ՀԱՅԵՐԵՆ ՌԵԶՅՈՒՄԵԻ ՕՐԻՆԱԿՆԵՐ

Մենք պատրաստել ենք հայերեն ռեզյումեի օրինակներ, որոնք լրացնելով և համապատասխան դաշտերը փոփոխելով՝ կարող եք կազմել ձեր ռեզյումեն և օգտագործել աշխատանքի դիմելիս:

266424
հայերեն ռեզյումեի օրինակներ

Internest.am-ը ներկայացնում է ձեզ հայերեն ռեզյումեի օրինակներ՝ պարզ ու հարմարավետ դիզայնով և կառուցվածքով: Լրացնելով համապատասխան դաշտերը և ավելացնելով ձեր մասին տեղեկությունները՝ դուք կարող եք ներբեռնել դրանք և ուղարկել ձեր ապագա գործատուին:

Ռեզյումեի մեջ անձնական տեղեկությունները և երկարաբանությունները տեղ չունեն: Սակայն եթե կարիք լինի ավելացնել նոր դաշտեր, դուք կարող եք հեշտությամբ դա անել ինքնուրույն՝ պահպանելով ռեզյումեի ընդհանուր ոճը:

Հիշեք, որ ձեր ռեզյումեն պետք է լինի գրագետ և կանոնակարգված՝ առանց ավելորդությունների, սխալների և վրիպումների: Այն ցանկալի է չեզոք և երրորդ դեմքով ներկայացնել: Առաջին դեմքով գրված ռեզյումեն ավելի շատ շարադրություն է հիշեցնում:

Պետք է խուսափել թե՛ շատ համառոտ և թե՛ շատ երկար նկարագրություններից նախորդ աշխատատեղում ձեր պարտականությունների մասին: Ավելի լավ է համառոտ լրացնել համապատասխան դաշտերը՝ ներկայացնելով ձեր աշխատանքի հիմնական արդյունքները:

Ձեր աշխատանքային փորձը թվարկելիս սկսեք ամենավերջինից: Մի գրեք 15-20 տարվա վաղեմության աշխատանքային փորձը (եթե, իհարկե, այն միակը չէ). գործատուին հիմնականում հետաքրքրում է ձեր վերջին տարիների փորձը:

Անշուշտ, ցանկալի է ռեզյումեի մեջ ներառել լուսանկարը, սակայն եթե սովորություն ունեք լուսանկարներում անհաջող երևալու կամ չունեք համապատասխան լուսանկար, պարզապես մի ներառեք այն և հեռացրեք համապատասխան դաշտը:

Չմոռանաք ռեզյումեն վերնագրել ձեր անուն-ազգանունով և այն հաստիքով, որի համար դիմում եք: Գործատուն չպետք է ստանա ռեզյումե, որի անվանումից պարզ չլինի, թե ում էր այն պատկանում:

Ներկայացված օրինակների հղումներով անցնելուց հետո հարկավոր է ստեղծել ֆայլի պատճենը (make a copy) և ավելացնել այն ձեր Google Drive-ի մեջ: 

Ռեզյումեի օրինակները կարող եք ներբեռնել ինչպես Word, այնպես էլ PDF տարբերակներով: 

ՕՐԻՆԱԿ 1

հայերեն ռեզյումեի օրինակներ

ՕՐԻՆԱԿ 2

հայերեն ռեզյումեի օրինակներ

ՕՐԻՆԱԿ 3

հայերեն ռեզյումեի օրինակներ

ՕՐԻՆԱԿ 4 

հայերեն ռեզյումեի օրինակներ

Ռեզյումեներում ամենից հաճախ հանդիպող և գործատուին նյարդայնացնող սխալների մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ:  Կարող եք ծանոթանալ նաև  մոտիվացիոն նամակի և ռեզյումեին ուղեկցող նամակի գրման կանոններին:

Մաղթում ենք ձեզ հաջողություն 🙂

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին