9 ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆ, ՈՐՈՆՔ ՊԵՏՔ Է ՀԱՃԱԽ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԱՇԽԱՏԱՎԱՅՐՈՒՄ

Առաջարկում ենք ծանոթանալ բիզնես-խորհրդատու Մարսել Շվանտեսի 9 խորհուրդներին, որոնք կօգնեն բարձրացնել թիմային վստահությունն ու կատարյալ հարաբերություններ ստեղծել աշխատակիցների միջև։

1795
work-talks

Ճիշտ ընտրված բառերը բարձրացնում են վստահությունն ու թիմային ոգին։
Վստահությունը մոտիվացնող ուժ է, որը կարող է ստիպել աշխատողներին նույնիսկ սարեր շրջել։ Իսկ ինչպե՞ս անել, որ աշխատանքային հարաբերությունները կառուցվեն ճիշտ հիմքի վրա։

Դա իմ սխալն է

Սխալների, թերությունների գիտակցումն ու բացահայտ խոստովանությունը մեծացնում է Ձեր հանդեպ վստահությունը։ Նման մարդիկ, ովքեր կարող են սայթաքել, առավել գրավիչ են, քան նրանք, ովքեր կատարյալ են թվում։

 

Բառերով հնարավոր չէ նկարագրել, թե որքան կարևոր է ձեր կատարած աշխատանքը

Պետք է աշխատակիցներին ոգևորել՝ մատնանշելով նրանց կատարած աշխատանքի կարևորությունը։ Գովաբանեք նրանց, քաջալերեք նորեկներին՝ բարձրացնելով նրանց աշխատանքային արդյունավետությունը։

Ինձ դուր է գալիս, թե ինչպես եք հաղթահարում խնդիրները

Դուք ոչ միայն գովաբանում եք մարդուն, այլև նրա առաջնորդ լինելու հատկանիշները կամ բնավորության գծերը, որոնք նրան օգնել են կատարելու բարդ առաջադրանքը։ Այդպես դուք կկարողանաք թիմ ներմուծել միմյանց գնահատելու մշակույթն ու ստեղծել հարմարավետ աշխատանքային միջավայր։

Կարո՞ղ եք ինձ խորհուրդ տալ

Գոյություն ունի մի սխալ պատկերացում, որ խորհուրդ են հարցնում միայն նրանք, ովքեր անտեղյակ են։ Սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նրանք առավել կոփված են աշխատանքի մեջ։

Ես վստահում եմ ձեզ

Վստահությունը նման է երկկողմանի ճանապարհի։ Որպեսզի թիմն ընդունի Ձեր գաղափարները, քննադատություններն ու տեսակետները, սկսեք հավատալ ու վստահել նրանց։ Երբ որևէ մեկը նոր ծրագրի զարգացման նոր ուղի կառաջարկի, փորձելու հնարավորություն տվեք՝ բացահայտորեն հավատալով, որ այն հաջողությամբ կպսակվի։

Ինչո՞վ է օրը դարձել հիշարժան

Ինչո՞վ է այս օրը հիշարժան։ Այս հարցը զրույցին դրական ընթացք է տալիս՝ թույլ տալով, որ զրուցակիցը կարողանա կիսվել իր դրական ու բացասական զգացողություններով։

Ես դա չէի կարող անել առանց ձեր օգնության

Սա հիանալի միջոց է դիմացինին երախտագիտությունը հայտնելու համար։ Անպայման նշենք, թե Ձեզ համար, որքան կարևոր է նրա օգնությունը։ Հրապարակայնորեն շնորհակալություն հայտնեք բոլոր աշխատակիցների ներկայությամբ, քանի որ նա դրան արժանի է։

Ինչպե՞ս կարող եմ ձեզ օգնել

Այս խոսքերը կարող են սարեր շրջել, եթե մոտ է աշխատանքն ավարտելու վերջնաժամկետն, իսկ սթրեսի աստիճանը շատ բարձր է։ Այս արտահայտությունը ցույց է տալիս, որ թիմը Ձեզ համար մեծ կարևորություն ունի և դուք պատրաստ եք սատարել յուրաքանչյուրին։ Որքան հաճախ է գործածվում այս արտահայտությունը, այնքան ամուր հիմքերի վրա է դրվում մեկը մյուսին օգնելու մշակույթը»։

Պատմեք ձեր մասին

Մարդիկ սիրում են խոսել իրենց մասին։ Որքան ուշադիր եք լսում նրանց, այնքան ավելի ամուր են լինում հարաբերությունները։

 

In this article


Join the Conversation