8 ՄԻՋՈՑ ՄԻԱՅՆԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Բոլորս կյանքում հայտնվում ենք այնպիսի իրավիճակներում, երբ մեզ ուղեկցում է դատարկության ու միայնակության զգացողությունը, երբ ոչ ոքի հետ չենք կարող կիսել մեր մտքերն ու զգացմունքները, և թվում է, թե ոչ ոք մեզ չի հասկանա։ Internest.am-ը կփորձի օգնել Ձեզ ազատվելու այդ զգացողություններից։

4876
միայնակություն-5
  • Երբ նման զգացողություններ եք ունենում, ոչինչ անել պետք չէ։ Շատ հաճախ վախենում ու փորձում ենք փախչել նման իրավիճակներից, սակայն դա չէ միակ ելքը։
  • Երբեմն միայնությունը հնարավորություն է տալիս ուշադրությունը կենտրոնացնել սեփական անձի վրա, ուսումնասիրել յուրաքանչյուր մանրամասն ու միգուցե հայտնաբերեք այնպիսի բան, որը ներդաշնակություն կստեղծի։
    Դեպրեսիայի մեջ հայտնվելու փոխարեն առիթից օգտվեք ու մոտեցեք ինքներդ ձեզ, հետաքրքրություն ցուցաբերեք ձեր անձի հանդեպ։միայնակություն-6Ստեղծագործությունն օգնում է արտահայտել այն, ինչ հնարավոր չէ անել սովորական եղանակով։
    Վերցրեք թուղթ ու ներկեր և ձեռքերով տարածեք այն՝ անգիտակցական շարժումների անելով։ Այս դեպքում կարևորը նկարի որակն ու նկարչական ունակությունները չեն։ Ազատություն տվեք ինքներդ ձեզ և այդ դեպքում հոգեկան հանգստություն կզգաք։
  • Բարձրացրեք ձեր ինքնագնահատականը, և միայնակության զգացողությունն իր տեղը կզիջի ներդաշնակությանը։

միայնակություն-4

  • Եթե ձեզ համակել է միայնակությունն ու անպետքության զգացողությունը, սակայն իրականում այնքան էլ միայնակ չեք, ապա մտածեք արդյոք ձեզ դուր է գալիս այն միջավայրը, որտեղ գտնվում եք։
    Մի խուսափեք ծանոթություններից ու նոր ընկերներ փնտրելուց։ Ի վերջո կգտնեք նրանց, որոնց կողքին ձեզ հանգիստ ու ներդաշնակ կզգաք։
  • Երբեմն մարդկանց պահանջները հանգեցնում են մեկուսացման, քանի որ սպասումները, թե կհայտնվի իրենց պատկերացրած մարդկային տեսակը, այդպես էլ իրականություն չի դառնում։ Նկարագրեք այն հատկանիշները, որոնցով պետք է օժտված լինի մարդը ու փորձեք հասկանալ արդյոք նման մարդիկ գոյություն ունեն։ Եթե այո, ապա մտածեք ինչ արժանիքներ ունեք, որ այդքան կատարյալ մարդը ցանկանա լինել ձեր կողքին։ Միգուցե ձեր կողքին կան այնպիսի մարդիկ, ովքեր չունեն ձեր հորինած բնավորության գծերը, սակայն գնահատում են ձեզ ու որոնց հետ կարեղ եք կիսել ձեր տխրությունն ու ուրախությունը։
  • Մի համեմատեք ձեզ մյուսների հետ՝ ընկնելով պատկերացումների մեջ։ Նախանձությունը երբեք թույլ չի տա, որ հաջողությունը թակի ձեր դուռը, այլ կտանի դեպի կործանման։
  • Երբեմն միայնակության մասին միտքն այնքան է կրծում մարդու հոգին, որ հասցնում է դեպրեսիայի՝ քայքայելով օրգանիզմը։ Դրանից խուսափելու համար զբաղվեք սպորտով կամ այլ զբաղմունք գտեք ձեզ համար։

Հետևեք ձեզ, մարզվեք, զարգացեք ու գնացեք ձեր երազանքների հետևից։

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին