ԻՄԱՍՏՈՒՆ ՄՏՔԵՐ ՍՏԵՆԴԱԼԻՑ

Ստենդալը ստեղծագործում էր հետագա սերունդների համար՝ գիտակցելով, որ իր ընթերցողները դեռ չեն ծնվել: «Գրողին նույնքան քաջություն է հարկավոր, որքան զինվորին: Առաջինը պետք է նույնքան քիչ մտածի քննադատությունների մասին, որքան երկրորդը՝ հիվանդանոցի»:

1714
Ստենդալ

Առաջարկում ենք ծանոթանալ ֆրանսիական գրականության ամենանշանավոր ներկայացուցիչներից մեկի՝ Ստենդալի մտքերին, որոնք ևս մեկ անգամ մատնանշում են իրականությունը։

Մտքի ճկունությունը կարող է փոխարինել գեղեցկությանը։

 

Մարդը երկրի վրա ապրում է ոչ նրա համար, որ հարստանա, այլ նրա համար, որ երջանիկ լինի։

 

Մի արհամարհեք այն ամենն, ինչ ձեզ կարող է մեծ դարձնել։

 

Մեկ մարդու մեջ չեն կարող լինել բոլոր տաղանդները։

 

Լեզվի ամենակարևոր արժանիքը հստակությունն է։

 

Ամոթխածությունը մարդկային կրքերից ամենագեղեցիկի՝ սիրո մայրն է։

 

Սերը սքանչելի ծաղիկ է, բայց քաջություն է պահանջվում անդնդի եզրին մոտենալու և այն պոկելու համար։

 

Մի փոքր հույսն էլ բավական է սերը կյանքի կոչելու համար։ Երկու-երեք օր հետո հույսը կարող է անհետանալ, մինչդեռ սերն արդեն ծնվել է։

 

Որքան մարդ ուժեղ է բնավորությամբ, այնքան քիչ է հակված անհավատարմության սիրո մեջ։

 

Ինքնուրույնության ձգտումը հաջողության հասնելու միակ տարբերակն է։

 

Զրուցելու հմտությունը տաղանդ է։

In this article


Join the Conversation