5 ԳՐՔԵՐ, ՈՐՈՆՔ ՊԵՏՔ Է ԸՆԹԵՐՑԵԼ ՀԱՍՈՒՆ ՏԱՐԻՔՈՒՄ

Ի՞նչն է պատճառը, երբ հասուն տարիքում մոռանում ենք այն գրքերից ստացած ոգևորության մասին, որն ունեինք մանուկ հասակում:

2605
մանկական-գրքեր-1

Մանկական գրքեր ընթերցելը շատ օգտակար է. Մենք կարծես մտովի տեղափոխվում ենք այն ժամանակաշրջանը, երբ մեր միտքը դեռ լի չէր անիմաստ ու անհեթեթ մտքերով, չկար սահմանափակում ու կարծրատիպեր:

Առաջարկում ենք ձեռքը վերցնել մեր առաջարկած գրքերից որևէ մեկն ու ընթերցել նոր հույզերով ու ոգևորությամբ, այնպես, ինչպես կընթերցեիք, երբ երեխա էիք:

Ահա այդ գլուխգործոցների ցանկը.

Լուիս Քերոլ «Ալիսը հրաշքների աշխարհում»

Եթե ուզում եք վերադառնալ երևակայությունների աշխարհը և լցվել նոր մտքերով ու գաղափարներով, ապա այս գիրքը լավագույն տարբերակն է։

Եթե աշխարհում ամեն բան անիմաստ է, ապա ինչն է խանգարում որևէ իմաստ հորինելուն։

 

————————
Ալիս

 

Անտուան դը Սենթ Էքզյուպերի «Փոքրիկ Իշխանը»

Այս գիրքը ամենաընթերցվող գրքերից մեկն է թե՛ մեծերի, թե փոքրերի համար։ Պատահական չէ, որ յուրաքանչյուր տարիքում այն վերընթերցելը դարձել է սովորույթ։ Եթե դեռ չեք կարդացել, ապա շտապեք ընթերցել։

Ես վախենում եմ մեծերին նմանվելուց․ նրանց ոչինչ չի հետաքրքրում, բացի թվերից։

 

Մարկ Տվեն «Թոմ Սոյերի արկածները»

Չնայած նրան, որ գիրքը տղաների արկածների մասին է, աղջիկները նույնպես պետք է ընթերցեն։ Ովքեր ընթերցել են, կհիշեն Թոմին, ով մանիպուլյացիաների վարպետ էր։ Նա կարողանում էր սիրալիր ձևով ստիպել մարդկանց վճարել դարպասը ներկելու համար։ Իսկապես հանճարեղ է, այնպես չէ՞։

Մարդը պարտավոր է աշխատել, իսկ խաղալը նրա պարտականությունը չէ։

 

Ալան Ալեքսանդր Միլն «Վինի Փուհն ու բոլորը, բոլորը, բոլորը…»

Եթե սպառվել են ուժերը, ապա փորձեք փոխել կյանքի ձեր մոտեցումն ու ապրել Վինի Փուհի նման։ Աշխարհին թեթև նայելու նրա մոտեցումը ոգևորիչ է։

Ես դրանում մեծ իմաստ չեմ տեսնում,- ասաց ճագարը։
Ո՛չ,- ասաց Փուհը համեստորեն,- այն չկա, բայց պատրաստվում էր լինել, երբ սկսեցի խոսել։ Հաստատ դրա հետ ինչ-որ բան պատահեց ճանապարհին։

 

Մորիս Մետերլինկ «Կապույտ թռչունը»

Այս գիրքը շատերի համար է դարձել սիրելի դեռ մանուկ հասակից։ Երևի թե պատճառը հետաքրքիր կերպարներն են։ Այնուամենայնիվ, գիրքն արժե վերընթերցել նաև հասուն տարիքում նոր ու հետաքրքիր բացահայտումներ անելու համար։

 

In this article


Join the Conversation