ՄԱՐԴԻԿ, ՈՎՔԵՐ ԱՊԱՑՈՒՑԵԼ ԵՆ, ՈՐ ԱՆՀՆԱՐԻՆ ՈՉԻՆՉ ՉԿԱ

Լյուդվիգ Վան Բեթհովեն, Ալբերտ Էյնշտեյն, Սերվանտես. այս անունները մեզ ծանոթ են դեռ վաղ մանկությունից, սակայն քչերին է հայտնի, թե ինչպիսի դժվարությունների միջով են այս մարդիկ ստիպված եղել անցնել: Նրանք հասել են հաջողության միայն իրենց անկոտրում կամքի ուժի շնորհիվ:

9932
ՄԱՐԴԻԿ, ՈՎՔԵՐ ԱՊԱՑՈՒՑԵԼ ԵՆ, ՈՐ ԱՆՀՆԱՐԻՆ ՈՉԻՆՉ ՉԿԱ

Ներկայացնում ենք ձեզ մարդկային պատմություններ, որոնք ցույց են տվել աշխարհին, որ այն մարդկանց համար, ովքեր հավատում են իրենք իրենց, չեն կարող լինել անհաղթահարելի խոչընդոտներ:

ՌԵՅ ՉԱՐԼԶ

Մարդիկ, ովքեր ապացուցել են, որ չկա անհնարին ոչինչՌեյ Չարլզը լեգենդար ամերիկացի երաժիշտ է, ով ստացել է 12 Գրեմմի: Իր տեսողությունը նա սկսել է կորցնել մանկության տարիներին, իսկ 7 տարեկանում ամբողջությամբ կուրացել է: Երբ Ռեյը 15 տարեկան էր, նրա մայրը մահացավ: Օրեր շարունակ տղան չէր կարողանում քնել, ուտել և խոսել: Նա վստահ էր, որ խելագարվելու է: Սակայն երբ դուրս եկավ դեպրեսիայից, հասկացավ, որ այդ ողբերգությունն ապրելուց և հաղթահարելուց հետո ինքը կարող է հաղթահարել ցանկացած խնդիր:

17տարեկանում Ռեյը սկսեց ձայնագրել իր առաջին սինգլները սոուլ, ջազ, ռիթմ և բլյուզ ոճերի մեջ: Այսօր նա մարդ-լեգենդ է: Նրա մահից հետո՝ 2004 թվականին, Rolling Stone ամսագիրը ընդգրկեց Ռեյ Չարլզին բոլոր ժամանակների 100 մեծագույն արվեստագետների ցանկում՝ 10-րդ համարի ներքո:

ՆԻԿ ՎՈՒՅՉԻՉ

Մարդիկ, ովքեր ապացուցել են, որ չկա անհնարին ոչինչ«Ինձ պետք չեն ոտքեր և ձեռքեր: Ինձ պետք է կյանքը: Եվ երբեք չհանձնվելու կարողությունը»: Այս սկզբունքը օգնել է Նիկ Վույչիչին դառնալ աշխարհի ամենահայտնի մոտիվացնող հռետորներից մեկը, ստանալ տնտեսագիտական կրթություն, ամուսնանալ, երկու երեխա ունենալ:

Կամքի ուժը Նիկ Վույչիչը ստացել է իր մորից: Հարցազրույցներից մեկում Նիկը պատմել է, որ հենց մոր խոսքերն են իր կյանքի հիմնական ուղղությունը որոշել. «Նիկոլաս, դու պետք է խաղաս նորմալ երեխաների հետ, որովհետև դու նույնպես նորմալ ես: Այո, քեզ ինչ-որ բան պակասում է, բայց դրանք չնչին բաներ են»,- ասել է մայրը Նիկ Վույչիչին:

Չունենալով ոտքեր և ձեռքեր՝ նա գրում է գրքեր, երգում է, զբաղվում է սերֆինգով, գոլֆ է խաղում, դասախոսություններ է կարդում աշխարհի տարբեր երկրներում, որպեսզի օգնի մարդկանց գտնել իրենց կյանքի իմաստը, բացահայտել իրենց կարողություններն ու տաղանդները և զարգացնել դրանք:

ՄԱՐԼԻ ՄԵԹԼԻՆ

Մարդիկ, ովքեր ապացուցել են, որ չկա անհնարին ոչինչԼինելով խուլ մեկուկես տարեկանից՝ նա դարձրեց իր կյանքի գլխավոր սկզբունք այս արտահայտությունը. «Միակ բանը, որը ես չեմ կարողանում անել, լսելն է»: Չնայած բժիշկների հորդորերին՝ ծնողները Մարլիին սովորական դպրոց ընդունեցին խուլուհամրերի դպրոց տանելու փոխարեն, և Մարլին հատուկ ծրագրերի շնորհիվ ժամանակի ընթացքում ամբողջությամբ հարմարվեց ուսումնական պրոցեսին: Նա դարձավ առաջին և միակ խուլ դերասանուհին, ով ստացավ «Օսկար» մրցանակ:

Մարլին հաճախ է ասում. «Ես անում եմ ամեն ինչ, որպեսզի մարդիկ հասկանան այն ամենը, ինչ ինձ սովորեցրել են իմ ծնողները, հասկանան, որ խուլ մարդիկ արժանի են ոչ միայն հարգանքի, այլև այն բանի, որ լսված լինեն աշխարհի կողմից»:

ՖՐԻԴԱ ԿԱԼՈ

Մարդիկ, ովքեր ապացուցել են, որ չկա անհնարին ոչինչՀարահայտ մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոն, ով հռչակ է ձեռք բերել իր անսովոր ու հետաքրքիր նկարների շնորհիվ, 6 տարեկանում հիվանդացել էր պոլիոմելիտով, ինչի պատճառով մի ոտքը ավելի բարակ էր դարձել մյուսից: Հենց այդ ժամանակ էլ ձևավորվել էր նրա երկաթյա բնավորությունը: Հասակակիցների ծաղրուծանակից ազատվելու համար, ովքեր նրան ծաղրում էին՝ «Ֆրիդա՝ փայտե ոտք» կոչելով, Ֆրիդան սկսեց զբաղվել լողով, պարերով, ֆուտբոլով և ըմբշամարտով:

Պատանեկան տարիքում Ֆրիդան ավտովթարի ենթարկվեց և ամիսներ շարունակ չէր կարողանում վեր կենալ անկողնուց, իսկ հետագա ողջ կյանքում էլ տառապում էր ողնուղեղային սուր ցավերից: Անկողնուն գամված ամիսների ընթացքում նա սկսեց նկարել, հիմնականում՝ ինքնանկարներ: Այսօր այդ նկարները արժեն միլիոնավոր դոլարներ:

ՍԹԻՎԵՆ ՀՈՔԻՆԳ

Մարդիկ, ովքեր ապացուցել են, որ չկա անհնարին ոչինչՈւսանողական տարիներին Սթիվեն Հոքինգի մոտ սկսեցին նկատվել մկանների ապաճման երկրորդային կարծրախտի (Լու Գեհրիգի հիվանդության) նախանշաններ: Հիվանդությունը ավելի ու ավելի խորացավ, և մի քանի տարի անց նա ամբողջությամբ անշարժացավ, իսկ կոկորդի վիրահատությունից հետո կորցրեց նաև խոսելու կարողությունը: Սակայն դա չխանգարեց Հոքինգին ամուսնանալ երկու անգամ, ունենալ և մեծացնել 3 երեխա ու դառնալ մեր ժամանակների ամենաակնառու գիտնականներից մեկը:

Իր իսկ խոսքերով՝ նա հաջողության է հասել հենց հիվանդության շնորհիվ. «Նախկինում կյանքը ձանձրալի էր թվում: Հիմա իմ կյանքը միանշանակ ավելի երջանիկ է դարձել: Վաղ մահանալու հեռանկարը ինձ ստիպել է հասկանալ, որ կյանքն արժե, որ այն ապրես: Այնքան շատ բան է հնարավոր անել: Մեզնից յուրաքանչյուրը այնքան շատ բան կարող է անել»:

ՖՐԱՆԿԼԻՆ ՌՈՒԶՎԵԼՏ

Մարդիկ, ովքեր ապացուցել են, որ չկա անհնարին ոչինչ39 տարեկանում Ֆրանկլին Ռուզվելտը հիվանդացավ պոլիոմելիտով: Երկարատև բուժումները օգուտ չտվեցին, և ապագա նախագահը մնաց գամված հաշմանդամային սայլակին: Այն բանից հետո, երբ Ռուզվելտը գիտակցեց, թե որքան լուրջ է իր խնդիրը, այլևս ոչ ոք նրանից բողոքներ չլսեց:

Հավաքելով իր ողջ կամքի ուժը՝ Ռուզվելտը համառորեն փորձում էր քայլել՝ օգտագործելով քայլակներ, հենակներ ու ծանրաքաշ օրթոպեդիկ հարմարանքներ: Չնայած այս բոլոր դժվարություններին՝ նա դարձավ ԱՄՆ նախագահ: «Միակ խոչընդոտը մեր ծրագրերի իրականացման ճանապարհին մեր այսօրվա կասկածներն են»,- ասում էր Ռուզվելտը:

ՄԻԳԵԼ ԴԵ ՍԵՐՎԱՆՏԵՍ ՍԱԱՎԵԴՐԱ

Մարդիկ, ովքեր ապացուցել են, որ չկա անհնարին ոչինչՄիգել դե Սերվանտես Սաավեդրան երիտասարդ տարիներին զինվորական էր: 24 տարեկանում Լեպանտոյի ճակատամարտի ժամանակ նա կորցրեց ձախ ձեռքը: Չորս տարի անց գերի ընկավ Ալժիրում և շուրջ հինգ տարի անցկացրեց հայրենիքից հեռու: Միայն ազատագրումից հետո նա կարողացավ վերադառնալ սովորական կյանքի և սկսել իր գրական գործունեությունը: Նրա «Դոն Կիխոտ» վեպը այսօր համարվում է համաշխարհային գրականության մեծագույն ստեղծագործություններից մեկը:

ԼՅՈՒԴՎԻԳ ՎԱՆ ԲԵԹՀՈՎԵՆ

Մարդիկ, ովքեր ապացուցել են, որ չկա անհնարին ոչինչ26 տարեկանում Լյուդվիգ վան Բեթհովենը սկսեց կորցնել լսողությունը, բայց այդ հանգամանքը նրան հետ չկանգնեցրեց երաժշտություն գրելու մտքից: Երբ նա գրեթե կորցրել էր լսողությունը, նա գրեց «Լուսնի սոնատը», իսկ երբ ամբողջությամբ խլացել էր՝ «Էլիզեին» պիեսը:

Իր դիմացկուն բնավորության ու մեծ տաղանդի շնորհիվ նա սովորեց երաժշտությունը լսել իր ներսում: Երբ Բեթհովենը գրեց 9-րդ սիմֆոնիան, նա նաև ստանձնեց խմբավարի դերը սիմֆոնիայի համերգի ժամանակ, իսկ ցնցող ելույթից հետո կոմպոզիտորը արտասվեց: «Այն մարդու համար, ով սիրում է իր գործը, գոյություն չունեն խոչընդոտներ», – կրկնում էր Բեթհովենը:

ԱԼԲԵՐՏ ԷՅՆՇՏԵՅՆ

Մարդիկ, ովքեր ապացուցել են, որ չկա անհնարին ոչինչԵրբ Էյնշտեյնը փոքրիկ երեխա էր, դժվար էր ենթադրել, որ նա կարող է կյանքում ինչ-որ հաջողության հասնել: Մինչև երեք տարեկանը նա չէր կարողանում խոսել, աութիզմ ուներ և դիսլեքսիա: Գիմնազիայում սովորելու տարիներին հաճախ էր բաց թողնում դասերը, ինչի պատճառով այդպես էլ վկայական չստացավ: Սակայն որպեսզի ապացուցի ծնողներին, թե ինչ է ինքն իրենից ներկայացնում, Էյնշտեյնը ինքնուրույն պատրաստվեց և երկրորդ փորձից ընդունվեց Ցյուրիխի Պոլիտեխնիկական ուսումնական հաստատություն:

«Մենք բոլորս հանճարներ ենք,- ասում էր Էյնշտեյնը,– բայց եթե դուք պետք է դատեք ձկանը նրա՝ ծառ բարձրանալու կարողությամբ, ապա նա կապրի ամբողջ կյանքը՝ իրեն հիմար համարելով»:

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին