10 ԻՄԱՍՏՈՒՆ ՄԻՏՔ Ֆ․ ԴՈՍՏՈԵՎՍԿՈՒՑ

Ռուս գրող ու մտածող Ֆ․ Դոստոևսկու գործերը գիտեն ու գնահատում են ամբողջ աշխարհում։ Նա մեծ դեր է ունեցել համաշխարհային գրականության և մարդու հոգևոր զարգացման գործում։

3720
Ֆեոդոր-Դոստոևսկի

Մենք ընտրել ենք  երջանկության, սիրո ու կյանքի մասին նրա մտքերից մի քանիսը։

 

Դադարել գիրք ընթերցել, նշանակում է դադարել մտածել։

 

Հոգին ապաքինվում է երեխաների կողքին։

 

Հիշեք, որ լռելը լավ է, անվտանգ ու գեղեցիկ։

 

Ով ուզում է օգուտ տալ, նա նույնիսկ կապված ձեռքերով կարող է մեծ բարություն անել։

 

Մի լցրեք ձեր հիշողությունը վիրավորանքերով, այլապես այնտեղ տեղ չի մնա հիանալի ակնթարթների համար։

 

Չկա երջանկություն առանց ներդաշնակության․ երջանկությունը գնվում է տառապանքով։

 

Կյանքը շնչահեղձ է լինում առանց նպատակի։

 

Պետք է կյանքն ավելի շատ սիրել, քան կյանքի իմաստը։

 

Եթե դու գնում ես դեպի քո նպատակը, բայց կանգ ես առնում քեզ վրա հաչող ամեն շան վրա քար նետելու համար, դու կարող ես այդպես էլ չհասնել քո նպատակին:

 

Ոչ ոք չի անում առաջին քայլը, քանի որ բոլորը մտածում են, որ դա փոխադարձ չէ։

In this article


Join the Conversation