ԻՆՉՊԵՍ ՍՈՎՈՐԵԼ ԱՍԵԼ «ՈՉ»

Երբեմն մարդիկ գիտեն՝ ինչ հնարքներ կիրառել, որ ստանան ձեր համաձայնությունը: Նրանք ասում են, թե առանց ձեր օգնության չեն կարող, դուք այնքան լավն եք, որ չեք կարող ասել ոչ և այլն:

2067
ոչ

Շատ հաճախ, երբ որևէ մեկին դրական պատասխան ենք տալիս, ինքներս մեզ ասում ենք «ոչ»: Բոլորս էլ հավանաբար բախվել ենք այս իրավիճակին, երբ մյուսներին երջանկացնելու համար, մեզ զրկում ենք որևէ հաճույքից:
Նախ և առաջ փորձեք պարզել մերժել չկարողանալու պատճառները, որոնք բազմաթիվ են՝ չեք ուզում որևէ մեկին մերժել, լինել եսասեր, անսիրտ, չսիրված, չեք ուզում վիճել և այլն:
Առաջարկում ենք մի քանի պարզ եղանակ, որի շնորհիվ կկարողանաք ասել «ոչ»՝ ստիպելով հարգել ձեր որոշումն ու սիրալիր մերժումը:

Ժամանակ շահեք

Երբեք անմիջապես որոշում մի կայացրեք, փորձեք մտածել ու հասկանալ արդյոք ուզում եք համաձայնել, թե՞ոչ:

Հանգամանորեն մտածեք

Իրավիճակը դիտարկեք մի քանի տեսանկյունից՝ ով է այն մարդը, ով ձեզ դիմում է խնդրանքով, ինչ է ուզում ձեզնից, որքան ջանք ու եռանդ է պահանջվում, արդյոք ունեք այդքան ուժ ու ժամանակ:

Կազմեք երկխոսություն

Պատկերացրեք այդ մարդուն ձեր առջև ու կազմեք երկխոսություն, որի շնորհիվ կկարողանաք երևակայական զրույց ունենալ ու հմտանալ որևէ հարցում մերժելու գործում:

 

In this article


Join the Conversation