ՄՈՏԻՎԱՑՆՈՂ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՄԱԹԵՄԱՏԻԿՈՍ ՋՈՐՋ ԴԱՆՑԻԳԻ ԿՅԱՆՔԻՑ

Այս առակը իրական պատմություն է՝ դրվագ աշխարհահռչակ մաթեմատիկոս Ջորջ Դանցիգի կյանքից:

3398

Երբ ապագա մաթեմատիկոս Ջորջ Դանցիգը ուսանող էր, նրա հետ պատահեց մի դեպք, որը դարձավ հրաշալի մոտիվացնող պատմություն բոլոր ժամանակների համար:

Ջորջը իր ուսմանը շատ լուրջ էր վերաբերվում: Հաճախ նա պարապում էր մինչև ուշ գիշեր՝ մոռանալով ամեն ինչի մասին: Այդ պատճառով մի առավոտ նա քնած մնաց և պրոֆեսոր Նեյմանի դասախոսությանը հասավ 20 րոպե ուշացումով: Նա արագ արտագրեց գրատախտակին գրված երկու առաջադրանքները՝ ենթադրելով, որ դրանք տնային հանձնարարություններն են: Առաջադրանքները բարդ էին, և Ջորջը մի քանի օր գլուխ ջարդեց՝ դրանք լուծելու համար:

Հաջորդ դասին նա հանձնեց առաջադրանքները պրոֆեսորին: Վերջինս ոչինչ չասաց նրան, բայց մի քանի օր անց առավոտյան ժամը 6-ին ներխուժեց Ջորջ Դանցիգի տուն: Պարզվեց, որ ուսանողը գտել էր մինչև այդ մաթեմատիկայի մեջ անլուծելի համարվող խնդիրների լուծումները: Այդ մասին, իհարկե, Ջորջը պատկերացում չուներ, քանի որ ուշացել էր դասից և չէր լսել դասախոսի նախաբանը այս խնդիրների հետ կապված:

Մի քանի օրում նրան հաջողվել էր լուծել ոչ թե դրանցից մեկը, այլ միանգամից երկուսը: Այդ խնդիրների վրա աշխարհի մաթեմատիկոսները գլուխ էին ջարդել ավելի քան 1000 տարի, և անգամ Էյնշտեյնը չէր կարողացել լուծում գտնել դրանց համար:

Ջորջին պարզապես չէր սահմանափակել այդ խնդիրները «փառքը»՝ իբրև անլուծելի խնդիրներ: Նա պարզապես չգիտեր, որ այն, ինչ ինքն անում էր, անհնար է:

In this article


Join the Conversation