ԿՈԿՈ ՇԱՆԵԼԻ ՀԱՅՏՆԻ ՄՏՔԵՐԸ ԿՅԱՆՔԻ ՈՒ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԱՍԻՆ

Կոկո Շանելը եղել է հայտնի ֆրանսուհի մոդելյեր, Chanel նորաձևության տան հիմնադիրը, ով մեծ ներդրում է ունեցել 20-րդ դարի եվրոպական նորաձևության վրա։ Նրա դերը նորաձևության մեջ անփոխարինելի է:

4588
Կոկո-Շանել

Կոկո Շանելի մտքերը ժամանակի ընթացքում դարձել են թևավոր խոսքեր։ Առաջարկում ենք ծանոթանալ դրանցից մի քանիսին։

  • Եթե ուզում եք ունենալ այն, ինչ երբեք չեք ունեցել, ապա պետք է անեք այն, ինչ երբեք չեք արել:
  • 20 տարեկանում կնոջ դեմքն այնպիսին է, ինչպիսին ստեղծել է բնությունը, 30-ում՝ նրա ստեղծածն է, իսկ 40-ում այնպիսին է, ինչին արժանի է:
  • Խնամքը պետք է սկսել ներսից՝ գեղեցկացնելով հոգին, այլապես ոչ մի շպար չի օգնի:
  • Կա աշխատելու և սիրելու ժամանակ: Ուրիշ ժամանակ գոյություն չունի:
  • Նրբագեղությունը երիտասարդության մենաշնորհը չէ: Այն բոլոր նրանց մենաշնորհն է, ովքեր իրենց ձեռքում են պահում ապագան:
  • Ծերությունը չի պաշտպանում սիրուց, մինչդեռ սերը պաշտպանում է ծերությունից:
  • Եթե ծնվել եք առանց թևերի, ապա մի խանգարեք, որ դրանք աճեն:
  • Իսկական մեծահոգությունն այն է, երբ ներում եք երախտամոռությունը:
  • Այն աղջիկը, ով չի շպարվում, բավականաչափ մեծ կարծիք ունի իր մասին:
  • Շքեղությունն անհրաժեշտություն է: Այն սկսվում է այնտեղից, որտեղ ավարտվում է անհրաժեշտությունը:
  • Անփոխարինելի լինելու համար պետք է տարբերվել բոլորից:
  • Մի վախեցեք չգտնելուց, վախեցեք կորցնելուց:
  • Կեղծ երջանկությունը թանկարժեք չէ: Եթե երջանկության համար պետք է շատ բարձր վճարեք, ուրեմն կեղծ է:
  • Պետք է զգուշանալ խելքով օժտված, բայց առողջ բանականությունից զուրկ մարդկանցից: Մենք շրջապատված ենք նրանցով:

 

In this article


Join the Conversation