EXTRA GUM ՄԱՍՏԱԿԻ ԳՈՎԱԶԴ – ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑԸ

Extra Gum մաստակի գովազդային հոլովակը հերթական սենսացիան է գովազդային աշխարհում: Այն բոլորովին էլ մաստակի մասին չէ, ոչ նրա գնի, ոչ նրա թարմացնող բույրի մասին: Extra gum մաստակի գովազդները միշտ էլ յուրահատուկ են եղել, բայց վերջին հոլովակի արձագանքն աննախադեպ էր:

4833

Մենք արդեն խոսել ենք այն մասին, թե ինչպես կրեատիվ գովազդը կարող է իսկապես հեղափոխական լինել գովազդի աշխարհում և այնպես տարածվել համացանցում, որ ոչ մի TV կամ բաններային գովազդային հարթակ երազել անգամ չի կարող:

Extra Gum ընկերության վերջին գովազդը դրա վառ օրինակն է: Այստեղ շեշտադրումն արված է էմոցիաների վրա: Գաղափարը պատկանում է Energy BBDOԼ թիմին: Հենց նրանք են որոշել գովազդ-ֆիլմ նկարահանել՝ մի ամբողջ պատմություն՝ հյուսված մաստակի շուրջ: Գովազդի հերոսներն անգամ անուններ ունեն՝ «The Story of Sarah & Juan»: Հոլովակը պատմում է այն մասին, թե ինչպես է մաստակը «ծանոթացնում» տղային ու աղջկան և ուղեկցում նրանց կյանքի բոլոր կարևոր ու ռոմանտիկ պահերին՝ դառնալով դրանց լուռ վկան:

Գովազդային հոլովակը ընդամենը 20 օրում ունի արդեն ավելի քան 10 միլիոն դիտում YouTube-ում: Եվ դրա հիմնական պատճառն այն է, որ հոլովակը բոլորովին էլ մաստակի մասին չէ, այլ մարդկային զգացմունքների, որ հարազատ են յուրաքանչյուր դիտողի սրտին:

Այս հոդվածում՝

Միանալ զրույցին