25 ԱՆՎՃԱՐ ՕՆԼԱՅՆ ՌԵՍՈՒՐՍ ՖՐԱՆՍԵՐԵՆ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ֆրանսիայում ապրել և աշխատել երազում են շատ-շատերը, բայց այնտեղ ապրելու և անգամ այնտեղ արձակուրդն անցկացնելու համար արժե սովորել ֆրանսերեն:

16448
Ինչպես ինքնուրույն սովորել ֆրանսերեն

Ֆրանսերենով այսօր խոսում են ավելի քան 200 միլիոն մարդ աշխարհի 5 մայրցամաքներում: Իբրև աշխատանքային լեզու այն պահանջված է նաև Կանադայում, Շվեյցարիայում, Բելգիայում և մի շարք աֆրիկական երկրներում: Եվ իհարկե, այն ամենամշակութային, գեղեցիկ ու երաժշտական լեզուներից մեկն է

Առաջարկում ենք ձեզ անվճար ինտերնետ-ռեսուրսներ, որոնք կօգնեն առանց շատ ժամանակ և գումար ծախսելու ինքնուրույն սովորել ֆրանսերեն:

ՕՆԼԱՅՆ ԿՈՒՐՍԵՐ

le-francais.ru– ֆրանսերենի ինքնուսույց սկսնակների համար: Բոլոր դասերն անցկացվում են օնլայն և ուղեկցվում են աուդիո և վիդեոդասերով:

lingust.ru– օնլայն դասեր նրանց համար, ովքեր սկսում են ֆրանսերեն սովորել, ինչպես նաև այլ լեզուներ: Ամեն մի դասը պարուանկում է հետաքրքիր նյութեր և կա հնարավորություն առաջադրանքները կատարել հենց կայքում օնլայն տարբերակով:

tapis.com – սկսնակ մակարդակի համար: Կան քերականության վերաբերյալ բազմաթիվ առաջադրանքներ և բանավոր խոսքի ընկալման վարժություններ:

polarfle.com– սովորում եք լեզուն՝ դետեկտիվ պատմություն բացահայտելով: Քերականություն, նոր բառեր ու բանավոր խոսք յուրացնելու համար շատ հարմար տարբերակ է: Համապատասխանում է А2, В1 և ավելի բարձր մակարդակների համար:

les-verbes.com – ֆրանսերեն բայերի խոնարհում:

podcastfrancaisfacile.com – աուդիոքասթներ՝ ֆրանսերեն հուշող տեքստերով: Կան տարբեր դասակարգումներ՝ քերականություն, թելադրություն, հոդվածներ մշակույքի մասին և այլն: Հարմար է թե սկսնակների համար, թե նրանց համար, ովքեր արդեն որոշ չափով տիրապետում են լեզվին:

uberge.int.univ-lille3.fr– քերականական վարժություններ և բանավոր խոսքի ընկալում: Հարմար է նրանց, ովքեր շարունակում են սովորել ֆրանսերեն:

sites.google.com – ֆրանսերեն լեզվի նյութերի մեծ ընտրանի:

francaisonline.com – օնլայն դասընթացներ սկսնակների համար:

bescherelle.com – ֆրանսերեն լեզվով խաղերի և առաջադրանքների կայք: Հարմար է բոլոր մակարդակների համար:

hosgeldi.com – բառապաշարը ավելացնելու շատ լավ միջոց: Սկզբում նա առաջարկում է գուշակել բառը, իսկ հետո տալիս է բառերի ցանկ, որոնք պետք է սովորեք այսօր, ավղը և այդպես շարունակ:

ՎԻԴԵՈ ԵՎ ԱՈՒԴԻՈ ԴԱՍԵՐ

tvkultura.ru – «Պոլիգլոտ» ռեալիթի-շոուի միջոցով կարող եք զրոյից սովորել ֆրանսերեն ընդամենը 16 ժամում:

bonjour.com – հիմնական բառերի և արտահայտությունների արտասանություն:

bbc.co.uk – BBC-ի Ma France հեռուստաալիքի տեսադասերը: Դուք կարող եք իմանալ նոր բառեր և արտահայտություններ, ինչպես նաև ծանոթանալ Ֆրանսիայի մշակույթին ու տեղական կյանքին:

ina.fr – ֆրանսերեն լեզվով հարցազրույցների շարք: Բոլոր տեսանյութերը ներկայացված են նաև տեքստային տարբերակով:

enseigner.tv5monde.com – հաղորդումներ ֆրանսերեն լեզվով, որոնք ուղեկցվում են նաև տեքստային տարբերակով:

french.about.com – կարճ տեսադասեր:

youtube.com – ոչ մեծ հարցազրույցներ ֆրանսերենով և սուբտիտրերով:

baihou.ru – ուսուցողական սերիալ ֆրանսերեն լեզվով: Լեզվական մասը հարմարեցված է սկսնակների համար:

ԹԵՐԹԵՐ, ՌԱԴԻՈ ԵՎ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Le Figaro – օրաթերթի էլեկտրոնային տարբերակը, որը ներկայավում է հիմնական նորությունները և ունի թեմատիկ դասակարգումԼ

Le Nouvel observateur – հասարակական, մշակութային և գիտական կյանքը լուսաբանող շաբաթաթերթ:

radios.syxy.com – ֆրանսիական օնլայն ռադիոկայաններ:

france24.com – ֆրանսիական միջազգային հեռուստատեսություն:

tivi5mondeplus.com – օնլայն հեռուստաալիք 3-10 տարեկան երեխաների համար: Հարմար է սկսնակների համար:

d8.tv – ֆրանսիական հեռուստաալիք:

Աղբյուր

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին