ԻՆՉՊԵՍ ՀԱՍՑՆԵԼ ԱՄԵՆ ԻՆՉ․ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԲՐԱՅԱՆ ԹՐԵՅՍԻԻՑ

Ըստ Բրայան Թրեյսիի՝ որքան լավ եք կառավարում ժամանակն, այնքան շատ բան եք հասցնում անել ու հետևաբար, ավելիին եք հասնում։

1759
Բրայան-Թրեյսի

Ահա, թե ինչ է խորհուրդ տալիս Բրայան Թրեյսին՝ կանադական ծագումով ամերիկացի խոսնակն, ով մոտիվացիայի, բիզնեսի, վաճառքի մասին գրված բազմաթիվ գրքերի հեղինակ է։

 

Ինչեպես արդյունավետ կառավարել ժամանակը

Մեծ հաջողության հասնելու համար պետք է սովորել ճիշտ կառավարել ժամանակը։ Բրայան Թրեյսիի այս  խորհուրդները կուղղորդեն բիզնեսի հաջողության ճանապարհին․

 

Մշակեք ինքներդ ձեր մեջ ժամկետի զգացողությունը

Ժամանակի ամենակարևոր չափանիշն արագությունն է, ուստի անհրաժեշտ է ձևավորել ժամկետի զգացողություն, որը սովորություն կդառնա ու կօգնի արագ կողմնորոշվել անսպասելի իրավիճակներում։ Արագությունն ահրաժեշտ է հաջողության հասնելու համար։ Բոլոր հաջողակ մարդիկ աշխատում են ոչ միայն համառորեն, այլև շատ արագ։

 

Աշխատեք իրական ժամանակի ռիթմով

Հնարավորության դեպքում արագ գործի լծվեք, կենտրոնացեք ու արեք դա հենց հիմա, այլապես զուր ժամանակ կկորցնեք միայն աշխատանքի մասին մտածելուց և ոչինչ չձեռնարկելուց։

Ահա, թե ինչ հմտություններ է առաջարկում Բրայան Թրեյսին՝

 

Միշտ մտածեք թղթի վրա

Վերցրեք թուղթն ու վրան գրեք այն, ինչ մտադրված եք անել՝ ներառյալ սնունդ պատրաստելն ու սնվելը։ Այնուհետև նայեք ցանկին ու  որոշեք, թե որ գործերն են առավել կարևոր ու առաջնային։ Դա կօգնի կարգավորել անելիքներն ու ժամանակը ճիշտ կառավարել։

 

Պլանավորեք յուրաքանչյուր օրը

Միշտ առաջնորդվեք ձեր կազմած ցուցակով։ Երբ որևէ նոր բան եք պլանավորում, անպայման գրանցեք, նախքան այն անելը։

 

Նշեք ավարտված աշխատանքները

Ցուցակի բոլոր կետերն ավարտելուց հետո անպայման ընդգծեք։ Դա հնարավորություն է տալիս տեսնելու նվաճումներն ու առաջընթացը։

Դե, ինչ արդեն գիտեք, թե ինչ է պետք անել, ուստի շտապեք, քանի դեռ շատ ժամանակ չեք կորցրել։

 

In this article


Join the Conversation