ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՐՔԵՐԸ ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻՆ ՏԻՐԱՊԵՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Այն մարդը, ով տիրապետում է հռետորական արվեստին, շատ ավելի մեծ հնարավորություն ունի դառնալու երևելի անձ, կլինի դա հայնտի գործիչ, ազդեցիկ ու հաջողակ գործարար, թե պարզապես իր ոլորտում մեծ բարձունքների հասած մասնագետ:

19461
Հռետորական արվեստ

Գեղեցիկ խոսելն ու սեփական մտքերը համոզիչ ներկայացնելը կարող է պետք գալ ցանկացած մարդու ցանկացած իրավիճակում:

Հենց այդ պատճառով էլ ներկայացնում ենք ձեզ մի քանի հրաշալի գրքեր, որոնք հայտնի են, հետաքրքիր և ամենակարևորը օգտակար և կօգնեն ձեզ տիրապետել հռետորական արվեստին:

ՀԱՅՆՑ ԼԵՄՄԵՐՄԱՆ.
«ՀՌԵՏՈՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԳԻՐՔ. ԽՈՍՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ»

(Учебник риторики. Тренировка речи с упражнениями)

Հռետորական արվեստԳրքի հեղինակը Բրեմենի համալսարանի պրոֆեսոր Հայնց Լեմմերմանն է: Գիրքը գրվել է 20-րդ դարի կեսերին և հրաշալի պատկերացում է տալիս հռետորաբանության մասին: Այն ընթերցելու համար կարիք չկա հատուկ փիլիսոփայական կամ բանասիրական կրթություն ունենալու:

Հեղինակը փորձում է հասկանալի ներկայացնել հռետորաբանության սկզբունքներն ու հասկացությունները, որոնք անհրաժեշտ են բոլորին: Այն համապատասխանում է թե երեխաներին, թե մեծահասակներին և դրա միջոցով կարելի է յուրացնել հռետորաբանության հիմնական կուրսը և սովորել գեղեցիկ ու համոզիչ խոսել:

ԴԵՅԼ ՔԱՐՆԵԳԻ. «ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ԻՆՔՆԱՎՍՏԱՀ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԵԼՈՒՅԹՈՎ ԱԶԴԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ ՎՐԱ»

(Как вырабатывать уверенность в себе и влиять на людей, выступая публично)

Հռետորական արվեստԳիրքն առաջին անգամ լույս է տեսել 1956 թվականին և իրենից ներկայացնում է Դեյլ Քարնեգիի նախորդ գրքերի ու հրատարակությունների ամփոփումը հռետորական արվեստի թեմայով: Բազմաթիվ հետաքրքիր օրինակների, պատմությունների, վարժությունների ու խորհուրդների միջոցով գիրքը սովորեցնում է գրավել և պահպանել լսարանի ուշադրությւոնը ելույթների ժամանակ:

Դեյլ Քարնեգին հոգեբան էր, ուսուցիչ և գրող, իսկ հռետորաբանությունը, գեղեցիկ խոսելու արվեստն ու հանրային խոսքը նրա ամենասիրելի հետաքրքրություններից էին: Ոչ բոլորին է հայտի, որ Քարնեգին նաև Արդյունավետ խոսքի և մարդկային հարաբերությունների ինստիտուտի հիմնադիրն է: Քարնեգիի այս գիրքը New York Times ամսագրի կողմից ճանաչվել է բոլոր ժամանակների ու ժողովուրդների լավագույն գիրքը հռետորական արվեստի մասին:

ԿԱՐՍՏԵՆ ԲՐԵԴԵՄԱՅԵՐ. «ՍԵՎ ՀՌԵՈՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ»

(Черная риторика)

Հռետորական արվեստԿարստեն Բրեդեմայերը հաղորդակցության տեխնիկաների ամենահայտնի մասնագետներից մեկն է գերմանախոս Եվրոպայում: Սև հռետորաբանությունը ըստ Բրեդեմայերի այն կարողությունն է, որի շնորհիվ, օգտագործելով հռետորաբանական բոլոր տեխնիկաներն ու հնարքները, կարելի է զրուցակցին, մրցակցին կամ լսարանին հանգեցնել ձեզ համար ցանկալի տեսակետին ու եզրակացությանը:

Այն նաև օգնում է վերացնել առկա հակասությունները, զրուցակցի բացասական մտածողությունն ու պահվածքը դարձնել դրական ու կառուցողական, սովորեցնում է լինել ինքնավստահ և չկորցնել գլուխը թեժ վիճաբանության ու տաքարյուն զրույցի ընթացքում:

ԼԱՐՐԻ ՔԻՆԳ. «ԻՆՉՊԵՍ ԽՈՍԵԼ ՈՒՄ ՀԵՏ ԱՍԵՍ, ԵՐԲ ԱՍԵՍ ԵՎ ՈՐՏԵՂ ԱՍԵՍ»

(Как разговаривать с кем угодно, когда угодно, где угодно)

Հռետորական արվեստԼարրի Քինգը ԱՄՆ-ի ամենահայտնի մարդկանցից մեկն է, ով վարում է իր հանրահայտ հեռուստաշոուն CNN հեռուստաալիքով: Այս հաղորդման հյուր լինելն իրենց համար պատիվ են համարում քաղաքականության, բիզնեսի, սպորտի և արվեստի առաջնակարգ ներկայացուցիչները:

«Ինչպես խոսել ում հետ ասես, երբ ասես և որտեղ ասես» գրքում Լարրի Քինգը կիսվում է ընթերցողների հետ իր բազմաթիվ գաղտնիքներով: Նրա գործնական խորհուրդների շնորհիվ դուք նույնպես կարող եք ազատվել անինքնավստահությունից ցանկացած իրավիճակում, կլինի դա հերթական ժողովի, աշխատանքային հարցազրույցի, թե պարզապես անծանոթ մարդկանց հետ զրուցելու ժամանակ:

ԱԼԼԱՆ ՊԻԶ ԵՎ ԲԱՐԲԱՐԱ ՊԻԶ. «ՄԱՐՄՆԻ ԼԵԶՈՒՆ»

(Язык телодвижений)

Հռետորական արվեստԳրքի հեղինակների կարծիքով մարդու մտքերն ու զգացողությունները հեշտ է կռահել նրա կեցվածքի, միմիկայի և ժեստերի միջոցով: Ոչ վերբալ այս լեզուն հասկանալը նշանակալիորեն կարող է թեթևացնել ընթերցողի գործը ընկերական կամ գործնական շփումների, ինչպես նաև կարևոր որոշումների կայացման ժամանակ:

Ալլան և Բարբարա Պիզերի այս գիրքը արդեն երկու տասնամյակ շարունակում է մնալ համաշխարհային բեսթսելլեր: Գիրքը թարգմանված է աշխարհի 36 լեզուներով, իսկ հրատարակված օրինակների ընդհանուր թիվը արդեն հատել է հարյուր միլիոնի սահմանը:

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին