8 ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՆ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼ

Գրեթե միշտ մարդիկ հենց իրենք են թե' իրենց երջանկության, թե' դժբախտության պատճառը: Խելացի և ուժեղ մարդը պարզապես պատրավոր է երջանիկ լինել: Ուժեղ պետք է լինել առաջին հերթին այն սովորությունները հաղթահարելիս, որոնք խոչընդոտներ են երջանկության ճանապարհին:

11623
ինչն է խանգարում երջանիկ լինել

Այդ սովորություններին ենթակա են մարդկանց մեծամասնությունը, հենց դրա համար էլ այդքան քիչ կարելի է հանդիպել իսկապես երջանիկ ու հոգեպես բավարարված մարդկանց:

Ահա 8 սովորություն, որոնք ստիպում են ձեզ դժբախտ զգալ: Դրանք հաղթահարելով՝ դուք ուժերի ու դրական էմոցիաների մեծ ներհոսք կզգաք, կգտնեք ներքին հանգստություն և երջանկություն:

ՄԻ ԱՊՐԵՔ՝ ԸՍՏ ՇՐՋԱՊԱՏԻ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԻ

Ամենակարևոր բաներից մեկը, որ պետք է անել, ավելի երջանիկ և ուրախ ապրելու համար, ուրիշների սպասելիքների ու կարծիքի մասին մոռանալն է: Չէ՞ որ դուք այդ մարդկանց չեք հարցրել, թե ինչ են նրանք մտածում ձեր մասին կամ չեք խնդրել ձեր փոխարեն պլանավորել ձեր կյանքը:

Ընտրել եք մասնագիտություն, որը ոչ թե դուք եք ուզել, այլ ձեր հայրը, ընդունվել եք աշխատանքի, որը ուրիշների կարծիքով լավ տարբերակ է եղել: Այն, ինչ ճիշտ է ուրիշների համար, չի կարող լինել ճիշտ ձեզ համար և առավել ևս երջանկություն չի բերի ձեզ:

Կյանքում երբեք ուշ չէ ինչ-որ բան փոխել: Գտեք, այն, ինչ հենց դուք եք ուզում անել, այլ ոչ թե ձեր ընտանիքի անդամները, ընկերները և այլն: Եվ եթե անգամ նրանք կարծում են, որ դուք սխալ ճանապարհով եք գնում, միևնույն է, դա ՁԵՐ ճանապարհն է, և սխալ է այն, թե ճիշտ, ձեզնից բացի ոչ ոք չի կարող որոշել:

ՄՈՌԱՑԵՔ ԱՆՑՅԱԼԻ ՄԱՍԻՆ. ԹՈՂԵՔ ԱՅՆ ՀԵՏԵՎՈՒՄ

Բավական է ամեն օր մտածել նախորդ օրվա սխալների, անցյալում ընդունած սխալ որոշումների մասին: Այդ ամենն արդեն տեղի է ունեցել, և ժամանակը ետ պտտել ձեզ միևնույն է չի հաջողվի: Մենք ապրում եք՝ անցյալը վերհիշելով ու ապագայի մասին մտածելով, բայց երջանկության միակ ճանապարհը հենց այս օրով ուրախանալու մեջ է:

Այսօրը միակ բանն է, որ ենթակա է մեզ, միակ բանը, որը կարող ենք փոխել: Իսկ անցյալի քայլերը պետք է համարել ոչ թե սխալներ, այլ արժեքավոր կենսափորձ, որը մեզ ավելի խելացի ու լավն է դարձնում:

ԱՆՏԵՍԵՔ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԸ

Պետք է կարողանալ ուշադրություն չդաձնել արդեն ձևավորված տեսակետներին և չառաջնորդվել կարծրատիպերով:

Փորձեք ունենալ ձեր տեսակետը, առողջ քննադատությամբ կարողացեք վերլուծել իրավիճակը և ուրիշների ընտրությունը: Մի համարեք ուրիշների քայլերը միանշանակ ճիշտ: Արդյունքում կնկատեք, որ ձեզ ավելի լավ ու ինքնավստահ եք զգում թե ինքներդ ձեզ հետ, թե ուրիշների հետ հարաբերություններում:

ՄԻ ՓՆՏՐԵՔ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՓՈՂԻ ՄԵՋ

Սպառողական հասարակությունը մեզ սովորեցրել է, որ երջանկությունը թանկարժեք իրերի, նորաձև հագուստի մեջ է, և մեզ հենց դրանք են պակասում երջանիկ լինելու համար:

Իրականությունն այն է, որ մեզ իսկապես երջանկացնող բաները բոլորովին անվճար են: Սերը, ընկերությունը, սիրելի հարազատները, ժպիտը, բարությունը. մի՞թե կան ավելի կարևոր բաներ:

ՄԻ ՓՈՐՁԵՔ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆԵԼ ԻԴԵԱԼԱԿԱՆ

Մեզնից յուրաքանչյուրը սովորում և սովորեցնում  է ուրիշներին ինչ-որ բան ողջ կյանքի ընթացքում: Այնպես որ, անել ամեն ինչ ճիշտ և իդեալական հենց սկզբից չեք կարող:

Մի անհանգստացեք արդյունքի մասին, այն թող չլինի ամենա-ամենալավը: Ավելի կարևոր է պարզապես ինչ-որ բան անելը, սկսելը և համառորեն դեպի նպատակը գնալը: Ամենալավը լավի թշնամին է: Եվ աշխարհում այն ամենը, ինչ ստեղծվել է մարդու ձեռքով, պարզապես չի կարող լինել իդեալական:

ՄԻ ՓՆԹՓՆԹԱՑԵՔ

Միշտ կարելի է ընտանիքում, շրջապատում, աշխատավայրում գտնել խնդիրներ ու բողոքել դրանցից: Միշտ կարելի է գտնել մի բան և ասել, որ եթե այ սա այսպես չլիներ, ես ավելի երջանիկ կզգայի ինձ: Ի վերջո այն բաներից շատերը, որ մի ժամանակ այդպես ցանկանում էինք, մենք արդեն ունենք, բայց նորից ինչ-որ բան ենք փնտրում:

Կանգ առեք, մոռացեք այդ բոլոր խնդիրների մասին և հիշեք միայն այս միտքը. «Այն, ինչ պետք է երջանիկ լինելու համար, ես ինքս եմ»: Դուք կզգաք ինչպես են տարբեր մարդկյանց կամ իրերի հետ կապված բացասական էմոցիաներն անհետանում ձեր ուղեղից և կհասկանաք, թե ինչպես էին նրանք մթագնում ձեր բոլոր պայծառ մտքերը:

ՄԻ ՀԱՄԵՄԱՏՎԵՔ ՈՒՐԻՇՆԵՐԻ ՀԵՏ

Անընդհատ մտածել ուրիշների ձեռքբերումների մասին՝ սեփականների մասին մոռանալով, կործանարար ճանապարհ է: Այն պահից սկսած, երբ դուք դադարեք նախանձել ուրիշներին, զարմանքով կնկատեք, թե ինչպես են մարդիկ նախանձում հենց ձեզ:

Կյանքում միշտ կլինեն մարդիկ, որոնք ձեզնից առաջ կլինեն: Դուք չեք կարող միշտ լինել ամենալավը մի ոլորտում: Չէ՞ որ բոլոր ռեկորդները պարբերաբար թարմացվում են, տարվա ընթացքում մի քանի անգամ փոփոխվում են անգամ ամենահարուստ մարդկանց ցուցակները:

Դադարեք մարդկանց մեջ ձեզ մրցակից տեսնել: Փորձեք մրցակցել ինքներդ ձեզ հետ: Այնպես արեք, որ ձեր հաջորդ օրը նախորդից գոնե մի փոքր ավելի լավը լինի:

ՄԻ ՇՓՎԵՔ ՄՇՏԱՊԵՍ ԲՈՂՈՔՈՂ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ

Շրջապատի բացասական էմոցիաները ձեզ նույնպես դժբախտ են դարձնում: Փոխեք շրջապատը, եթե նման հնարավորություն կա: Իսկ եթե ոչ, փորձեք ձեր շրջապատին էլ վարակել ձեր դրական էներգիայով ու ներքին երջանկությամբ:

Հիշեք, կյանքի մեջ ուրախություն գտնելով է միայն հանարավոր հասնել երջանկության: Եվ երջանկությունը չունի անցյալ կամ ապագա, այն հենց այսօր է: Ազատվեք ձեզ խանգարող վատ սովորություններից այսօր:

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին