BONCHO` ՆՈՐԱՐԱՐ ՀԵԾԱՆՎՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Մենք շարունակում ենք ձեզ ներկայացնել նորարար ու հետաքրքիր գաղափարներ աշխարհի ամենատարբեր ծայրերից, որովհետև համոզված ենք, որ կյանքի հետ համաչափ քայլելով ու ծանոթանալով նման գաղափարների, մենք նույնպես կարող ենք մասը դառնալ այսպիսի հրաշալի նորարարությունների:

4695
Boncho հեծանվորդների համար

Սովորական անձևանոցները եթե անգամ մասամբ կարող են հեծանվորդին պաշտպանել անձրևից, ապա հեծանիվը, նստատեղն ու ղեկը անպայման թրջվում են: Vanmoof հեծանվային ընկերությունը ստեղծել է անջրանցիկ թիկնոց հեծանվորդների համար, որը նրանց կօգնի չոր մնալ անգամ հորդառատ անձրևի ժամանակ: 

Այս նորարարությունը կոչվում է Boncho: Այն ասես վրան լինի հեծանվորդի ու հեծանվի համար: Անվանումն առաջացել է bike և poncho բառերի համադրությունից:

Boncho հեծանվորդների համարՆոր բան հայտնագործելու փոխարեն հեղինակները պարզապես ձևափոխել են այս հագուստի պարագան այնպես, որ այն իրոք հարմար լինի հեծանվորդին: Boncho-ի առաջնային մասը կիսակոշտ նյութից է ստեղծված: Այն ամրացվում է հեծանվի ղեկին և թույլ չի տալիս, որ հեծանվորդի ոտքերը թրջվեն ոտնակները պտտելու ժամանակ:

 Boncho հեծանվորդների համար

Պոնչոն շատ հեշտ է ծալել և տեղավորել հատուկ իր համար նախագծված պատյանի մեջ: Այն շատ հարմարավետ է և հեշտությամբ կցվում է հեծանվին:  Boncho-ն շատ թեթև է և համապատասխանում է բոլոր տեսակի հեծանիվներին: Boncho-ի մյուս առավելություններից մեկն էլ այն է, որ նրա վրայից հեշտությամբ կարելի է սաղավարտ կրել:

Boncho հեծանվորդների համար

Բոնչոն նախագծել են Շեյն Լիուն և Վիկի Լինը՝ Vanmoof-ի թիմի հետ համատեղ: Նախագիծն այժմ գտնվում է Kickstarter-ում, և թեև դրամահավաքի ավարտին դեռ 4 օր կա, բայց հեղինակներն ադրեն գերազանցել են իրենց դրած նշաձողը գրեթե 7 անգամ՝ նախապես սահմանված 15.000 եվրոյի փոխարեն հավաքելով ավելի քան 100 000 եվրո:

Boncho հեծանվորդների համար

Boncho-ն կարելի է ձեռք բերել 60 դոլարով՝ ընտրելով փիրուզագույն, մոխրագույն և դեղին գույներից: Կարելի է ընտրել նաև համապատասխան չափը՝ փոքր, միջին և մեծ: Հեղինակները ունեն նաև հետաքրքիր առաջարկներ մեկից ավելի Boncho պատվիրողների, ինչպես նաև ընկերությունների համար, ովքեր կարող են պատվիրել, օրինակ, իրենց լոգոտիպով թիկնոցներ ողջ աշխատակազմի համար՝ վճարելով ավելի ցածր գին:



Միանալ զրույցին