ԳԵՐՄԱՆԵՐԵՆ ՍՈՎՈՐԵԼՈՒ 10 ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏԱՐԲԵՐԱԿ

Յուրաքանչյուր լեզու ունի իր առանձնահատկությունը, որն ըմբռնելով՝ կարելի է լեզուն սովորել շատ ավելի հեշտությամբ ու հաճույքով:

12550
Գերմաներեն

Իսկ լեզուն սովորելու ճանապարհին ամենամեծ խոչընդոտն, իհարկե, ձանձրույթն է: Ներկայացնում ենք հետաքրքիր ու ինտերակտիվ ռեսուրսներ, որոնք կօգնեն ձեզ սովորել առաջին հայացքից բարդ թվացող գերմաներեն լեզուն: Ի դեպ, այս բոլոր հավելվածները, խաղերն ու սերիալներն անվճար են:

ԻՄ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԴԵՊԻ ԳԵՐՄԱՆԻԱ

ինչպես սովորել գերմաներեն օնլայն«Իմ ճանապարհը դեպի Գերմանիա» օնլայն խաղը ոչ այնքան պարզ, բայց շատ հետաքրքիր առաջադրանքների և գործնական տեղեկատվության ընտրանի է, որը հասանելի է ավելի քան 16 լեզուներով:

Խաղերը, սակայն, բացառապես գերմաներեն լեզվով են և պահանջում են ձեզնից ունենալ առնվազն A1 մակարդակ (GER չափանիշով): Նևին անունով աղջիկը այս կայքի հերոսուհին է, և նա ձեր օգնությամբ պետք է գերմաներեն սովորի: Օգնելով Նևինին կատարել առաջադրանքները՝ դուք ինքներդ ձեզ համար կպարզեք, թե ինչպես հաղթահարել ամենօրյա խնդիրները Գերմանիայում ապրելով: Լեզվական գիտելիքները բարելավելու այս տարբերակը հրաշալի համապատասխանում է սկսնակներին, ովքեր արդեն իսկ ունեն գերմաներենի բազային գիտելիքներ:

ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՆԱՄԱԿԸ

ինչպես սովորել գերմաներեն օնլայնՍա դետեկտիվ արկածային խաղ է: Ջեյդեն անունով լրագրողը, գաղտնի հետքերի և հուշումների միջոցով փնտրելով իր քեռուն, հայտնվում է մի գերմանական կազմակերպությունում: Եվ որպեսզի լուծի իր առջև դրված խնդիր-հանելուկը, նա պետք է ներգրավվի աշխատակազմի մեջ՝ անցնի հարցազրույց, հանդիպումներ կազմակերպի, ելույթ ունենա հանրության առաջ և այլն:

Ինտերակտիվ երկխոսությունները, մինի-խաղերը շատ հետաքրքիր տարբերակ են ընթերցանությունը բարելավելու և բանավոր խոսքի մարզման համար: Խաղի կանոնները հասանելի են անգլերեն, իսպաներեն և գերմաներեն լեզուներով:

ԳԵՐՄԱՆԵՐԵՆԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ

ինչպես սովորել գերմաներեն օնլայն

Սա միջազգային սոցիալական ցանց է գերմաներեն սովորողների համար: Այն նախատեսված է ցանկացած մակարդակում գտնվողների, ինչպես նաև գերմաներեն դասավանդողների համար:

Օգտատերերին անվճար տարբերակով հասանելի են կրթական նյութերը, ինչպես նաև նրանք կարող են գտնել ընկերներ, մուտք գործել տարբեր խմբերի մեջ և շփվել գերմաներեն լեզվով: Կախված լեզվի այն մակարդակից, որը դուք ունեք՝ ձեզ կառաջարկվեն տարբեր նյութեր և հղումներ ձեր գիտելիքները բարելավելու համար:

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

ինչպես սովորել գերմաներեն օնլայնՍա սերիալ է Գերմանիայում կյանքի մասին: Սերիալի հերոսները՝ Նինան ու Դևիդը հաստատում կամ հերքում են տարբեր կարծրատիպեր գերմանացիների մասին: Փողոցի պատահական անցորդներին ու հայտնի էքսպերտներին դիմելով՝ զարմանալի բացահայտումներ են անում: Յուրաքանչյուր սերիան տևում է մոտ 5 րոպե, իսկ դրա դիտումից հետո կարելի է տարբեր վարժություններ ու առաջադրանքներ կատարել և քննարկել դրանք մյուս սովորողների հետ:

ԲԱՌԵՐԻ ՔԱՂԱՔԸ

ինչպես սովորել գերմաներեն օնլայն«Բառերի քաղաքը» կրթական խաղ է սկսնակների համար: Դուք կարող եք ճանապարհորդել քաղաքով, իմանալ բազմաթիվ նոր բառեր, դիտել դրանք լուսանկարներով, լսել դրանց ձայնագրությունները և տեսնել դրանց գործածումը նախադասությունների մեջ: Հետաքրքիր առաջադրանքները կատարելու համար կարելի է միավորվել այլ խաղացողների հետ, կամ ընդհակառակը՝ մրցել մյուս նրանց հետ:

Այս հավելվածը նաև սովորեցնում է կողմնորոշվել Գերմանիայի քաղաքներում, ուտելիք պատվիրել գերմանական ռեստորանում կամ գնումներ կատարել տեղական խանութներից:

ԳԵՐՄԱՆԵՐԵՆ ԱՇԽԱՏԱՎԱՅՐՈՒՄ

ինչպես սովորել գերմաներեն օնլայնՍա գերմաներենով մասնագիտական հաղորդակցության համար նախատեսված վարժությունների հարթակ է: Այն հնարավորություն է տալիս իմանալ կարևոր տեղեկություններ Գերմանիայում աշխատանքի մասին, ինչպես, օրինակ, արձակուրդային օրերի մասին, «դու»-ի և «Դուք»-ի գործածության մասին աշխատակիցների և հաճախորդների հետ շփման ժամանակ և այլն:

Այս վարժությունները, առաջադրանքները, ֆիլմերն ու հարցազրույցները կօգնեն ձեզ կողմնորոշվել տարբեր մասնագիտական իրավիճակներում և համալրել բառապաշարը:

ՄԵՐ ՓՈՂՈՑԸ

ինչպես սովորել գերմաներեն օնլայն«Մեր փողոցը» կայքը նախատեսված է սկսնակների համար: Վիրտուալ զբոսանքի միջոցով դուք կծանոթանաք հասարակ գերմանացիների՝ մի փոքրիկ քաղաքի բնակիչների հետ: Կիմանաք, թե ինչպես են ապրում ու աշխատում նրանք ու գործնականում կբարելավեք գերմաներենի ձեր իմացությունը:

«Պատուհանից ներս նայելով»՝ դուք ականատես կդառնաք ամենատարբեր տեսարանների մարդկանց առօրյա կյանքից: Այս ամենը ներկայացվում է աուդիոսլայդ-շոուների տեսքով: Դուք հնարավորություն ունեք նաև փոխելու սյուժեն ամեն տեսարանում՝ ընտրելով պատասխանի կամ գործողության այս կամ այն տարբերակը:

ԵՐԿՆԱՅԻՆ ՍԿԱՎԱՌԱԿԻ ԳԱՂՏՆԻՔԸ

ինչպես սովորել գերմաներեն օնլայնԳրավիչ ու հետաքրքիր քվեստ-խաղ այն մարդկանց համար, ովքեր ուզում են գերմաներեն սովորել: Արվեստաբան Վինսենտ Միրանոն ուղևորվում է 4000-ամյա երկնային սկավառակի որոնումների: Ամեն փուլում նա հավաքում է հուշումներ ու տարբեր առարկաներ: Լինելով նաև օտարազգի՝ Վինսենտ Միրանոն հաղթահարում է բազմաթիվ լեզվական խոչընդոտներ, որոնցից շատերը վերաբերում են մարդկային իրական շփումների:

Խաղացողը շփվում է տարբեր կերպարների հետ և կարող է ազդել դեպքերի ընթացքի վրա: Խաղը կարելի է ներբեռնել կամ խաղալ առցանց:

ՏՈՄՍ ԴԵՊԻ ԲԵՐԼԻՆ

ինչպես սովորել գերմաներեն օնլայն2014 թվականին երկու միջազգային թիմ ուղևորվեցին մասնակցելու Գերմանիայում երկշաբաթյա քվեստ-խաղի: Աշխարհի տարբեր անկյուններից այս երիտասարդ մասնակիցները լուծում էին ամենատարբեր ու բարդ առաջադրանքներ: Արդյունքում ստացվել է 18 հետաքրքիր վիդեոսյուժե, որոնք իրենցից ներկայացնում են կրթական նյութեր:

Ամեն տեսանյութին կցված են օնլայն առաջադրանքներ, ուսումնական նյութեր և դասերի պլան, որոնք կարող են պետք գալ անգամ գերմաներեն դասավանդողներին:

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔՆԵՐ ԵՎ ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐ

ինչպես սովորել գերմաներեն օնլայնԱյս անվճար վարժությունների միջոցով կարող եք ստուգել ձեր գիտելիքները Եվրոպայի հայտնի վայրերի մասին՝ ապշեցուցիչ ճարտարապետական հուշարձաններ, բարձր տեխնոլոգիաներ, սպորտ, մշակույթ և շատ ու շատ այլ բաներ: Առաջադրանքները տրվում են՝ ըստ քաղաքների և թեմաների, ու ներկայացվում են գեղեցիկ լուսանկարների միջոցով:

Ըստ Goethe-Institut կայքի նյութերի

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին