ԱՌԱԿ ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. ԽԽՈՒՆՋԸ ԾԱՌԻ ՎՐԱ

Կյանքի հանդեպ կա 2 մոտեցում: Մեկը րոպեականն է, երբ վերցնում ես այն, ինչը մակերևույթին է, երբ հաշվարկներ չես անում ապագայի  համար: Այսօր լավ է, վաղը՝ կտեսնենք: Մյուսը ձեռնարկատիրոջ մոտեցումն է, ով պլանավորում է իր քայլերը երկարաժամկետ և գիտի, որ արդյունքներ ստանալու է ոչ այսօր, այլ վաղը, 1 կամ 5 տարի հետո: 

14349
Առակ համբերության մասին Խխունջը ծառի վրա

Մի անգամ աշակերտներն իրենց Վարպետին հարցրին, թե նա երբևէ հիասթափվել է, երբ իր ջանքերը տվել են ավելի քիչ պտուղներ, քան ինքը սպասում էր: Ի պատասխան Վարպետը պատմեց նրանց պատմություն մի խխունջի մասին, որը վաղ գարնան մի սառը և քամոտ օր, սկսել էր բարձրանալ բալի ծառի վրայով:

Հարևան ծառին նստած ճնճղուկները զվարճանում էին՝ նայելով, թե ինչպես է խխունջը դանդաղ սողում դեպի վեր: Ճնճղուկներից մեկը չհամբերեց ու թռավ դեպի խխունջը:

– Էյ, մի՞ թե չես տեսնում, որ այդ ծառի վրա բալ չկա: Ինչո՞ւ ես բարձրանում:

Շարունակելով վեր ընթանալ ծառի բնի վրայով՝ խխունջը պատասխանեց.

-Կլինի, երբ ես այնտեղ հասնեմ:

Այդպես է նաև մեր կյանքում, երբեմն հարկավոր է ժամանակ մեր սեփական և ոչ այնքան հեշտ ճանապարհն անցնելու և մեր աշխատանքի պտուղները վայելելու համար: 

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին