ԿԻԱՆՈՒ ՌԻՎԶ. ՍԿՍԵՔ ԱՊՐԵԼ ԱՅՍՕՐ

Կիանու Ռիվզն այն հայտնի ու հաջողակ մարդկանցից է, ովքեր ոչ միայն խոսքով, այլև գործով են օրինակ ծառայում մարդկությանը, սովորեցնում, որ ոչ մի փառք ու հանրաճանաչություն չի կարող առավել լինել, քան պարզ, մարդկային արժեքներն ու կողքինի հանդեպ ջերմ ու հոգատար վերաբերմունքը:

8938
Սկսեք ապրել այսօր

Այս գրառումը Կիանու Ռիվզն արել էր Facebook-ի իր էջում՝ խոսքն ուղղելով իրեն բոլոր հետևողներին, և հաղորդագրությունը հսկայական արագությամբ տարածվել էր սոց.ցանցերում:

Սկսեք ապրել այսօր«Տեսնո՞ւմ եք մարդկանց իմ մեջքի հետևում: Նրանք բոլորը աշխատանքի են շտապում՝ ուշադրություն չդարձնելով ոչ մի բանի վրա: Երբեմն առօրյա կրկնվող գործերը մեզ այնքան են կլանում, որ մենք մոռանում ենք գեթ մի րոպեով կանգ առնելու և կյանքի գեղեցկությամբ հիանալու մասին: Այսպես մենք վերածվում ենք իրական զոմբիների:

Բարձրացրեք ձեր հայացքը, հանեք ականջակալներն ականջների միջից: Ժպտացեք ձեզ հանդիպակաց եկող անցորդին, օգնեք նրան, ով օգնության կարիք ունի, գրկեք նրան: Ապրեք ամեն մի օրը այնպես, ասես դա ձեր կյանքի վերջին օրն է:

Քչերին է հայտնի, որ մի քանի տարի առաջ ես սարսափելի դեպրեսիայի մեջ էի: Ես ոչ ոքի չէի պատմում այդ մասին, քանի որ ինձ հարկավոր էր գտնել իմ միջոցը այն հաղթահարելու համար: Եվ ես հասկացա. այն մարդը, ով թույլ չէր տալիս ինձ երջանիկ լինել, ԵՍ ԻՆՔՍ էի:

Ամեն օրը, որը մենք ապրում ենք, անգին է: Եկեք սթափ նայենք իրականությանը: Դուք չունեք որևէ երաշխիք, որ վաղը վրա է հասնելու, այնպես որ, սկսեք ապրել այսօր»:

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին