ԻՆՉՊԵՍ ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՆԱԼ ԱՄԲՈԽԻ ԱՌՋԵՎ․ 4 ՀՆԱՐՔ

Հռետորներին կարելի է համեմատել նկարիչների հետ․ նրանք էլ քայլ առ քայլ ինչ-որ պատկեր են ստանում։ Սկզբում պատկերն անորոշ ու անհասկանալի է, սակայն հռետորի խոսքի ընթացքում այն ամբողջականություն ու հստակություն է ստանում։

5731
հռետորիկա-1

Այս հոդվածում կխոսենք այն մասին, թե ինչպես անել, որպեսզի նկարի գույները հստակ լինեն, այսիքն՝ հռետորի խոսքը լինի պարզ, հասկանալի ու դյուրընկալ։

 

Կրկնեք բանալի բառերը տարբեր ձևակերպումներով

Եթե խոսքը հասկանալի է խոսողին, հնարավոր է մատչելի չլինի լսողների համար։ Նոր գաղափարներն ընկալելու համար անհրաժեշտ է ժամանակ ու կենտրոնացում։ Սա նշանակում է, որ նույն միտքը պետք է մի քանի անգամ կրկնել տարբեր բառերով։
Երբ նույն միտքն արտահայտվում է մի քանի անգամ տարբեր ձևակերպումներով, ուղեղը չի նկատում խոսքի կրկնությունը․ դա նպաստում է մտքի ավելի հեշտ ընկալմանը։

 

Օգտագործեք մտքերը տեսանելի դարձնելու հնարքներ

Հայտնի է, որ տեսողական ընկալումը մի քանի անգամ ավելի արդյունավետ է, քան լսողականը։ Այս դեպքում տեղին է չինական այս ասացվածքը՝ «Ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել»։
Խոսքի հստակեցման համար կարելի է օգտագործել դիագրամներ, նկարներ և այլն։ Դրանք գրավում են հանդիսատեսի ուշադրությունը, խոսքին հաղորդում են հետաքրքրություն և նպաստում են խոսքի ընկալմանը։

 

Օգտագործեք համեմատություններ

Համեմատությունները խոսքն ընկալելի դարձնելու ամենապարզ միջոցներից են։ Դրանք խոսքը դարձնում են ավելի գեղեցիկ, պարզ ու հետաքրքիր։

 

Խուսափեք հատուկ եզրույթներ օգտագործելուց

Ելույթ ունենալուց և նախապատրաստվելուց առաջ պետք է մոռանալ այն, թե ինչ մասնագիտության տեր եք։ Եթե ուզում եք, որ ձեր խոսքն ավելի լավ ընկալվի, չպետք է օգտագործեք մասնագիտական բառեր, այսինքն՝ այնպիսի եզրույթներ, որոնք կարող են անհասկանալի լինել լսողին։ Պետք է զգույշ լինել բառերի ընտրության հարցում և խոսքը կառուցել այնպես, որ հասկանալի լինի բազմամարդ լսարանին։

 

 

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին