5 ՎԱՅՐ, ՈՒՐ ԿԱՐԵԼԻ Է ՄԵԿՆԵԼ ԳԱՐՆԱՆԸ

Միշտ էլ հաճելի է ընտանեկան, ընկերական հանգիստը, սակայն ինչ անել, երբ հոգնած եք և ինչ-ինչ պատճառներով պետք է հանգստի մեկնեք միայնակ։ Աշխարհում կան բազմաթիվ վայրեր, ուր կարելի է մեկնել միայնակ, վայելել հանգիստն ու լինել անվտանգ։

4960
ճանապարհորդություն

Առաջարկում ենք ծանոթանալ այն վայրերին, ուր կարելի է մեկնել միայնակ, վայելել հանգիստն ու միևնույն ժամանակ չձանձրանալ։

 

           Պալմա դե Մայորկա. Իսպանիա

Պալմա

Այս քաղաքը գտնվում է Իսպանիայում՝ Միջերկրական ծովի ափին և հայտնի է իր ծովափերով։ Հիանալ կարելի է նաև ճարտարապետական, պատմական վայրերով, բնությամբ, խոհանոցով և այլն։ Քաղաքը շատ հյուրընկալ է, քիչ են հանցագործությունները, իսկ հասարակակaն տրանսպորտի գերազանց սպասարկումը զգալիորեն հեշտացնում է երթևեկությունը։
Պալման շատ մաքուր ու խնամված քաղաք է, որը զարդարում են սոսիներով շրջապատված ծառուղիները, սրճարանային սեղանիկները, որտեղ կարելի է հանգիստ սուրճ ըմպել միայնության մեջ։

                             Մալդիվներ

 

Մալդիվներ

Մալդիվներ պետությունը գտնվում է Հնդկական օվկիանոսում՝ ավելի քան հազար կղզիների վրա։ Այս վայրը երբեմն անվանում են արևադարձային դրախտ կամ կոչում են բաունտի և այլ քաղցրավենիքների անվանումներով։ Անձրևների շրջանը սկսվում է ապրիլի վերջին, բայց նույնիսկ այդ ժամանակ ջերմաստիճանի կտրուկ անկումներ չեն լինում։
Մալդիվնեը շատ հարմար է հատկապես ծովափնյա հանգստի համար, իսկ պատմական ու տեսարժան վայրերը քիչ են։ Այստեղ կարելի է վայելել ջրային սպորտի էքստրեմալության հաճույքը։ Միակ թերությունը տոմսերի բարձր գինն ու թռիչքի երկարատևությունն է։

                    Լեմնոս․ Հունաստան

 

ԼեմնոսԵթե չեք ուզում երկար թռչել կամ մեծ գումարներ ծախսել, ապա Լեմնոս կղզին լավագույն տարբերակն է։ Էգեյան ծովում գտնվող այս կղզին զերծ է մասսայական տուրիստական այցելություններից։ Կարելի է հանգստանալ հյուրանոցներում կամ մասնավոր հյուրանոց-տներում։ Լողափերը մարդաշատ չեն, կան լավ ռեստորաններ, իսկ շուրջը աներևակայելի գեղեցիկ Էգեյան ծովն է։
Լեմնոսում պահպանվել են քաղաքակրթության մնացորդները, ուստի լողափնյա հանգիստը կարելի է բազմազան դարձնել։ Եթե ուզում եք վայելել ծովափնյա հանգիստը, ապա կարող եք ճանապարհորդությունը պլանավորել մայիսին, երբ սկսվում է տուրիստական շրջանը։

                      Կալիֆոռնիա․ ԱՄՆ

 

ԿալիֆոռնիաԱյս տարբերակը հազվադեպ են ընտրում միայնակ ճամփորդությունների համար, բայց իզուր։ Մի կողմից տաք կլիման, մյուս կողմից քաղաքակրթության բարիքները, ծովափերի մաքրությունը, կանաչապատ այգիներն այն գրավիչ են դարձնում զբոսաշրջիկների համար։ Հաջորդ ճանապարհորդությունը կարող եք պլանավորել այս ուղղությամբ և վայելել հանգիստն այս նահանգում։

                      Սամուի․ Թաիլանդ

 

ՍամուիԵթե հանգիստը փորձում եք փնտրել Ասիայում, ապա առաջին հերթին հանգստի տեսանկյունից առանձնանում է Թաիլանդը, իսկ ավելի որոշակի՝ Սամուի կղզին, որը գտնվում է Սիամական ծովածոցում։ Այն առանձնանում է իր հանգստությամբ, զբոսաշրջիկների ոչ շատ մեծ քանակով և հարմարավետությամբ։

 

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին