ՀԱՆՐԱՀԱՅՏ CALVIN KLEIN ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Calvin Klein ամերիկյան բրենդը հիմնադրվել է 1968 թվականին Նյու Յորքում մոդելարար Քելվին Քլայնի ու նրա մանկության ընկեր Բարի Շվարցի կողմից։ Առաջարկում ենք ծանոթանալ բրենդի ստեղծման հետաքրքրական պատմությանը։

899
Calvin-Klein-1

Հայտնի լինելով իր դասական ամերիկյան ոճով՝ մոդելարար Քելվին Քլայնը շուտով դառնում է հանրաճանաչ դիզայներ։ Վերջինս իր գործունեությունը սկսում է 1960 -ական թվականներին կանանց վերարկուների արտադրանքով՝ արագ հասնելով նորաձևության բարձրակետին, որի արդյունքում ստեղծվում է Calvin Klein ընկերությունը։

1990-ական թթ, երբ բոլոր ընկերությունները գտնվում էին տնտեսական ճգնաժամի ազդեցության տակ, Calvin Klein-ը կարողանում է պահպանել իր առաջատար դիրքը նորաձևության աշխարհում։

Ընկերությունն իր հաջողության համար օգտագործելով ներքնաշորերի նույնիսկ չափազանց էրոտիկ գովազդ՝ մշտապես հավատարիմ է մնում իր դիզայնի փիլիսոփայությանն ու սկզբունքներին։ Հայտնի լինելով իր պրովոկացիոն գովազդային ընկերություններով՝ նա գրավում է ողջ հասարակության ուշադրությունը։
Մասնագիտանալով նորաձևության տարբեր ոլորտներում՝ Calvin Klein- ն իր հետքը թողել է հագուստի, օծանելիքի, ոսկեղենի արտադրության ոլորտներում։
Ավարտելով տեխնոլոգիական նորաձևության ինստիտուտը՝ դիզայներ Քելվին Քլայնն իր համար կարում է վերարկու և 1970 թվականին մուտք գործում համաշխարհային շուկա։ Այդ ժամանակ նա միակ դիզայներն էր, որ կարող էր իրեն նման բան թույլ տալ։
Calvin Klein-ի ջինսերը ետևի գրպանի վրա նրա ստորագրությամբ մասսայական սեր են սկսում վայելել նորաձևության աշխարհում։ Ընկերությունը զբաղվում է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար նախատեսված հագուստի արտադրանքով։

                                Oծանելիք Calvin Klein

Օծանելիքի ընթացիկ հավաքածուն ներառում է CK, Euphoria, Eternity, Calvin Klein Man և Obsession տեսակները։
Eternity-ն (ծաղկային բույրով) շուկա է մուտք գործել 1985 թվականին որպես և կանանց, և տղամարդկանց համար նախատեսված օծանելիք։ Obsessiony-ը (ցիտրուսային բույրով) նույնպես նախատեսված է երկու սեռերի համար։ Սրանք հավաքածուի ամենահայտնի բույրերն են և ունեն նաև իրենց տեսակները՝ առաջինը՝ Rose Blush, իսկ երկրորդը՝ Night տեսակով։

        Հայտնիների դերն ընկերության հաջողության գործում

Հագուստի հավաքածուները մշտապես մեծ տարածում են ունեցել հայտնի մարդկանց շրջանում, իսկ ընկերության գովազդային հոլովակներում հաճախ են նկարահանվում հայտնի մոդելները։ Մի քանի գովազդային հոլովակներ նույնիսկ կարելի է համարել գլուխգործոցներ։
Բրուկ Շիլդսը եղել է Calvin Klein-ի առաջին ու հայտնի մոդելներից մեկը։ Քեյթ Մոսը դաձել է օծանելիքների հավաքածուների դեմքը։ Մարկ Ուոլբերգը ընտրվել էր տղամարդկանց ներքնաշորերը գովազդելու համար։

Եվա Մենդեսն այն մոդելներից էր, ում մասնակցությամբ գովազդային հոլովակն իր պրովոկացիոն լինելու պատճառով արգելվեց ցուցադրվել ամերիկյան հեռուստաընկերություններում։

Ընկերության հաջողությունը շարունակվում է ու օրեցօր ավելի ու ավելի մեծանում։ Հավաքածուները մշտապես թարմացվում են, իսկ բուտիկների քանակն ամեն տարի շատանում է։ Այն համարվում է համաշխարհային նորաձևության հիմնադիրներից մեկը։

In this article


Join the Conversation