ՄԱՐԿ ՏՎԵՆ. 9 ԽՈՐՀՈՒՐԴ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹՈՂ ԴՈՒՐՍ ԳԱԼ ԿՅԱՆՔՈՒՄ

Մարկ Տվենի անունը մեզ քաջ հայտնի է «Թոմ Սոյերի արկածներն» ու «Հեքլբերի Ֆիննի արկածները» գրքերի շնորհիվ: Սակայն նա ոչ միայն գրող էր, այլև հրաշալի երգիծաբան և ուսուցիչ: Մարկ Տվենը շատ հայտնի է իր զվարճալի և միևնույն ժամանակ իմաստուն խոսքերով, որոնք վաղուց արդեն աֆորիզմներ են դարձել:

56036
Մարկ Տվեն

Այս հրաշալի խորհուրդները Մարկ Տվենը տալիս է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են հաջողության հասնել կյանքում:

Եկեք ապրենք այնպես, որ անգամ դագաղագործը ցավ ապրի, երբ մենք մահանանք:
_________

Մարկ Տվեն

 

ԸՆԴՈՒՆԵՔ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ

«Մարդը չի կարող իրեն հարմարավետ զգալ, քանի դեռ ինքն իրեն հավանություն չի տվել»:

Եթե դուք հավանություն չեք տալիս ինքներդ ձեզ, ձեր արարքներին և կյանքին առհասարակ, ապա ամենայն հավանականությամբ ապրում եք՝ ինչ-որ անհանգիստ զգացողությամբ ձեր ներսում: Եթե դուք դեռ չեք գտել ձեր ներքին ազատությունը, ապա դա շատ մեծ խոչընդոտ կլինի ձեզ համար անձնական աճ ունենալու ճանապարհին:

Դուք ինքներդ կառուցում եք ձեր մտքում պատնեշներ ու սահմանափակումներ ձեզ համար, որոնք ձեզ թելադրում են, թե ինչին եք դուք արժանի, իսկ ինչին՝ ոչ: Հենց այդ մտքերն են ձեր փոխարեն որոշում ձեր հնարավորությունների սահմանը: Դրանք են ձեզ ասում, որ դուք այն մարդը չեք, ով կարող է իրականացնել իր երազանքները: Սովորեք ընդունել ինքներդ ձեզ այնպիսին, ինչպիսին կաք կամ այնպիսին, ինչպիսին ուզում եք դառնալ:

Մի փնտրեք ոչ մեկի հավանությունը, բացի ինքներդ ձեզնից: Քանդեք ձեր ներքին սահմանները և դադարեք զբաղվել անխնա ինքնաքննադատությամբ: Եթե մարդն ինքն իր հետ իրեն անհարմար է զգում, դա ամենասարսափելի միայնությունն է:

ՄԻ ԴՐԵՔ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ՁԵՐ ԱՌՋԵՎ

«Տարիքի հարցում կարևորը ձեր վերաբերմունքն է դրա հանդեպ: Այն ձեզ չի խանգարի, եթե դրան ավելորդ ուշադրություն չհատկացնեք»:

Ձեզ թվում է, թե մարդիկ վատ են վերաբերվում այն բանին, որ դուք, օրինակ, շատ բարձրահասակ եք, ծեր եք կամ ճաղատ: Բայց այդ ամենը նշանակություն ունի միայն այն ժամանակ, երբ դուք եք դրան նշանակություն եք տալիս:

Դուք սկսում եք ձեզ անհարմար զգալ, անհանգստանալ այն մասին, թե ինչ են հիմա մտածում ձեր մասին: Եվ այդ ժամանակ մարդիկ զգում են դա և կարող են նաև սկսել այդ ամենին բացասական վերաբերվել: Մինչդեռ եթե դուք ինքներդ նշանակություն չտաք, մարդիկ նույնպես չեն նկատի: Ուշադրություն դարձրեք ձեր ուժեղ կողմերի վրա, և նույնը կանեն նաև մարդիկ, ովքեր շրջպատում են ձեզ:

ՈՒՐԱԽԱՑԵՔ ԵՎ ՀԱՃՈՒՅՔ ՍՏԱՑԵՔ ԿՅԱՆՔԻՑ

«Հումորի զգացումը մարդկության ամենամեծ օրհնություններից մեկն է: Ոչինչ չի կարող դիմանալ ծիծաղի հարվածին»:

Հումորը հրաշալի տարբերակ է իրավիճակը փոխելու և տրամադրություն բարձրացնելու համար: Դե իսկ բարձր տրամադրությունըլավագույն հոգեվիճակն է աշխատելու համար, որովհետև ձեր միտքն ու մարմինը բացասական էմոցիաներին ենթակա չեն: Թեթև սրտով աշխատելու դեպքում միշտ ավելի հեշտ է գտնել լուծումներ անգամ ամենաբարդ խնդիրների համար:

ԲԱՑ ԹՈՂԵՔ ՁԵՐ ԲԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

«Բարկությունը թթվանյութ է, որը ավելի շատ վնաս է տալիս այն տարային, որտեղ պահվում է, քան այն բանին, ինչին դիպչում է»:

Շատ հաճախ բարկությունը պարզապես անիմաստ է, այն ավելի շատ վնաս է տալիս այն մարդուն, ով բարկանում է, քան նրան, ում ուղղված է այդ բարկությունը:

Այն մարդը, ում վրա դուք բարկացած եք, շատ հնարավոր է չի էլ կռահում այդ մասին: Այնպես որ, ճիշտ կլինի կամ խոսել նրա հետ, կամ պարզապես բաց թողնել ձեր բարկությունը: Դա ձեզ միայն թեթևություն կբերի:

ՈՉ ՈՔ ՁԵԶ ՈՉԻՆՉ ՊԱՐՏՔ ՉԷ

«Մի ասեք, որ աշխարհը ձեզ պարտական է ինչ-որ բան: Ոչ, նա ձեզ ոչինչ պարտք չէ: Նա կար մինչև ձեր հայտնվելը»:

Մանկության տարիներին մեր ծնողներն ու հարազատները ամեն ինչ անում են մեր փոխարեն, և մեզ սկսում է թվալ, որ մարդիկ մեր շուրջը և առհասարակ աշխարհը ինչ-որր բան է պարտք մեզ: Մինչդեռ մեր կյանքի պատասխանատվությունը միևայն և միայն մեզ վրա է և միայն սեփական ջանքերի շնորհիվ կարող ենք ստանալ այն, ինչ ուզում եք:

ԵԹԵ ԴՈՒՔ ՆՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԵՔ ԳՆՈՒՄ, ՊԱՏՐԱՍՏ ԵՂԵՔ ՈՉ ՄԻԱՆՇԱՆԱԿ ԱՐՁԱԳԱՆՔԻ

«Նոր գաղափար ունեցող մարդը խենթի տպավորություն է թողնում, քանի դեռ նրա գաղափարը չի իրականացել»:

Երբ դուք սկսում եք փոխվել կամ անել ինչ-որ բան այլ կերպ, շատ մեծ է հավանականությունը, որ մարդկանց մի մասը բացասական արձագանքի դրան: Այլ մարդկանց կարծիքին հետևելը ևս մեկ խոչընդոտ է, որին մենք թույլ ենք տալիս ետ պահել մեզ մեր ճանապարհից: Եթե մենք ինքներս մեր մեջ համոզված լինենք, որ ճիշտ ճանապարհի վրա ենք, այլ չսպասենք այլոց գնահատականներին, ապա շատ հնարավոր է, որ մարդիկ նույնիսկ չփորձեն էլ քննադատել ձեզ, այլ պարզապես զբաղվեն իրենց գործերով:

ՄԻ ԼՈՂԱՑԵՔ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՄՏՔԵՐԻ ԾՈՎՈՒՄ

«Հանեք ձեր գլխից բացասական մտքերը, քաշեք դրանց ոտքերից, ձեռքերից, բայց կարողացեք հեռացնել դրանք ձեզնից»:

Այն, ինչի վրա դուք կենտրոնացած եք, որոշելու է այն, թե ինչպես են ընթանալու ձեր գործերը մոտ ապագայում: Եթե մտածեք միայն ձեր խնդիրների մասին, ապա ողջ կյանքը կապրեք՝ դրանց պատճառով տառապելով, մինչդեռ եթե կենտրոնանաք ինչ-որ կարևոր և օգտակար բանի վրա, հենց դրանց էլ կհասնեք կյանքում:

ԱՎԵԼԻ ՔԻՉ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՐԵՔ ԻՔՆՆԵՐԴ ՁԵԶ ՎՐԱ

«Լավագույն միջոցը ինքներդ ձեզ քաջալերելու համար ուրիշ ինչ-որ մեկին քաջալերելն է»:

Ինքներդ ձեզ սիրելու լավագույն միջոցը ինչ-որ մեկին սիրելն է: Դուք կարող եք օգնել ինչ-որ մեկին, և դրանից երկուսդ էլ ավելի լավ կզգաք ձեզ: Բացի այդ նա էլ տրամարդված կլինի ձեզ օգնության ձեռք մեկնել մեկ ուրիշ իրավիճակում: Դրական հույզերը, բարությունը վարակիչ են և առաջին հերթին իրենց դրական ազդեցությւոնը թողնում են հենց ձեզ վրա:

ԶԲԱՂՎԵՔ ԱՅՆ ԳՈՐԾՈՎ, ՈՐԸ ՁԵԶ ԴՈՒՐ Է ԳԱԼԻՍ

20 տարի հետո դուք ավելի շատ կզղջաք այն բաների համար, որոնք այդպես էլ չարեցիք, այլ ոչ թե այն բաների համար, որոնք արել եք:

Շարժվեք տեղից, թույլ տվեք, որ քամին ուռեցնի ձեր առագաստը, և ճանապարհ ընկեք, գործեք, ստեղծեք, բացահայտեք…

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին