ՀԱՅՏՆԻ ՄԱՐԴԿԱՆՑ ՄՏՔԵՐ. ՖԱԻՆԱ ՌԱՆԵՎՍԿԱՅԱ

Ֆաինա Ռանևսկայան ծնվել է 1896 թվականին Տագանրոգում, հրեական ընտանիքում: Եղել է թատրոնի ու կինոյի դերասանուհի: Նրան անվանել են 20-րդ դարի ռուս մեծագույն դերասանուհի: 1992 թվականին Բրիտանական «Ով, ով է» հանրագիտարանը Ֆաինա Գեորգիևնային ընգրկել է 20-րդ դարի տասը ամենանշանավոր դերասանուհիների ցանկում:

1885
ֆաինա-Ռանևսկայա

Ձեզ ենք ներկայացնում Ֆաինա Ռանևսկայայի մտքերը, որոնք դարձել են թևավոր խոսքեր:

  • Կյանքը պետք է ապրել այնպես, որպեսզի քեզ հիշեն նաև սրիկիաները:
  • Չկա կարոտից ավելի վատ հիվանդություն:
  • Մենությունն այն է, երբ ոչ ոքի չես կարող պատմել երազը:
  • Բոլորն ափսոսում են իրենց արտաքինի համար, բայց ոչ ոք չի անհանգստանում իր խելքի համար:
  • Կյանքը ոչ մեծ զբոսանք է հավերժական քնից առաջ:
  • Ծերությունն այն է, երբ անհանգստացնում են ոչ թե վատ երազները, այլ վատ իրականությունը:
  • Ճանաչում ստանալու համար պետք է ու նույնիսկ անհրաժեշտ է մահանալ:
  • Ես չեմ ընդունում խաղալ բառը: Բեմում պետք է ապրել:
  • Տաղանդը անվստահություն է սեփական անձի հանդեպ, դժգոհությունը իր և իր թերությունների հանդեպ, ինչը ես չեմ հանդիպել միջակությունների մոտ:

 

In this article


Join the Conversation