ԴԱԴԱՐԵՔ ԱՐԴԱՐԱՆԱԼ. ԴԱ ՁԵԶ ՄԻԱՅՆ ԹՈՒԼԱՑՆՈՒՄ Է

Բոլորս էլ կարող ենք սխալվել, հիմարություններ անել ու բացթողումներ ունենալ: Մինչդեռ գիտենք, որ պետք է խելացի վարվել, ուշադիր լինել, մտածել նաև շրջապատի մարդկանց իրավունքների մասին, յոթ անգամ չափել, մեկ անգամ կտրել և այլն, և այլն:

6514
Դադարեք արդարանալ

Գիտենք, բայց, մեկ է, չի ստացվում: Չէ՞ որ բոլորս էլ մարդ ենք և կարող ենք սխալական լինել: Այդ դեպքում ինչպես վարվել, եթե սխալվել ես:

Ընդունել սխալը, ներողություն խնդրել և շարունակել ապրել: Ամեն ինչ պարզ է:

Իրականում ընդունված է այլ տարբերակ՝ երկար հակառակվել, մի կերպ ընդունել սխալը, ատամների արանքից ներողություն խնդրել, երկար, շատ երկար արդարանալ և ի վերջո մեղավոր հանել բոլորին, բայց քեզնից:

Որքան ցածր է մարդու ինքնագնահատականը, այնքան մեծ ոգևորությամբ ու համառությամբ է նա շարժվում հենց այս մարտավարությամբ: Ինչո՞ւ: Որովհետև նրան թվում է, որ եթե ճիշտ ընտրի բառերը արդարանալու համար, ինքը կդառնա «բոլորովին անմեղ»: Որովհետև նրան թվում է, որ լավ մարդը երբեք չի սխալվում, իսկ ինքը շատ է ուզում լավ մարդ լինել:

Լավ մարդ լինելու ամենահեշտ ճանապարհը ճիշտ ժամանակին «վատին» գտնելն է, այն մարդուն, ով թույլ չի տվել իրեն դրսևորել իր մաքուր, կատարյալ ու անմեղ էությունը:

Այդպիսի արդարացումները անվերջ են՝ «Կինս ինձ չի հասկանում», «Ղեկավարությունը շահագործում է», «Երեխաներս չեն լսում», «Տրանսպորտը ուշանում է», «Զարթուցիչը փչացել էր», «Բժիշկները ոչնչից գլուխ չեն հանում», «Հարևանները խանգարում են», «Ամուսինս հոգ չի տանում իմ մասին» և այլն, և այլն: Կարևորն այն է, որ «Ես մեղավոր չեմ»:

ԴԱԴԱՐԵՔ ԱՐԴԱՐԱՆԱԼ

Տարբերակ 1-ին: «Ես ուշացել եմ, ներեցեք, երեկ պարզապես ուշ եմ քնել, շատ գործ կար անելու, առավոտյան մի քանի գործնական զանգեր, դե, գիտեք ինչպես է լիոնւմ, բոլորն ամեն ինչ հիշում են միայն վերջին պահին, պարզապես հանրավոր չէ ինչ-որ բան անել ժամանակին, անընդհատ շտապողական վիճակ է»:

Տարբերակ 2-րդ: «Ես ուշացել եմ, խնդրում եմ ինձ ներել»:

Զգացի՞ք տարբերությունը: Մի արդարացեք, դա ձեզ վերածում է հանգամանքների զոհի և ձեզնից կենսական ուժեր է խլում: Դուք ինքներդ ձեզ սկսում ենք համարել ինչ-որ փոքրիկ ու աննշան երևույթ հանգամանքների և մարդկային հարաբերությունների մեջ: Կորցնում եք ինքնավստահությունն ու դադարում եք հարգել ինքներդ ձեզ: Դուք նաև կորցնում եք վստահությունն այլ մարդկանց մոտ, որովհետև անընդհատ պատճառաբանություններ եք որոնում և պաշտպանվում:

ԴՈՒՔ ՉԵՔ ՍԽԱԼՎՈՒՄ, ԴՈՒՔ ՍՈՎՈՐՈՒՄ ԵՔ

Կյանքը սովորելու երկարատև ընթացք է: Դուք երբեք չէիք սլախվի, եթե իմանայինք, թե դա ինչի է հանգեցնելու: Բայց կյանքն այնպես է ստեղծված, որ ոչ մի գործ սկսելիս 100 %-ով վստահ չես կարող լինել, որ այն գլուխ կգա:

Պարզապես բաց եղեք այն փորձի համար, որը դուք ձեռք եք բերում և անկեղծորեն ընդունեք, երբ ինչ-որ բան լավ չի ստացվում: Այսպիսի վերաբերմունքը անհաջողության հանդեպ ձեզ թույլ կտա հոգեբանորեն ամփոփել տեղի ունեցածը:

Դուք կանեք հետևություններ ապագայի համար և չենք տանջի ձեզ անարդյունք մեղքի զգացումով:

Սխալն ընդունելով՝ դուք կամրացնեք ձեր անհատականությունը, և մեղքը ուրիշների վրա չբարդելով՝ դուք իսակպես լավ մարդու պես կվարվեք:

Դա կամրապնդի հարգանքը ինքներդ ձեր հանդեպ, որովհետև սխալն ընդունելով, դուք սխալ կհամարեք ձեր տվյալ արարքը, այլ ոչ թե ձեր գոյությունն առհասարակ:

Հաջորդ անգամ, երբ զգաք, որ արդարանում եք, կանգ առեք ու զսպեք ձեզ: Դուք կզգաք ավելի մեծ ուժ, անգամ եթե լսեք տհաճ խոսքեր ձեր հասցեին: Դիմացեք: Թույլ տվեք մարդկանց արտահայտել իրենց կարծիքը, եթե նրանք դա ուզում են անել: Ընդունեք այդ խոսքերը արիաբար, հետևություններ արեք և շարունակեք ապրել: Ձեր առջև անթիվ-անհամար հնարավորություններ կան ճիշտ ու ավելի խելացի վարվելու համար:

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին