ԴԱՍԸՆԹԱՑ. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Աշխարհի ամենահարուստ մարդկանց մեծ մասը մշտապես փնտրում է պասիվ եկամուտ ստանալու միջոցներ։

777

Գոյություն ունի կարծրատիպային մոտեցում՝ ըստ որի ֆինանսական շուկայում աշխատել հնարավոր չէ, որ դա խաղամոլություն է, մինչդեռ ամբողջ աշխարհում մարդիկ մեծ գումարներ են գեներացնում՝ ֆինանսական շուկայում ներդրումներ կատարելով։
Աշխարհի ամենահարուստ մարդկանց մեծ մասը մշտապես փնտրում է պասիվ եկամուտ ստանալու միջոցներ։
ՀՀ-ում արդեն մի քանի տարի է գործում են տարբեր ֆինանսական ներդրումային կազմակերպություններ, որոնք մեծամասամբ բրոկերային գործունեություն են իրականացնում՝ ներդրումներ ապահովելով կոնկրետ ֆոնդերում։ Դրանց մեծ մասը միջազգային ընկերությունների ներկայացուցիչներ են, որոնք ծավալում են նաև ուսուցողական գործունեություն՝ ներդրողներին սովորեցնելով՝ ինչպես գործարքներ կատարել ֆինանսական շուկաներում, ինչպես վերլուծել արդյունքները և այլն։
Շատերի կարծիքով ներդրումները սխալ տնօրինելու դեպքում կամ այլ պատճառներով կարող են զրկվել գումարներից, բայց հաջողություն գրանցած բազմաթիվ դեպքերը հակառակն են ապացուցում։
GTA&M ընկերության կազմակերպած սեմինարը հնարավորություն կտա ծանոթանալու ֆինանսական վերլուծության գաղտնիքներին։
Սեմինար-հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին ժամը 19:00-ին, Կոնգրես հյուրանոցում:
Սեմինարին այս անգամ խոսվելու է ԱՄՆ դոլարի, ոսկու և նավթի շուկայում գործարքներ իրականացնելու տարբերակների մասին, ներկայացվելու են ֆինասական վերլուծության 4 գործիքների (տեխնիկական, ֆունդամենտալ, ֆինանսական և բանկային) վերլուծությունների տեսակները, խոսվելու է թե ինչ սկզբունքով են կատարվել վերլուծությունները, ինչ ցուցանիշներ են օգտագործվել և այլն։
Սեմինարը վարելու է ֆինանսական շուկայում ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձ ունեցող Գալուստ Ծերունյանը, ով մասնագիտացած է մետաղների և նավթի շուկայում վերլուծությունների և գործարքների միջոցով եկամուտ ստանալու գործում։
GTA&M ընկերութունն իրականացնում է բացառապես ուսուցողական բնույթի գործունեություն, այն չի ապահովում որևէ ֆոնդերում ներդրումներ անելու գործընթացը։
Ընկերության նպատակը սեմինարների ու թրեյնինգների միջոցով սխալ ձևավորված կարծիքները փոխելն ու Հայաստանում ներդրումային ճիշտ մշակույթ ձևավորելն է։

Դասընթացի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ գրանցման հայտը լրացնել հետևյալ հղումով՝ https://goo.gl/forms/EgGVAm7RFZcvZBwV2

In this article


Join the Conversation