10 ԲԱՆ, ՈՐՈՆՔ ՓՈԽՎՈՒՄ ԵՆ, ԵՐԲ ԴՈՒՔ ՍԿՍՈՒՄ ԵՔ ԱՊՐԵԼ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ

Անգամ կարճ ժամանակ արտասահմանում ապրելը հսկայական փորձ է, որը կարող է ամբողջությամբ փոխել ձեզ և փոխել դրական ուղղությամբ: Ահա 10 բան, որոնք անխուսափելիորեն փոխվում են, երբ դուք տեղափոխվում եք ապրելու մեկ ուրիշ երկիր անգամ մեկ-երկու ամսով:

6987
Երբ դուք սկսում եք ապրել արտասահմանում

1.ԴՈՒՔ ԱՆԸՆԴՀԱՏ ԿՍՈՎՈՐԵՔ ՆՈՐ ԼԵԶՈՒ ՈՒ ՀԵՏ ԿՎԱՐԺՎԵՔ ՄԱՅՐԵՆԻԻՑ

Սկզբում դուք նկատեք, որ սկսել եք ավելի հաճախ հասկանալ, թե ինչ են խոսում անցորդները փողոցում: Հետո կուրախանաք, որ արդեն ինքներդ էլ հեշտությամբ շփվում եք այդ լեզվով, իսկ մի քանի ամսից արդեն կսկսեք մտածել հենց այդ լեզվով:

Հայերենը, անշուշտ, դուք չեք մոռանա, սակայն հայախոս միջավայրում դուք գուցե սկսեք սխալներ անել խոսքում, արհեստական հնչող արտահայտություններ անեք կամ ոչ մի կերպ չկարողանաք մտաբերել անհրաժեշտ բառն ու ստիպված օգտագործեք այլ լեզվի բառ՝ միտքն արտահայտելու համար:

2. ՃԱՄՊՐՈՒԿԸ ԿԴԱՌՆԱ ՁԵՐ ՀԱՎԱՏԱՐԻՄ ՈՒՂԵԿԻՑԸ

Մեկ անգամ «վանդակից» դուրս գալով՝ դուք արդեն կցանկանաք կրկնել դա նորից ու նորից, հաճույք ստանալ այն ազատությունից, որն ունեք, կուզեք անընդհատ ճանապարհորդել, բացահայտել նոր երկրներ, մշակույթներ, ապրելակերպ:

3. ԴԱ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՉԷ. ԴԱ ԿՅԱՆՔ Է

Դուք կարող եք 5 տարի ապրել արտասահմանում, բայց երբ այցելության գաք ձեր հարազատներին ու ընկերներին, նրանք, միևնույն է, կհարցնեն ձեզ, թե ինչպես անցավ ճամփորդությունը: Մարդկանց համար, ովքեր կարոտում են ձեզ հայրենիքում, դուք, միևնույն է, ժամանակավոր ճամփորդության եք մեկնել, և նրանց համար դժվար է պատկերացնել, որ դուք մի ամբողջ կայնք ունեք այնտեղ:

4. ՁԵՐ ՄՏՔՈՒՄ ԴՈՒՔ ՄԻՇՏ ԿՀԱՄԵՄԱՏԵՔ ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐԸ

Անգամ մի քանի տարի ապրելով արտասահմանում՝ դուք, միևնույն է, ինչ-որ բան գնելիս կփոխարկեք արժեքը դրամի ու կփորձեք պատկերացնել, թե ինչքան եք ծախսում: Նույնը կլինի, երբ հետ վերադառնաք: Հայրենիքի խանութների գներն էլ արտասահմանի գների հետ համեմատելը կդառնա սովորություն, որից հնարավոր չի լինի ազատվել, նույնիսկ եթե շատ ցանկանաք:

5. «ՆՈՐՄԱԼԻ» ԵՎ «ՏԱՐՕՐԻՆԱԿԻ» ՍԱՀՄԱՆՆԵՐՆ ԱՅՍՈՒՀԵՏ ԼՂՈԶՎԱԾ ԿԼԻՆԵՆ

Չնայած գլոբալիզացիային՝ անգամ հարևան երկրների մշակույթների ու մարդկանց ապրելակերպի միջև կան բազմաթիվ տարբերություններ: Մի բան մեր երկրում կարող է միանգամայն ընդունելի լինել, իսկ հարևան Վրաստանում՝ ոչ:

Մի տեղ փողոցում մի բան է ընդունված և միանգամայն նորմալ մարդկանց համար, իսկ մյուս տեղում դա կարող է զվարճալի ու նույնիսկ ամոթալի համարվել: Բայց երբ սկսում եք հասկանալ ու հարգել այդ տարբերությունները, դուք դառնում եք շատ ավելի ազատ ու հանդուրժող մարդ:

6. ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԸ ՏԱՐԲԵՐ ԿԵՐՊ Է ԸՆԿԱԼՎՈՒՄ

Ամերիկայում դուք չեք կարող ինչ-որ մեկին հրավիրել սրճարան հենց նույն օրը: Այնտեղ մարդիկ ապրում են՝ ըստ օրացույցի, և տանել չեն կարողանում, երբ ստիպված են ինչ-որ մեկին սպասել հինգ րոպեից ավելի: Մեզ մոտ, իհարկե, 15 րոպե ուշանալը միանգամայն նորմալ է: Հունաստանում, Իտալիայում այդ ժամանակն էլ ավելի երկար է:

Դանդաղ տեմպով ապրող երկրներում, թվում է, հայտնվել ես ինչ-որ մածուցիկ նյութի մեջ ու ոչ մի կերպ չես կարողանում արագ ապրել, ամեն ինչ հասցնել, հետո, իհարկե, համակերպվում ես, թեև մտքում շարունակում ես զարմանալ, թե ինչպես է հնարավոր, որ մարդիկ բոլորովին չմտածեն ժամանակի մասին:

7. ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՌՕՐՅԱՆ ԵՐԲԵՔ ՁԱՆՁՐԱԼԻ ՉԻ ԼԻՆԻ

Գուցե ձեր կյանքը արտասահմանում չստացվի այնպես, ինչպես պլանավորել էիք, բայց ամեն օր դուք այնքան նոր բան կբացահայտեք, որ չեք էլ հասցնի ձանձրանալ: Կյանքը տասնյակ անգամներ ավելի անկանխատեսելի կդառնա, քան հայրենիքում, քանի որ ամեն նոր օրը արտասահմանում թաքնված անակնկալ ունի իր մեջ ձեզ համար:

8. ԴՈՒՔ ԿԿՈՐՑՆԵՔ ԱՄԵՆ ԻՆՉ, ԲԱՅՑ ԴԱ ՁԵԶ ՀԱՄԱՐ ԷԱԿԱՆ ՉԻ ԼԻՆԻ

Ինչո՞ւ են մարդիկ խուսափում դուրս գալ հայրենիքից. որովհետև վախենում են, որ արտասահմանում իրենք ոչ ոքի պետք չեն լինի, որովհետև կլինեն «ոչ ոք», կկորցնեն հարազատ դարձած աշխատանքը, սիրելի մարդկանց շրջապատը: Իրականում դուք կկորցնեք շատ ավելին. առօրյա սովորությունները, սիրելի խանութները, սիրելի ուտելիքները, զբոսանքի վայրերը, ինչպես նաև եղանակը, բույրերը, համերը:

Բայց մյուս կողմից, դուք կկորցնեք ձեզ տանջող շատ ու շատ բաներ. կդադարեք մտահոգվել ձեր սոցիալական կարգավիճակի մասին, այն մասին, թե ինչ են մտածում հարևանները ձեր մասին, կդադարեք ձեզ համեմատել այսինչի կամ այնինչի հետ, կապրեք այնպես, ինչպես ձեր իրական «ես»-ն է ցանկանում: Դուք կհասկանաք, որ նյութական հաջողությունը դեռ ամեն ինչ չէ: Դուք կմոռանաք այն բոլոր իրերի, մարդկանց, երևույթների մասին, որոնք իրականում ձեզ համար կարևոր չէին:

9. ՁԵԶ ԿՍԿՍԻ ԹՎԱԼ, ՈՐ ԱՄԵՆ ԻՆՉ ՀՆԱՐԱՎՈՐ Է

Հիմա դուք գիտեք, որ ոչինչ անհնար չէ: Կարելի է հավաքել իրերը և մի քանի օրում տեղափոխվել, կարելի է ամեն ինչ սկսել մաքուր էջից: Այս միտքն այսուհետ միշտ ձեզ հետ կլինի և վստահություն կհաղորդի ցանկացած նախաձեռնությունում:

10. ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅԼ ԿԵՐՊ ԿԼԻՆԻ

Շատ հնարավոր է՝ սկզբում դուք ձեզ նվաստացած զգաք, քանի որ հաճախ ստիպված կլինեք օգնություն խնդրել նույնիսկ անծանոթներից և ամենապարզ իրավիճակներում: Ամեն օրը ձեզ այնքան անսովոր ու բարդ կթվա, որ դուք երբեմն գուցե և վախենաք: Բայց այդ ամենը մի քանի ամսից կհաղթահարեք ու ձեր հոգում կլինի այն երջանիկ զգացողությունը, որ դուք ի վիճակի եք շատ ավելիին, քան նախկինում կարող էիք ենթադրել:

«Եթե դուք բավականաչափ համարձակ եք, որպեսզի թողնեք այն ամենը, ինչ սովորական ու հարմար է ձեզ համար՝ տունը, առօրյան, կուտակված վիրավորանքները և ճանապարհ ընկնել ճշմարտության հետևից, եթե դուք պատրաստ եք ձեր ճանապարհին պատահած ամեն ինչ համարել հուշում ձեզ համար, եթե պատրաստ եք ընդունել ձեզ հանդիպած յուրաքանչյուր որպես մարդու ուսուցիչ ձեզ համար, եթե պատրաստ եք լսել անգամ ոչ հաճելի ճշմարտությունը ինքներդ ձեր մասին… ապա այդ ժամանակ դուք կբացահայտեք ինքներդ ձեզ ու կյանքի իրական ճշմարտությունը»:

 

Էլիզաբեթ Գիլբերտ

Աղբյուր

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին