ԱՍՈՑԱՏԻՎ ԹԵՍՏ. ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՍԻՐԵԼԻՆ

Պոզիտիվ հոգեբանության մեջ բավական տարածված են ասոցատիվ թեստերը, և Internest.am-ը նույնպես համարում է դրանք հետաքրքիր միջոց մեր էությունն ավելի լավ ճանաչելու ու դժվարություններ հաղթահարելու կարողությունները բացահայտելու համար:

14141

Ներկայացնում ենք ձեզ մի հետաքրքիր ասոցատիվ թեստ, որը կոչվում է «Ճանապարհ դեպի սիրելին»: Պարզեք, թե ինչպես եք կարողանում հարաբերություններ կառուցել հակառակ սեռի հետ և ինչպես եք հաղթահարում երջանկության ճանապարհին հայտնված խոչընդոտները:

1. Եվ այսպես, պատկերացրեք, որ հյուր եք գնում ձեր սիրելիին: Կա երկու ճանապարհ, որ տանում է դեպի նրա տուն: Մեկը ուղիղ է, կարճ, երկար ժամանակ չի պահանջում, բայց այդ ճանապարհը նաև ձանձրալի է: Երկրորդ ճանապարհը երկար է և ավելի շատ ժամանակ է խլում, բայց այդ ճանապարհով գնալով դուք կկարողանաք հիանալ գեղեցիկ տեսարաններով և հետաքրքիր տպավորություններ ստանալ: Ո՞ր ճանապարհը կընտրեք:

2. Ճանապարհին հանդիպում եք երկու վարդի թուփ: Մեկը՝ սպիտակ, մյուսը՝ կարմիր: Դուք որոշում եք փունջ հավաքել՝ 15 ծաղկից կազմված: Ո՞ր գույնի ծաղիկները կգերակշռեն ձեր փնջում:

3. Վերջապես դուք հասնում եք նրա տուն: Տան դուռը բացում է նրա հարազատներից մեկը: Դուք կխնդրեք կանչե՞լ նրան, թե կբարևեք և անմիջապես կգնաք նրա սենյակ:

4. Սենյակ մտնելով՝ դուք տեսնում եք, որ այն դատարկ է: Որոշում եք այստեղ թողնել ձեր ծաղկեփունջը: Որտե՞ղ կդնեք այն՝ անկողնու, թե պատուհանի մոտ:

5. Դուք մնում եք գիշերելու այդ տանը իբրև հյուր՝ քնելով տարբեր սենյակներում: Առավոտյան գնում եք այն սենյակ, որտեղ քնած է ձեր սիրելին: Արթնացնո՞ւմ եք նրան, թե՞ սպասում եք, մինչև արթնանա:

6. Դե ինչ, տուն վերադառնալու ժամանակն է: Այս անգամ ո՞ր ճանապարհով կգնաք՝ կարճ, թե երկար:

ասոցատիվ թեստ

ԹԵՍՏԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Ճանապարհը ձեր սիրո արտացոլանքն է: Եթե դուք նախընտրում եք կարճ և ուղիղ ճանապարհը, ապա դուք սիրահարվում եք հեշտ և արագ: Եթե դուք նախընտրում եք երկար ճանապարհը, ապա դուք երկար եք ուսումնասիրում մարդուն, մինչև վերջնականապես սիրահարվելը:

2. Եթե դուք ավելի շատ հավաքել եք կարմիր վարդեր, ապա նշանակում է, որ սիրո մեջ դուք ավելի շատ պատրաստ եք տալ: Սպիտակ վարդերի ընտրությունը նշանակում է, որ դուք սովոր եք ավելի շատ կամ գոնե հավասարաչափ ստանալ:

3. Այս հարցի պատասխանը ցույց է տալիս, թե ինչպես եք դուք նախընտրում գլուխ հանել ձեր ճանապարհին հանդիպող խնդիրներից: Եթե դուք անմիջապես գնում եք ձեր սիրելիի սենյակ, ապա դա նշանակում է, որ դուք ուղիղ մարդ եք և սիրում եք խնդիրներն անմիջապես լուծել: Եթե դուք խնդրում եք, որ կանչեն ձեր սիրելիին, նշանակում է, նախընտրում եք խնդիրը թողնել մի կողմ և սպասել, մինչև այն ինքն իրեն լուծվի:

4. Այն տեղը, որը դուք ընտրում եք վարդերի համար, ցույց է տալիս, թե որքան հաճախ եք ցանկանում լինել ձեր սիրելիի կողքին: Անկողնու մոտ ծաղկեփունջը դնելով՝ դուք ցույց եք տալիս, որ ոչ մի րոպե անգամ չեք ցանկանում բաժանվել նրանից, իսկ ահա պատուհանի մոտ վարդերը դնելու դեպքում դուք նաև պատրաստ եք բավարարվել ավելի հազվադեպ հանդիպումներով:

5. Այս հարցի պատասխանը ցույց է տալիս ձեր վերաբերմունքը ձեր սիրելիի հանդեպ: Եթե դուք նախընտրում եք չարթնացնել նրան, ապա դուք սիրում եք նրան այնպիսին, ինչպիսին նա կա: Եթե արթնացնում եք, ապա ցանկանում եք, որ նա փոխվի հանուն ձեզ:

6. Հետադարձ ճանապարհի ընտրությունը սիրո մեջ ձեր կայունության վկայությունն է: եթե դուք ընտրում եք կարճ ճանապարհը, ապա դուք նաև արագ եք կորցնում հետաքրքրությունը ձեր զուգընկերոջ հանդեպ: Եթե ընտրում եք երկար ճանապարհը, ապա դուք ձգտում եք երկար և հաստատուն հարաբերությունների:

Մաղթում ենք ձեզ ներդաշնակ և երջանիկ հարաբերություններ:

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին