5 ՀՐԱՇԱԼԻՈՐԵՆ ՄՈՏԻՎԱՑՆՈՂ ԳՐՔԵՐ

Անելու և չանելու երկընտրանքի առաջ կանգնելով՝ շատերս ենք անհաջողության վախի ու մոտիվացիայի պակասի պատճառով ընտրում չանելու տարբերակը: Եթե այդ պահին մեզ ինչ-որ մեկն ասեր. «Ես հավատում եմ, քեզ մոտ կստացվի», գուցե ամեն ինչ այլ կերպ լիներ, այնպես չէ՞:

20358
5 հրաշալիորեն մոտիվացնող գրքեր

Ահա 5 հրաշալիորեն մոտիվացնող գրքեր, որոնք կարող են այդ «ինչ-որ մեկի» դերը ստանձնել ձեր կյանքում և ամենաորոշիչ պահին ձեզ համոզել, որ դուք իսկապես կարող եք ու ամեն ինչ լավ կստացվի:

«ԳՈՐԾԻՐ»

ԻՍԱՀԱԿ(ԻՑԽԱԿ) ՊԻՆՏՈՍԵՎԻՉ

5 հրաշալիորեն մոտիվացնող գրքերԱյս գիրքն արդեն փոխել է տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը: Հումորով ու վառ օրինակներով հագեցած այս բեսթսելլերը կարողանում է մոտիվացնել և մղել նոր նվաճումների ու փոփոխությունների: Իսահակ Պինտոսևիչը աշխարհի ամենահայտնի ռուսալեզու թրեյներն է մոտիվացիայի և անձնական աճի բնագավառում:

Հեղինակն իր գրքում բացահայտում է 10 հեշտ կանոն, որոնց հետևելով դուք ներշնչանքի մեծ չափաբաժին կստանաք և կգտնեք հավատ ձեր ուժերի հանդեպ, կհասկանաք՝ ինչից է պետք սկսել և ինչպես առավելագույն արդյունքների հասնել:

«Քանի դեռ դու կարծում ես, որ քո կյանքը կառավարում են արտաքին հանգամանքները, որոնք քեզնից կախված չեն, դու չես կարողանա վերահսկել քո կյանքը: Եթե անգամ դու հաջողության հասնես, դա միայն պատահականության արդյունք կլինի: Այն, որ արտաքին հանգամանքները որոշիչ են, և քո կյանքը այդ ամենի արդյունքն է, միանգամայն սխալ տեսություն է, այնպես, ինչպես այն տեսությունը, ըստ որի աշխարհը տափակ էր, իսկ Արևը պտտվում էր Երկրի շուրջ: Բոլորը հավատում էին դրան, իսկ հետո պարզվեց, որ դա ընդամենը պատրանք էր: Պատրանք է նաև այն, որ քո կյանքը արտաքին հանգամանքների արդյունքն է»:

«ԵՂԻՐ ՔՈ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ»

ԴԵՆ ՎԱԼԴՇՄԻԴՏ

5 հրաշալիորեն մոտիվացնող գրքերԴեն Վալդմիդտը բիզնես ստրատեգիաների իսկական մասնագետ է: Նա ոչ միայն հռետոր է, այլև իր տեսություններն ու գաղափարներն օգտագործում է գործնականում՝ իր Waldschmidt Partners International խորհրդատվական ընկերությունում: Նրա բլոգը վաճառքի մասին ամենալավ ռեսուրսներից մեկն է համարվում աշխարհում:  

«Եղիր քո լավագույն տարբերակը» գրքում հեղինակը հերքում է հաջողության մասին տարածված կարծիքները և դասական մոտեցումները: Նա առաջարկում է հաջողության բոլորովին նոր բանաձևեր:

«Իրականում հաջողությունը ոչ թե գործողությունների շղթա է, այլ վիճակ: Հաջողությունն այն չէ, ինչին մենք հասնում ենք, ինչ ձեռք ենք բերում, դա այն է, ինչ մենք ներկայացնում ենք մեզնից: Այն ամենը, ինչին ձգտում ենք հասնել, մեր նպատակները, երազանքները, ցանկությունները, այդ ամենը մեր ներքին էության կերտումն է»:

«Գտեք ձեզ համար հոգևոր առաջնորդ և հարցրեք նրան, թե ինչը կարող եք փոխել ձեր մեջ, դարձնել ավելի լավը: Հրավիրեք երեք ընկերների սրճարան և նրանց դրական հատկանիշներից, կարողություններից հետևություններ արեք ձեզ համար: Կարդացեք արժեքավոր գրքեր, հեղինակավոր թերթեր: Նոր բառեր ավելացրեք ձեր բառապաշարում: Դադարեք ստատուսներ ու թվիթներ գրել, սկսեք կարդալ»:

«ԻՍԿ ԻՆՁ ՄՈՏ ԿՍՏԱՑՎԻ՞»

ՍԱՅՄՈՆ ՀԱՐԹԼԻ


5 հրաշալիորեն մոտիվացնող գրքերԱյս գրքի հեղինակն արդեն 20 տարի մոտիվացնում է աշխարհի առաջատար մարզիկներին և պրոեկտում է սպորտային հոգեբանության սկզբունքները բիզնեսի, կրթության ու առողջության վրա: Եվ դա հրաշալի աշխատում է:

«Իսկ ինձ մոտ կստացվի՞» գիրքն օգնում է ազատվել անվստահությունից, հաղթահարել նպատակի ճանապարհին հայտնվող խոչընդոտները և քայլ առ քայլ դուրս գալ հարմարավետության գոտուց: Սայմոն Հարթլին սովորեցնում է գլոբալ մտածել և մեծ նպատակներ դնել ձեր առջև:

«Հեշտ է գտնել պատճառ ինչ-որ բան չանելու համար: Խոչընդոտներ միշտ կան: Դժվար առաջադրանքները չեն կարող հեշտ լինել (չէ՞ որ նրանք դժվար են), բայց բոլորին է հայտնի, որ ամենամեծ բավականությունը կարելի է ստանալ՝ հենց այդ դժվար առաջադրանքները լուծելով»:

«ՓՈՂԵՐ»

ՍԵՐԳԵՅ ՌՈԶՎԱԴՈՎՍԿԻ


5 հրաշալիորեն մոտիվացնող գրքերՍերգեյ Ռոզվադովսկին միջազգային բիզնես թրեյներ է, ինչպես նաև միլիոնատեր: Իսկ մինչ այդ երեք անգամ նա հասցրել է սնանկ ճանաչվել: Ինչպե՞ս ստիպել քեզ առաջ շարժվել, երբ թվում է, թե ամեն ինչ կորած է. այս մասին հեղինակը իր իսկ փորձով գիտի և հենց այս մասին է նրա «Փողեր» գիրքը:

Անհաջողությունը, անգամ սնանկացումը դեռ վերջը չէ: Ցանկացած անհաջողություն կարող է փոխվել հաջողության, եթե միայն թևաթափ չլինեք: Գիրքը կարդալով՝ դուք կգտնեք այնպիսի հարցերի պատասխաններ, ինչպես՝ «Ինչո՞ւ դուք դեռ հարուստ չեք», «Ինչո՞ւ որոշ մարդիկ փող ունեն, իսկ դուք՝ ոչ», «Ի՞նչ է փողերի էությունը», «Ո՞րն է հարուստ ու աղքատ մարդկանց մտածողության տարբերությունը» և այլն, ինչպես նաև կգտնեք հստակ խորհուրդներ գործնական քայլերի համար:

«Կա պատահական հաջողության հույս, բայց կա նաև հույս, որը երբեք «չի հիասթափեցնում» և որը կարող է ձեզ երջանիկ ու հարուստ դարձնել: Այդ հույսը ամենօրյա քրտնաջան աշխատանքի ու փորձի արդյունքն է: Իրական հույսը, որը ձեզ հարուստ ու ազատ կդարձնի, միայն հստակ կանոնների, օրենքների ու սկզբունքների հետևանք կարող է լինել»:

«ԹՈՒՅԼ ՏՎԵՔ ՁԵԶ ԵՐԱԶԵԼ»

ՈՒԻԹՆԻ ՋՈՆՍՈՆ

5 հրաշալիորեն մոտիվացնող գրքերՈւիթնի Ջոնսոնը երաժիշտ էր և երկար տարիներ վաստակում էր՝ երաժշտությամբ զբաղվելով: Այսօր նա Rose Park Advisors ընկերության տնօրենն է և արժեթղթերի գծով լավագույն մասնագետներից մեկն է համարվում աշխարհում: Միաժամանակ երաժիշտ և ֆինանսական վերլուծաբան լինել, փաստորեն, հնարավոր է, եթե թույլ տաս ինքդ քեզ երազել:  

Ուիթնիի գիրքը հենց այդպես էլ կոչվում է՝ «Թույլ տուր քեզ երազել»: Նա կիսվում է իր մտքերով և ամենազարմանալի պատմություններով տարբեր կանանց կյանքից: Գրքի յուրաքանչյուր էջն ընթերցելով՝ կարելի է ազատվել երազելու վախից և նոր հնարավորություններ բացահայտել:

«Երազանքի իրականացումը կապված է ռիսկի հետ՝ անհաջողության ռիսկի, փոփոխությունների ռիսկի: Պետք է համարձակ նայել այդ վախերի «դեմքին» ու համարձակորեն առաջ շարժվել: Որպեսզի կարողանաք ասել «այո» ինքներդ ձեզ, պետք է կարողանաք ասել «ոչ» այն բաներին, որոնք ձեզ շեղում ու խանգարում են: Պետք է կարողանաք ասել ինքներդ ձեզ. «Այո, ես երազելու համարձակություն ունեմ»»:

Անգամ ամենաուժեղ մարդուն երբեմն հարկավոր է մոտիվացիա և առաջ շարժվելու ազդակ: Վստահ ենք, որ այս գրքերը ձեզ համար կստանձնեն այդ դերը:

Աղբյուր

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին