ԻՆՉՊԵՍ ԵՆ ԲԱՐԴ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆՆԵՐԸ

Կենդանակերպի բոլոր նշանները տարբերվում են ոչ միայն իրենց բնավորությամբ, այլև այս կամ այն իրավիճակները հաղթահարելու մոտեցումներով։ Մարդիկ տարբեր են, հետևաբար տարբեր են մտածողություններն ու հայացքները։

1272
կենդանակերպի-նշաններ

Առաջարկում ենք ծանոթանալ, թե ինչ վարքագիծ են դրսևորում կենդանակերպի տարբեր նշանները դժվարությունների հանդիպելիս։

 Խոյ

Խոյերը կարողանում են դուրս գալ բարդ իրավիճակների լուռ, հպարտ ու ինքնուրույն։

Ցուլ

Ցուլերը նույնպես ինքուրույն են հաղթահարում դժվարություններն ու հետո այդ մասին պատմում բոլորին։

Երկվորյակներ

Երկվորյակները սիրում են կիսել խնդիրները․նրանք ամեն ինչ հանձնարարում են խոյերին, բայց եթե վերջինները հանձն չեն առնում, փոխանցում են աղեղնավորներին։

Խեցգետին

Խեցգետինները նախօրոք հայտնվում են տագնապալի վիճակում։ Եվ որպեսզի  վերջ տրվի նրա մտատանջություններին, ինչ-որ մեկն ամբողջ խնդիրը վերցնում է իր վրա։ Իսկ եթե ոչ ոք օգնության ձեռք չի մեկնում, խեցգետինը դա ինքնուրույն է անում։

Կույս

Կույսերը տխրում են այս իրավիճակներում և հատկապես այն դեպքում, երբ դա լինում է անսպասելի։ Նրանք մտածում են, գտնում են լուծումն ու եզրահանգումներ անում։

Առյուծ

Առյուծները դա անում են հանդիսավոր կերպով, հրավիրում են բոլորին, խոնարհվում են, վերցնում են ծաղիկները, ստորագրություն են տալիս ու հեռանում են։

Կշեռք

Կշեռքները խնդիրը մանրամասն ուսումնասիրում են և հանգում են այն եզրակացությանը, որ այն շատ բարդ է և դիմում են առյուծի կամ խոյի օգնությանը։

Կարիճ

Կարիճները խնդիրներին բախվելուց չեն վախենում։ Նրանք ուրախությամբ են ընդունում այն և շատ արագ մոռանում են։

Աղեղնավորներ

Աղեղնավորները սկսում են այն ուսումնասիրել մեծ ուրախությամբ, հիշում են իրենց հանդիպած բոլոր դժվարությունների մասին, բոլորին պատմում ու մոռանում են խնդրի մասին։ Եթե այն ինքնուրույն չի վերանում, լուծումը հասնում է առյուծին։

Այծեղջյուր

Այծեղջյուրները փորձում են անմիջապես հրաժարվել՝ պատճառաբանելով, որ չեն ուզում։ Սակայն այդ վերաբերմունքը շուտով կորչում է, և այծեղջյուրներն այն ինքնուրույն լուծում են։

Ջրհոս

Ջրհոսները խնդիրը լավ ուսումնասիրում են, երկար մտածում ու փորձում են ինքնուրույն լուծել։ Չստացվելու դեպքում դիմում են մյուսների օգնությանը։

Ձկներ

Ի տարբերություն խեցգետինների՝ ձկները լուռ լաց են լինում։ Նրանց մոտ խնդիրները մշտական են, բայց ինքուրույն են լուծում՝ չսպասելով որևէ մեկի օգնությանը։

 

In this article


Join the Conversation