ԻՆՉՊԵՍ ՍՏԵՂԾՎԵՑ NIKE-Ը

Internest.am-ը ներկայացնում է Nike-ի ստեղծման պատմությունը` լի վերելքներով ու վայրէջքներով:

6954
nike-3

1993 թվականին Nike ընկերության հիմնադիր Ֆիլ Նայթը հռչակվեց որպես մարզական աշխարհում մեծ ազդեցություն ունեցած մարդ:
Ամեն ինչ սկսվեց 1960 թվականին, երբ Nike-ի հիմնադիրները՝ Ֆիլ Նայթն ու Բիլ Բոուրմենը նկատեցին կոշիկների անորակությունը: Ֆիլ Նայթը վազորդ էր, իսկ Բիլ Բոուրմենը նրա մարզիչը, հետևաբար երկուսին էլ սկսում է անհանգստացնել այդ միտքը: Շուկայում գոյություն ունեցող ապրանքանիշերն աչքի էին ընկնում գնային բարձր աստիճանով, ինչը ոչ բոլորին էր հասանելի: Այդ էր պատճառը, որ Ֆիլ Նայթը որոշում է ստեղծել սեփական բիզնեսը՝ չունենալով բավարար ֆինանսական միջոցներ, սակայն ունենալով մեծ ցանկություն:

Ընկերությունը սկզբնական շրջանում կրում է Blue Ribbon Sports անվանումը:

1963 թվականին Ֆիլը ճապոնական Onitsuka ընկերության հետ կնքում է պայմանագիր սպորտային կոշիկների մատակարարման համար:

 

Անվանում և լոգոտիպ

1964 թվականին հայտնի վաճառքի մենեջեր Ջեֆա Ջոնսոնն առաջարկեց Nike անվանումը՝ կապված հաղթանակի աստված Նայկի հետ: Նոր անվանումն իր մեծ դերն ունեցավ ընկերության զարգացման գործում: 1970 թվականին ընկերությունն արդեն ուներ մի քանի խանութ-սրահներ։

1971 թվականին նրանք վաստակեցին իրենց առաջին միլիոնը:

Հանդիպելով դժվարությունների՝ հիմնադիրները որոշում են ընդլայնել իրենց բիզնեսի սահմանները՝ ստեղծելով վաֆլե ներբանով սպորտային կոշիկներ, որոնք դուր են գալիս ոչ միայն սովորական գնորդներին, այլև մարզիկներին:
1972 թվականին ընկերությունը հիմնում է գործարան շուրջ 250 աշխատակիցներով:

nike-5
1982 թվականին վաճառքը սկսում է անկում ապրել, քանի որ շուկայում ակտիվորեն մրցակցում էին այնպիսի ընկերություններ, ինչպիսիք էին Puma-ն, Asics-ն ու Adidas-ը:

Վաճառքում հայտնվեցին բասկետբոլիստների համար նախատեսված սպորտային կոշիկներ` ի դեմս բոլորին հայտնի բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի:

Այդ ժամանակահատվածում Nike-ը հասնում է հաջողության բարձրակետին, քանի որ բոլորը ցանկանում էին կրել այնպիսի կոշիկներ, ինչպիսին կրում էր Մայքլ Ջորդանը:

1985 թվականը ընկերության համար դառնում է ճգնաժամային, ընկերությունը կրճատում է աշխատողների ու արտադրանքի քանակը՝ ամբողջ ջանքն ֆինանսական հնարավորություններն օգտագործելով գովազդների համար:
Գնորդների ուշադրությունն ու մրցակիցների դեմ պայքարելու համար Nike-ը ստեղծում է AirMax սպորտային կոշիկներ, որոնք մեծ հաջողություն բերեցին ընկերությանը:

1990-ական թթ. ընկերությունն ակտիվորեն ստեղծում է նոր խանութ-սրահներ, գնորդները հնարավորություն են ստանում օնլայն գնումներ կատարելու, իսկ տեսահոլովակները հիացմունք են առաջ բերում դիտողների մոտ:

2004 թվականին Ֆիլ Նայթին կարճ ժամանակով փոխարինում է Ուլյամ Պերեսը, իսկ երկու տարի անց ընկերությունը գլխավորում է Մարկ Պարկերը:
Այսօր Nike-ն արտադրում է հագուստ ու կոշիկներ, բաճկոններ, գլխարկներ և այլ օգտակար իրեր՝ դառնալով սպորտային ապրանքներ արտադրող լավագույն ընկերություններից մեկը:

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին