«100 ԲԻԶՆԵՍ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ». ԱՆՆԱԽԱԴԵՊ ԾԱՎԱԼՈՎ ԱՌԱՋԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ ԳԻՐՔԸ

Բիզնես գրքերի դերն անգնահատելի է այն մարդկանց համար, ովքեր համառորեն գնում են դեպի իրենց նպատակը, ինչպես նաև նրանց համար, ում դեռ քաջություն է պակասում առաջին քայլն անելու համար: Այս անգամ խոսելու ենք առաջին հայկական բիզնես գրքերից մեկի ու նրա հեղինակի մասին:

37731
100 բիզնես գաղտնիքներ

«100 բիզնես գաղտնիքներ» գիրքը առ այսօր ամենամեծ ընդգրկումով ու ծավալով հայկական բիզնես գիրքն է: Հեղինակը բիզնես բլոգեր, մարքեթոլոգ Վահագն Դիլբարյանն է:

Վահագն Դիլբարյանի բլոգը հիմնադրվել է 2012 թվականին: Տարիներ շարունակ Վահագնը հավաքում է բիզնեսի, մարքեթինգի, ձեռներեցության ու մոտիվացիայի մասին հետաքրքիր թեմաներ ու կիսվում իր ընթերցողների հետ:

Մեր միջավայրը փոփոխության կարիք ունի: Շատ-շատերն ունեն գաղափարներ, բայց չգիտեն, թե ինչպես կարելի է սկսել, կամ սկսել են, չգիտեն, թե ինչպես պետք է զարգացնել: «Բիզնես գաղտնիքներ» բլոգի նպատակն էր կրթել մեր մասնագետներին, ծանոթացնել արտասահմանյան պրակտիկային և բիզնես գաղտնիքներին:

Վահագնը ոգևորում ու ոգեշնչում է հազարավոր երիտասարդների, ովքեր, ինչպես մեզնից յուրաքանչյուրը, ունեն նպատակներ, բայց և ունեն վախեր, կասկածներ, ինքնավստահության ու փորձի պակաս: Բայց այդպես միշտ չէ եղել, խոստովանում է Վահագնը.

Ընդամենը 5 տարի առաջ  ինքս էլ մոլորված էի, ուղղության կարիք ունեի, չգիտեի, թե ինչ կարելի է անել, ինչից սկսել: Իսկ այսօր արդեն ինքս մեր օրինակով փորձում եմ տարածել այն սկզբունքը, որ մտածածը պիտի անել, ժամանակ չկա, առանց վախենալու պիտի գործել:

Իրեն տանջող բազմաթիվ հարցերի համար Վահագնը սկսեց ուսումնասիրել հաջողակ մարդկանց կյանքի ուղին, նրանց որոշումները, քայլերն ու նորարարությունները և զինվեց ամենատարբեր խնդիրների լուծումներով ու նորարար գաղափարներով:

100 բիզնես գաղտնիքներ

Այն բոլոր ուսումնասիրությունները, ինչի վրա Վահագնը ծախսել է ավելի քան 4 տարի, դուք կարող եք ամփոփ տարբերակով, վերլուծություններով, մշակված ու համակարգված գտնել նրա «100 բիզնես գաղտնիքներ» գրքում:

Գրքում ներառված են բազմաթիվ օրինակներ գործարարների կյանքից, նրանց կարևորագույն որոշումներից, մարքեթինգային քայլերից, ռիսկերից ու սխալներից: Գրքի ընթերցողը կստանա իրեն հանդիպող խնդիրների 100 տարբեր լուծումներ, կիմանա 100 բիզնես գաղտնիքներ:

Հայաստանյան գործարար միջավայրի համար ինքս տալիս եմ բազմաթիվ պրակտիկ խորհուրդներ, թե ինչպես ենք աշխատել հայ գործարարների հետ, ինչից կարելի է սկսել այստեղ, ինչ մոտեցումներ ցույց տալ, որի արդյունքում մենք 3 ամսում արդեն 1 մլն դրամ աշխատեցինք: Հեշտ չէր, բայց անհնար ոչինչ չկա, ճիշտ ռազմավարություն է պետք:

Գիրքը բաղկացած է 676 էջից և 100 թեմայից: Այն ամբողջությամբ կտրում է ընթերցողին ոչինչ չանող ու միայն բողոքող իրականությունից՝ տանելով մի միջավայր, որտեղ հաղթողներն են, նրանց օրինակներն ու քայլերը, անհրաժեշտ խորհուրդները կյանքն էլ ավելի լավը դարձնելու, բիզնեսն էլ ավելի զարգացնելու համար:

Գրքի նպատակն է՝ կրթել հայ ապագա գործարարների սերնդին, ձևավորել գրագետ բիզնես մոտեցումներ: «100 բիզնես գաղտնիքները» նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ունեն նպատակներ, հետաքրքրվում կամ արդեն իսկ զբաղվում են բիզնեսով, ցանկանում են աճել, զարգանալ և ձեռք բերել մարքեթինգային հմտություններ:

Ես երազում եմ, որ մենք լինենք մրցունակ միջազգային շուկաներում, սպառող երկրից վերածվենք արտադրող, արտահանող, առաջարկող երկրի. դա է ելքը շատ աշխատատեղեր ստեղծելու համար: Մենք մեր ուղեղներն արտահանում ենք, այնինչ կարելի էր այստեղ ստեղծել ու այդ գումարը բերել Հայաստան՝ աշխարհին առաջարկելով մեր կրեատիվը, մեր ապրանքներն ու ծառայությունները: Իհարկե, այս ամենին հասնելու համար շատ աշխատանք է պետք:

«100 բիզնես գաղտնիքները» կարելի է ձեռք բերել քաղաքի բոլոր գրախանութներից, ինչպես նաև կարող եք կարդալ բավական ընդգրկուն հատված գրքից, որը Վահագնը ներկայացրել է իր բլոգում:

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին