ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԱՅԱՑՆՈՒՄ ՓՈՐՁԱՌՈՒ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ

Ղեկավարների ամենամեծ պարտավորություններից մեկը որոշումներ կայացնելն է: Յուրաքանչյուր ղեկավար ունի որոշում կայացնելու իր տարբերակը, որը կարող է փոփոխվել կարիերայի աճի ընթացքում:

3082
որոշումներ

               Որոշում ընդունելու ոճերը

Ըստ ուսումնասիրությունների՝ գոյություն ունի երկու հիմնական ոճ, որոնցից մեկը հիմնվում է տեղեկությունների, մյուսը՝ այն տարբերակների վրա, որոնք ընտրվում են հետագա գործողությունների համար:
Շատերը որոշում ընդունելու համար հիմնվում են բազմաթիվ փաստերի վրա և մտածում են այնքան, մինչև համոզվում են, որ գտել են ամենալավ տարբերակը: Իսկ ինչ վերաբերում է հետագա գործողություններին, ապա ղեկավարներն այս դեպքում բաժանվում են երկու խմբի:
Առաջին խմբի մեջ մտնում են նրանք, ովքեր կենտրոնանում են միայն մեկ ուղղության վրա ու փորձում են խփել նշանակետին, սակայն ի տարբերություն առաջինների՝ երկրորդ խմբի ներկայացուցիչները փորձում են ավելի շատ հնարավորություններ փնտրել:

Հիմնվելով այս երկու չափանիշների վրա՝ տարբերակում ենք որոշում կայացնելու 4 ոճ՝ վճռական, ճկուն, հիերարխիական և կոմպլեքսային:

Վճռական ոճով առաջնորդվողները գնահատում են արագությունը, արդյունավետությունն ու հետևողականությունը: Նրանց համար կարևոր են նաև ազնվությունն ու անկեղծությունը:
Ճկուն ոճի ներկայացուցիչները կարևորում են արագությունը, ինչպես նաև հարմարվողականությունը:
Հիերարխիկ ոճով գործում են այն ղեկավարները, ովքեր չեն հանդուրժում քննադատությունը, բայց մեծ պատրաստակամությամբ են քննադատության ենթարկում մյուսների տեսակետներն ու որոշումները:
Կոմպլեքսային ոճը նախընտրում են այն ղեկավարները, ովքեր չեն փնտրում միակ ու լավագույն տարբերակը: Նրանք յուրաքանչյուր փաստ ներկայացնում են այլ փաստերի հետ համեմատությամբ՝ հաշվի առնելով մանրուքները: Նրանք սիրում են ուշադրություն դարձնել բոլոր հնարավոր տեսակետներին, նույնիսկ, եթե դրանք չեն համապատասխանում իրենց կարծիքին: Որոշում ընդունելը նրանց համար ոչ թե իրադարձություն է, այլ պրոցես:
Իհարկե, յուրաքանչյուր ոճ պայմանավորված է իրավիճակով, հետևաբար ղեկավարները պետք է տիրապետեն այս բոլոր ոճերին:

Ոճերի բազմազանությունը ենթադրում է մի քանի պրոցես՝ տեղեկությունների հավաքագրում, գործողությունների տարբերակում և վերջնական ընտրություն:

Փորձեք  գտնել  ճիշտ որոշումներ կայացնելու լավագույն տարբերակն ու հեշտությամբ իրականություն դարձնել ձեր առջև դրված նպատակները:

 

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին