8 ՖԻԼՄ ԵՎ ՍԵՐԻԱԼ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ, ՈՎՔԵՐ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԱՆԳԼԵՐԵՆ ՍՈՎՈՐԵԼ

Օտար լեզուներ կարելի է սովորել առանց տնից դուրս գալու։ Դրա համար կան բազմաթիվ ռեսուրսներ, որոնցից մեկն ու արդյունավետը ֆիլմերն ու սերիալներն են իրենց բնագրային ենթագրերով։

2492
ֆիլմեր-1

Ամերիկյան ու բրիտանական ֆիլմերն օգնում են կատարելագործել անգլերենի իմացությունը, հիշել բառերի արտասանությունն ու ընդլայնել բառապաշարը։

Ֆիլմեր ու սերիալներ բրիտանական անգլերեն սովորելու համար

 

«Իմ գեղեցիկ տիկինը» My Fair Lady (1964)

Չնայած ֆիլմը նկարահանվել է ԱՄՆ-ում, բայց առանձնանում է բրիտանական անգլերենի գեղեցիկ առոգանությամբ։ Այն Բեռնարդ Շոուի «Պիգմալիոն»-ի էկրանավորումն է, որտեղ պրոֆեսոր Հիգինսը դաստիարակում է թեթևաբարո Էլիզային՝ այդ ընթացքում նրան սովորեցնելով ճիշտ խոսել․ սա հենց այն է, ինչ պետք է անգլերեն սովորողներին։

my fair lady

«Բրիջիտ Ջոնսի օրագիրը» Bridget Jones’s Diary (2001)

Այս ֆիմն առանձնանում է ոչ բարդ առօրյա երկխոսություններով, որն իսկական գանձարան է բրիտանական անգլերենը կատարելագործելու համար։ Ի դեպ, գլխավոր դերակատարը՝ Ռենե Զելվեգերը նկարահանումների ժամանակ և դրանից դուրս չի դադարում խոսել բրիտանական անգլերենով։ Օրինակ վերցրեք նրանից։

Բրիջիտ Ջոնսի օրագիրը

«Շերլոք» Sherlock (2010)

Այս սերիալը նկարահանվել է Արթուր Կոնան Դոյլի պատմությունների հիման վրա։ Ի դեպ, քանի որ գլխավոր դերակատարը Մարտին Ֆրիմանն է, ուրեմն արդեն իսկ ֆիլմն օգտակար է բրիտանական անգլերենը կատարելագործելու համար։

Շերլոք

«Գրասենյակ» The Office (2001—2003)

Եվս մեկ հիանալի սերիալ Մարտին Ֆրիմանի մասնակցությամբ, որտեղ կարելի է լսել բազմաթիվ արտահայտություններ բրիտանացի գրասենյակային աշխատողների բառապաշարից։

գրասենյակ

Ֆիլմեր ու սերիալներ ամերիկյան անգլերենի համար

 

«Ֆորեսթ Գամփ» Forrest Gump (1994)

Այս ֆիմը շատ օգտակար է սկսնակների համար։ Գլխավոր հերոսը խոսում է շատ դանդաղ, պարզ ու հասկանալի։

Ֆորեսթ Գամփ

«Լճակի տունը» The Lake House (2006)

Ֆանտաստիկայի տարրերով այս դրաման շատ օգտակար է գրավոր խոսքի զարգացման համար։

Լճակի տունը

«Ջերի Մագուայր» Jerry Maguire (1996)

Սա կատակերգական դրամա է նրանց համար, ովքեր նպատակ ունեն աշխատելու ամերիկյան խոշոր ընկերություններում։ Ճիշտ խոսել, ճիշտ ձևակերպել մտքերը, ճիշտ մտածել․ այս ամենը Ձեզ կսովորեցնի «Ջերի Մագուայր» ֆիլմը։

Ջերի Մագուայր

«Ընկերներ» Friends (1994—2004)

Սերիալի հիմքում ընկած թեթև երկխոսություններն օգնում ընդլայնել առօրյա-խոսակցական անգլերենի բառապաշարը։

Ընկերներ

In this article


Join the Conversation