5 ԲԻԶՆԵՍ-ԴԱՍ ԱԼԲԵՐՏ ԷՅՆՇՏԵՅՆԻՑ

Բիզնեսը գիտություն է, որին պետք է լավ տիրապետել, հակառակ դեպքում ձախողումն անխուսափելի կլինի: Ահա, թե ինչ խորհուրդներ է տալիս գերմանացի գիտնական Ալբերտ Էյնշտեյնը:

6250
բիզնես-դաս-Ալբերտ-Էյնշտեյնից

Ամեն բան աշխարհում հարաբերական է

Հարաբերականություն բիզնեսում նշանակում է զերծ մնալ սխալ կանխագուշակումներից, այսինքն` բիզնեսի արդյունավետությունը չգնահատել ըստ եկամտի աճի: Արտադրանքի քանակը կարելի է նվազեցնել, եթե դա հնարավորություն է տալիս բարձրացնել արտադրանքի որակն ու նաև արժեքը:

Անիմաստ մի վատնեք ժամանակը

Հայտնի է, որ մինչ նշանավոր գիտնական դառնալը, Ալբերտ Էյնշտեյնն աշխատել է արտոնագրային ընկերությունում: Իրեն տրված աշխատանքը նա կատարում էր 10 րոպեում, իսկ մնացած ժամանակն օգտագործում գիտական հայտնագործությունների համար: Ըստ Էյնշտեյնի` պետք չէ սպասել եղանակային նպաստավոր պայմանների, այլ պետք է գործել և ջանասիրաբար աշխատել նպատակներին հասնելու համար` նկատելով ոչ թե ձախողումներն, այլ հնարավորությունները:

Սովորեք սխալների վրա

Էյնշտեյնը երբեք չէր հերքում թույլ տված սխալները: Ընդհակառակը, աշխատում էր դրանցից յուրաքանչյուրի վրա, ինչը մեկ քայլով նրան մոտեցնում էր մեծ հայտանգործություններին:

Ով երբեք չի սխալվել, նա երբեք չի փորձել որևէ նոր բան:

Օգտագործեք երևակայության ուժը

Ալբերտ Էյնշտեյնն իր բոլոր հայտանգործությունները կատարել է հենց երևակայության շնորհիվ: Նա երբեք չի սահմանափակել այն մտքերի հոսքը, որոնք ծագում էին նրա ուղեղում: Երևակայության ուժը հնարավոր չէ չգնահատել նաև բիզնեսում: Բոլոր հայտնի ընկերությունների հիմնադիրները եղել են երազողներ, որոնք ցանկացել են իրենց երազանքներն իրականություն դարձնել:

Երևակայությունն ամենակարևորն է, դա այն ամենի արձագանքն է, ինչ մենք բերում ենք մեր կյանք:

Մի քիչ խենթ եղեք

Դուրս եկեք կաղապարներից, մի վախեցեք փորձարկումներից, արեք անհնարինը, մարտահրավեր նետեք կարծրատիպերին ու սովորական բաներին: Այդպես էր վարվում Էյնշտեյնը, այդպես են վարվել նշանավոր ընկերությունները, այդպես պետք է վարվեք նաև դուք, եթե ուզում եք հասնել հաջողության:

Եթե առաջին հայացքից գաղափարը աբսուրդ չի թվում, ուրեմն անհույս է:

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին