ԻՆՉՊԵ՞Ս ԴԱՌՆԱԼ ԱՎԵԼԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ

Պետք է չափազանց կազմակերպված մարդ լինել, որպեսզի ինքնուրույն և առանց հապաղման գործի անցնես՝ առանց վերևից հրամանի: Գուցե հենց դրա համար էլ նախաձեռնողականությունը այն հատկությունն է, որը այդքան պետք է մենեջերներին ու ղեկավարներին բոլոր ընկերություններում:

9333
Ինչպե՞ս դառնալ ավելի նախաձեռնող

Բաց մի թողեք ինչ-որ բան նախաձեռնելու հնարավորությունը: Երբ ձեր գլխում լավ գաղափար է ծնվում, անմիջապես այն սկսեք իրականություն դարձնել՝ առանց սպասելու ինչ-որ մեկի հանձնարարությանը կամ իդելական պահի: Դա չի վրիպի մարդկանց աչքից, այդ թվում՝ ձեր ղեկավարների ուշադրությունից:

Այն մարդկանց, ովքեր նստած են ամենավերևում, ոչ ոք չի ասում՝ ինչպես և երբ անել: Եթե դուք էլ եք ուզում միանալ նրանց, ապա սկսեք գործել հենց հիմա՝ առանց հապաղումների, կասկածների և առանց ինչ-որ մեկի առջև հաշվետու լինելու պարտավորության:

ՄԻ ՍՊԱՍԵՔ ԻԴԵԱԼԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ

Եթե դուք շարունակեք սպասել, մինչև պայմանները իդեալական դառնան, դուք հավանաբար երբեք էլ չսկսեք գործել: Միշտ կլինի ինչ-որ բան, որը կխանգարի ձեզ: Մեկ ժամանակը հարմար չէ, մեկ շուկան պատրաստ չէ, մեկ մրցակցությունն է մեծ:

Իրականում աշխարհում չկա իդեալական պահ, երբ արժե գործ սկսել: Դուք պետք է դառնաք ավելի նախաձեռնող, սկսեք գործել և հերթով լուծեք առաջ եկող բոլոր խնդիրները: Ամենալավ ժամանակը սկսելու համար անցյալ տարին էր: Երկրորդ հնարավորությւոնը հենց հիմա է:

ԳՈՐԾԻ ՄԱՐԴ ԴԱՐՁԵՔ

Ձեզ համար սովորություն դարձրեք գործել, այլ ոչ թե մտածել գործը սկսելու մասին: Ուզո՞ւմ եք սպորտով զբաղվել: Ուզո՞ւմ եք հարաբերություններ պարզել տնօրենի հետ: Արեք դա այսօր: Որքան երկար գաղափարը եփվի ձեր մեջ, այնքան ավելի թույլ կդառնա այն: Իսկ մի քանի օրից մանրամասները արդեն կջնջվեն ձեր մտքից: Մեկ շաբաթից դուք այդ մտքի մասին արդեն մոռացած կլինեք:

Դառնալով նախաձեռնող ու գործի մարդ՝ դուք կարող եք շատ ավելին անել և նպաստել ձեր գլխում նոր ու հետաքրքիր գաղափարների առաջացմանը:

ՀԻՇԵՔ, ՈՐ ՄԻԱՅՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԲԵՐԻ ՁԵԶ

Անշուշտ, գաղափարները կարևոր են, բայց նրանք արժեք են ձեռք բերում միայն այն ժամանակ, երբ իրականացվում են: Մեկ իրականացված գաղափարը արժե 10 հրաշալի գաղափար, որոնք այդպես էլ մնացել են՝ իրենց ժամին սպասելով: Եթե դուք ունեք գաղափար, որին իսկապես հավատում եք, արեք ինչ-որ մի բան: Մինչև դուք գործի չանցնենք, ոչ մի արդյունքի էլ չեք հասնի:

ՕԳՏԱԳՈՐԾԵՔ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ՎԱԽԸ ՎԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Նկատե՞լ եք, որ մարդկանց առաջ ելույթ ունենալու ամենասարսափելի պահը ձեր հերթին սպասելու ժամանակն է: Անգամ պրոֆեսիոնալ հռետորները և դերասանները զգում են այդ հուզմունքը իրենց ելույթներից առաջ: Բավական է՝ նրանք սկսեն խոսել, հուզմունքն անհետանում է: Գործի անցնելը լավագույն միջոցն է վախը հաղթահարելու համար: Ամենադժվարը գործողությունն առաջին անգամ կատարելն է:

Երբ սկիզբը դրված է, դուք վստահություն եք ձեռք բերում, և ամեն ինչ գնալով ավելի ու ավելի հեշտ է դառնում: Հետ մղեք վախը, գործի անցնելով, և ձեռ հաջողությունը կառուցեք ինքնավստահության վրա:

ԱՎՏՈՄԱՏ ԿԵՐՊՈՎ ԳՈՐԾԻ ԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Ամենամեծ մոլորություններից մեկն այն է, որ աշխատելու համար պետք է ոգեշնչում: Եթե դուք նստեք ու սպասեք, թե երբ է ոգեշնչումը իջնելու երկնքից, ապա կաշխատեք շատ հազվադեպ և մեծ ընդմիջումներով: Սպասելու փոխարեն ավտոմատ կերպով գործարկեք ձեր ստեղծագործական համակարգը:

Եթե ձեզ պետք է ինչ-որ բան գրել, նստեք և սկսեք գրել: Վերցրեք գրիչը կամ բացեք Word փաստաթուղթը և գրի առեք այն ամենը, ինչ կարողանաք: Պարզապես համապատասխան գործողություններն անելով՝ դուք ձեր ուղեղին կուղղորդեք անհրաժեշտ ուղղությամբ և նա կշարունակի անել իր գործը արդեն առանց դժվարության:

ԱՊՐԵՔ ՆԵՐԿԱՅՈՎ

Կենտրոնացեք այն բանի վրա, ինչը կարող եք անել այս պահին: Մի անհանգստացեք այն մասին, թե ինչ եք պարտավոր անել վաղը կամ մեկ շաբաթից: Միակ պահը, որը դուք կարող եք փոխել, ներկան է: Երեկվա ու վաղվա մասին շատ մտածելով՝ դուք այդպես էլ ոչ մի բան չեք անի:

Մտածեք միայն այսօրվա և այսօրվա գործերի վրա: Արեք առավելագույնը ներկայի ընձեռած հնարավորությունների սահմանում:

ԱՆՄԻՋԱՊԵՍ ԳՈՐԾԻ ԱՆՑԵՔ

Սովորաբար մարդիկ սիրում են զրուցել: Փոքրիկ զրույցը անգամ գործնական հանդիպումների բաղկացուցիչ մասն է դարձել: Նույնը լինում է նաև այն մարդու հետ, ով աշխատում է միայնակ: Որքան հաճախ եք դուք ստուգում ձեր էլեկտրոնային փոստն ու Ֆեյսբուքը՝ կարևոր գործին անցնելուց առաջ: Այս շեղումները ձեզ վրա թանկ կնստեն, եթե չսովորեք խուսափել դրանցից և անմիջապես գործի չանցնեք:

Դառնալով այն մարդը, ով անմիջապես գործի է անցնում, դուք ձեր մեջ կզգաք արդյունավետության նոր աղբյուրներ, իսկ շրջապատի մարդիկ կսկսեն ձեր մեջ տեսնել իրական առաջնորդի:

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին