ԲԵՌՆԱՐԴ ՇՈՈՒ. ԽՈՍՔԵՐ, ՈՐՈՆՔ ՉԵՆ ՀՆԱՆՈՒՄ

Իռլանդական ծագումով անգլիացի դրամատուրգ Ջորջ Բեռնարդ Շոուն զբաղվում էր լրագրությամբ և գրականությամբ, նա նաև երաժշտական ու թատերական քննադատ էր։ Շոուն հեղինակ է 63 պիեսի, մի քանի վեպի, քննադատական բազմաթիվ աշխատությունների ու էսսեների: 

29453
Բեռնարդ Շոու

Բեռնարդ Շոու՝ ամենասրամիտը բոլոր իմաստուններից և ամենաիմաստունը բոլոր սրամիտներից: Նա միակն էր, ով ստացել է և՛ «Նոբելյան մրցանակ» գրականության ոլորտում, և՛ «Օսկար» ֆիլմի սցենար գրելու համար:

Իր բոլոր աշխատանքներում Շոուն իրեն հատուկ սրամտությամբ ու խորիմաստությամբ միշտ բարձրացնում էր ժամանակի ամենաթեժ խնդիրները: Ձեզ ենք ներկայացնում նրա դիպուկ ու խորիմաստ մտքերի ընտրանին:

  1. Իսկապես երջանիկ է նա, ում համար սիրած զբաղմունքը նաև ապրուստի միջոց է:
  2. Կանայք ամեն ինչ տակնուվրա են անում: Թողեք միայն կնոջը ձեր կյանք, և դուք անպայման կնկատեք, որ նրան միշտ մի բան է հարկավոր, իսկ ձեզ` մեկ այլ բան: Ըստ երևույթին, կինն ուզում է ապրել իր կյանքով, իսկ տղամարդն` իր, ընդ որում նրանցից յուրաքանչյուրը փորձում է շեղել մյուսին ճիշտ ճանապարհից: Մեկն ուզում է գնալ հարավ, մյուսը` հյուսիս, արդյունքում երկուսն էլ ստիպված ուղևորվում են դեպի արևելք, չնայած այն բանին, որ երկուսն էլ տանել չեն կարողանում արևելյան քամին: Ահա թե ինչու ես երդվյալ ամուրի եմ և ամենայն հավանականությամբ այդպիսին էլ կմնամ:
  3. Աշխարհը բաղկացած է անգործներից, ովքեր ցանկանում են գումար ունենալ՝ առանց աշխատելու, և հիմարներից, ովքեր պատրաստ են աշխատել՝ առանց հարստանալու:
  4. Աշխատեք ստանալ այն, ինչ սիրում եք, այլապես ստիպված կլինեք սիրել այն, ինչ կստանաք:
  5. Մարդիկ միշտ մեղքը բարդում են հանգամանքների վրա: Ես չեմ հավատում հանգամանքների ուժին: Այս աշխարհում հաջողության հասնում է նա, ով փնտրում է իրեն անհրաժեշտ պայմանները, իսկ եթե չի գտնում, ինքն է ստեղծում դրանք:
  6. Ժողովրդավարությունը մի մեծ փուչիկ է, որը կախված է ձեր գլխավերևում և ստիպում է նայել իրեն, քանի դեռ որոշ մարդիկ թալանում են ձեր գրպանները:
  7. Հիմա, երբ մենք սովորել ենք ճախրել օդում՝ թռչունների նման, լողալ ջրում՝ ձկների նման, մեզ պակասում է միայն մեկ բան՝ սովորել ապրել երկրի վրա՝ մարդկանց նման:
  8. Զգուշացե՛ք նրանից, ով հարվածին հարվածով չի պատասխանում. նա և՛ ձեզ չի ների, և՛ թույլ չի տա՝ ինքներդ ձեզ ներեք։
  9. Ազատությունը պատասխանատվություն է։ Ահա թե ինչու են բոլորը դրանից վախենում։
  10. Խելացի մարդը հարմարվում է աշխարհին, «անխելքը» համառորեն փորձում է աշխարհը հարմարեցնել իրեն։ Այդ պատճառով էլ աշխարհի առաջընթացը կախված է «անխելք» մարդկանցից։
  11. Ընթերցանությունը Դոն Կիխոտին դարձրեց կիրթ, իսկ կարդացածի նկատմամբ հավատը՝ խենթ։
  12. Երբ մի օր երջանկության հետևից վազելիս գտնեք այն, իր ակնոցը փնտրող պառավի նման կբացահայտեք, որ երջանկությունը ողջ ընթացքում ձեր քթի տակ է եղել։
  13. Միակ դասը, որը կարելի է քաղել պատմությունից, այն է, որ մարդիկ պատմությունից դասեր չեն քաղում։
  14. Բանականությունն ու աշխատասիրությունը փոխհատուցում են տաղանդի պակասը, սակայն դուք կարող եք հանճարների հանճարը լինել, բայց հիմարությունից խորտակել ձեր ողջ կյանքը։
  15. Իդեալական ամուսինը այն տղամարդն է, ով վստահ է, որ ինքն ունի իդեալական կին:
  16. Մարդը նման է աղյուսի. որքան այրում ես, այնքան ամրանում է:
  17. Նա, ով կարողանում է, անում է, իսկ ով չի կարողանում, սովորեցնում է մյուսներին:
  18. Սովորեք ոչ մեկին ոչինչ չպատմել: Այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի:
  19. Տիտղոսներն ու կոչումները հորինվել են այն մարդկանց համար, ում ծառայությունները երկրի համար անժխտելի են, բայց այդ երկրի ժողովրդի համար` անհայտ:
  20. Եթե դուք ունեք մեկ խնձոր, և ես ունեմ մեկ խնձոր, ապա խնձորներով փոխանակվելու դեպքում մեզանից յուրաքանչյուրի մոտ կմնա մեկական խնձոր: Իսկ եթե դուք ունեք մեկ գաղափար, և ես ունեմ մեկ գաղափար, ապա փոխանակվելու դեպքում մեզանից յուրաքանչյուրի մոտ կլինի երկուական գաղափար:
Այս հոդվածում՝


Միանալ զրույցին