ՀԱՅՏՆԻ ՄԱՐԴԿԱՆՑ ՄՏՔԵՐ․ ՕՇՈ

Օշոն հինդու հոգևոր առաջնորդ է, միստիկ, նեոհինդուզիմի ուսումնասիրող, Ռաջնիշային կրոնական և մշակութային ոգեշնչող։ Նա եղել է աշրամ համակարգի հիմնադիրը, ժամանակի ընթացքում հաստատվել է ԱՄՆ-ում և հիմնադրել է միջազգային Ռաջնիշպուրամ։ Օշոյի մահից հետո մարդիկ փոխում են իրենց վերաբերմունքը նրա նկատմամբ։ Նրա ուսուցումը դառնում է մշակույթի մի մաս:

12383
Օշո

Օշոյի մտքերը կյանքի, սիրո ու երջանկության մասին դարձել են թևավոր խոսքեր: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը:

  • Երկիր մոլորակի վրա ապրող միակ մարդը, որին ի վիճակի ենք փոխել մենք ինքներս ենք։
  • Մի փնտրեք լավագույնը, փնտրեք այն, ինչ ձերն է, քանի որ միշտ չէ, որ լավագույնը կարող է ձերը լինել, սակայն ձերը միշտ լավագույնն է։
  • Որպեսզի վեր բարձրանաք, պետք է ընկնեք, իսկ գնահատելու համար պետք է կորցնեք։
  • Հոգին միշտ երիտասարդ է․ այն երբեք չի ծերանում, որովհետև ժամանակից դուրս է։
  • Արդեն ուշ է ետ վերադառնալու և ամեն ինչ նորից սկսելու համար, սակայն դեռ ուշ չէ առաջ շարժվելու և ամեն ինչ ճիշտ անելու համար։
  • Հավատացեք հաջողությանը, և այն անպայման կգա։
  • Քանի դեռ «ոչ» ասել չեք կարողանում, Ձեր «այո»-ն ոչ մի նշանակություն չի ունենա։
  • Ձեզ տրված միակ ժամանակը «հիմա»-ն է, իսկ միակ վայրը՝ «այստեղ»-ը։
  • Մի սովորեցրեք ուրիշներին ու մի փորձեք փոխել նրանց։ Փոխվեք ինքներդ, հենց դա էլ կլինի Ձեր առաքելությունը։
  • Սերը նպատակ է, իսկ կյանքը՝ ճանապարհորդություն։
  • Սերն ապացույցների կարիք չունի։ Այն միայն պետք է զգալ։
  • Երջանիկ լինելու համար պետք է ունենալ ուժ ու համարձակություն։

 

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին