12 ՀԱՏԿԱՆԻՇ, ՈՐՈՆՔ ԿԱՆԱՅՔ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՄԵՋ

Internest.am-ը ներկայացնում է մի քանի կարևոր հատկանիշ, որոնք կանայք գնահատում են տղամարդկանց մեջ:

7169
ինչպիսին պետք է լինի տղամարդը

Պատասխանատվություն

Առաջին տեղում պատասխանատվությունն է: Նշանակություն չունի մարդու սոցիալական դիրքն ու արտաքինը, եթե նա պատասխանատվություն չի կրում իր արարքների համար: Պատասխանատու տղամարդն ունակ է հոգ տանելու իր ընտանիքի մասին, այլապես ամբողջ բեռն ընկնում է կնոջ ուսերին:

Նպատակասլացություն

Նա, ով հստակ գիտի՝ ինչ է ուզում, հասնում է իր նպատակներին: Կինը պետք է իմանա, որ իր սիրելին բացի նպատակներից, ունի նաև դրանք իրականացնելու հստակ ծրագիր:

Խոստումները կատարելու կարողություն

Պետք է ոչ միայն խոստանալ, այլև կատարել խոստումները վստահություն ձեռք բերելու համար:

Հումորի զգացում


Սթրեսներն ուղեկցում են մարդուն իր ողջ կյանքի ընթացքում: Այդ պատճառով էլ գնահատվում է այն մարդը, ով ընդունակ է ստեղծելու հարմարավետ և ուրախ մթնոլորտ, որն օգնում է հանգստանալ ու կտրվել բացասական մտքերից:

Առատաձեռնություն

Կանայք գնահատում են տղամարդկանց առատաձեռնությունը՝ անկախ աշխատավարձի չափից:

Վստահություն

Լինել այնպիսի մարդու կողքին, ով մշտապես կասկածում է իր ուժերին, դժվար է: Այդ իսկ պատճառով կանայք տղամարդկանց մեջ գնահատում են ինքնավստահությունն ու սեփական ուժերին հավատալու կարողությունը:

Հոգատարություն

Տղամարդը պետք է կարողանա հոգ տանել ոչ միայն իր, այլև շրջապատողների մասին: Տղամարդու հոգատարության շնորհիվ կինն իրեն ավելի երջանիկ, սիրված ու գնահատված է զգում:

Ազնվություն

Այս հատկանիշը համարվում է բոլոր հարաբերությունների հիմքը: Ազնվությունը մարդկային արժեքներից մեծագույնն է: Երբեմն մարդիկ ստում են դիմացինին ցավ չպատճառելու համար, սակայն ստի անընդհատությունը չի կարող երկարատև հարաբերությունների հիմք դառնալ:

Խելք

Կանանց գրավում է տղամարդու խելքը, աշխարհը բացահայտելու, անընդհատ զարգանալու և կատարելագործվելու ձգտումները:

Բարություն

Կանայք գնահատում են տղամարդկանց բարությունը, բարեսիրտ վերաբերմունքը մարդկանց, կենդանիների ու երեխաների հանդեպ:

Ուժ

Կարևորվում է ինչպես ֆիզիկական, այնպես է հոգևոր ուժը: Շատ կարևոր է կնոջը պաշտպանելու ունակությունը, պակաս կարևոր չէ նաև դժվարություններին դիմակայելու և խոչընդոտները հաղթահարելու ուժը:

Սեր և հարգանք սեփական անձի հանդեպ

Մեզ հետ վարվում են այնպես, ինչպես ինքներս ենք ցանկանում, հետևաբար եթե մարդն ընդունակ չէ հոգ տանել իր մասին ու գնահատել իր կյանքը, նա չի կարողանա հարգել իրեն ու դիմացիններին:

 

 

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին