ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԱՌԱՋԱՑԵԼ ՀԱՅՏՆԻ ԲՐԵՆԴՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ

Ամեն հանճարեղ բան պարզ է: Այս ճշմարտությունը հաստատում են նաև այս հոդվածում ներկայացված աշխարհահռչակ բրենդների անվանումների ծագման պատմությունները:

11784
Հայտնի բրենդների անվանումները

Ինչո՞ւ աշխարհի ամենահայտնի որոնողական կայքը չի կոչվում search.com: Չէ՞ որ այդպես ավելի տրամաբանական կլիներ: Ինչո՞ւ են հայտնի բրենդների անվանումների մեջ հանդիպում են ուղղագրական սխալներ: Բանն այն է, որ շատ դեպքերում այս բրենդները ստեղծվել են ուսանողների կամ համալսարանը նոր ավարտած երիտասարդների կողմից, ովքեր գաղափար անգամ չունեին, որ իրենց հորինած անվանումը մի օր դառնալու է համաշխարհային բրենդ:

Adidas – Անվանումն առաջացել է ընկերության հիմնադիր Ադի (Ադոլֆ) Դասլերի անունից: Նրա նախորդ ընկերությունը կոչվում էր պարզապես Դասլեր: Սակայն երբ նա և իր եղբայր Ռուդոլֆ Դասլերը վիճեցին և բաժանվեցին, ըստ պայմանավորվածության, ոչ ոք այլևս չէր կարող օգտագործել Dasler անվանումը:

Puma – Սա արդեն Ռուդոլֆ Դասլերի ընկերության անվանումն է: Սկզբում նա կոչել էր այն Ruda, ինչպես հասկանում եք, սա էլ իր անվան սկզբնատառերն էին: Սակայն քանի, որ բառն այնքան էլ բարեհունչ ու տպավորվող չէր, բառը թեթևակի փոփոխության ենթարկեցին՝ թողնելով նույն ձայնավորները, իսկ առաջին տառը տեսողական առումով նման ընտրեցին:

Adobe – Բրենդն այսպես են կոչել Adobe Creek գետի պատվին, որը հոսում էր ընկերության հիմնադիր Ջոն Ուորնոքի տան ետևով:

Apple – Խնձորը Սթիվ Ջոբսի սիրելի միրգն էր: Երեք ամիս շարունակ նա և Սթիվ Վոզնյակն անվանում էին փնտրում ընկերության համար: Չկար անվան այնպիսի տարբերակ, որը երկուսին էլ դուր գար: Ու նյարդայնացած Ջոբսը հայտարարեց. «Եթե 24 ժամվա ընթացքում չգտնենք ընկերության անունը, ապա իմ սիրելի մրգի անունով էլ կանվանենք այն»: Այդպես էլ եղավ: Ի դեպ, Macintosh-ը նույնպես խնձորի տեսակ է, որը աճեցվում է ԱՄՆ-ում:

Google -Անավանումն առաջացել է Googol բառի աղավաղումից: Գուգոլը թիվ է, որը պատկերվում է 1 թվանշանից հետո 100 զրոներով: Իսկ ահա Google բառը գրվել էր այն չեկի վրա, որով նախագծի հիմնադիրներ Լարի Փեյջն ու Սերգեյ Բրինը ստանում էին իրենց առաջին գումարը ներդրողից: Քանի որ դրանից հետո անվանումն այլևս փոխել չէին կարող, տղաները իրենց որոնողական համակարգը կոչեցին հենց այդպես:

Hotmail – Ընկերության հիմնադիրը՝ Ջեք Սմիթը, որոշեց ստեղծել էլկտրոնային փոստ, որը հասանելի կլիներ web տարբերակով աշխարհի ցանկացած կետից: Ընկերության հիմնադիրները սկսեցին քննարկել բոլոր այն բառերը, որոնք ավարտվում էին «mail»-ով: Ի վերջո, նրանք կանգ առան «hotmail» տարբերակի վրա, քանի որ այդ բառի մեջ կային HTML-ի (վեբ-էջերի նշագրման լեզու) բոլոր տառերը:

HP (Hewlett-Packard) – Ընկերության հիմնադիրներ Բիլլ Հյուլեթն(Bill Hewlett) ու Դեյվ Փաքարդը (Dave Packard) մետաղադրամ նետեցին որոշելու համար, թե ում ազգանվան սկզբնատառն է լինելու առաջինը անվանման մեջ: Ինչպես տեսնում եք, հաղթեց Բիլլ Հյուլեթը:

Intel – Ընկերության հիմնադիրներ Բոբ Նոյսն ու Գորդոն Մուրը ցանկանում էին ընկերությունը կոչել Moore Noyce, սակայն այդ ժամանակ գոյություն ուներ հյուրանոցների ցանց այդ անվանումով: Այդ պատճառով նրանք կանգ առան INTegrated ELectronics բառակապակցության հապավման վրա:

Kodak – Ջորջ Իսթմենը չափազանց շատ էր սիրում «K» տառը: Ընկերություն հիմնելիս նա փնտրում էր բառեր, որոնք սկսվեն և ավարտվեն այդ հրաշալի տառով: Իսթմենին դա հատկապես դուր էր գալիս այն պատճառով, որ գրեթե բոլոր այբուբեններում տառը նույն կերպ է գրվում: Ի վերջո, ընտրվեց «Kodak» բառը, որի հնչողությունը հիշեցնում է նաև լուսանկարչական ապարատի ձայնը նկարելու պահին:

LG – «L»-ը և «G»-ն կորեական Lucky և Goldstar բրենդների անունների առաջին տառերն են: Ընկերության անվանումն առաջացել է այդ երկու բրենդների միաձուլումից: Իսկ ահա նրանց կարգախոսը՝ «Life’s Good», առաջացել է ավելի ուշ՝ այդ երկու տառերի հիման վրա:

Mitsubishi – Անվանումը հորինել է Յաթարո Իվասակին 1870 թվականին: Բառը ճապոներենից թարգմանած նշանակում է երեք շեղանկյուն՝ «mitsu» – երեք, «hishi» – շեղանկյուն: Քանի որ «h» տառը ճապոնացիները բառի մեջտեղում արտասանում են իբրև «b», ամբողջական տարբերակով բառը ստացվել է Mitsubishi: Անվանումն իրականում առաջացել է հենց լոգոյից, որը եղել է Իվասակիի ընտանեկան գերբը:

Motorola – Պոլ Գելվինը հորինեց այս անվանումը, երբ ընկերությունը սկսեց զբաղվել մեքենաների համար ռադիոների արտադրությամբ: Քանի որ այդ ժամանակ աուդիոտեխնիկա արտադրողների մեծ մասի անվանումներն ավարտվում էին «ola»-ով, Գելվինը կանգ առավ Մոտորոլա տարբերակի վրա:

Nike – Անվանումն առաջացել է հունական հաղթանակի աստվածուհի Նիկիի անունից, որը անգլերենում հնչում էր իբրև «Նայք»:

Nintendo – Կազմված է ճապոնական 3 հիերոգլիֆներից, որոնք թարգմանվում են այսպես «Երկինքը օրհնում է ծանր աշխատանքը»:

Nokia – Այն հիմնադրվել է ֆիննական Նոկիա քաղաքում, սկզբնապես եղել է փայտամշակման գործարան, ապա ռետինե իրերի արտադրություն, իսկ… Specteh отзывы

Reebok բրենդն այսպես է կոչվել աֆրիկական փոքրիկ ու արագաշարժ այծքաղի պատվին:

Sharp – Էլեկտրոնիկա արտադրող առաջատար ընկերություններից մեկն այպես է կոչվել, քանի որ Տոկուջի Խայակավան 1910-ական թվականներին հիմնել է այն` սրելու կարիք չունեցող մեխանիկական մատիտի արտադրման համար:

Subaru – Ավտոմեքենաներ արտադրող այդ բրենդը կոչել են Սուբարու համաստեղության պատվին: Վերջինս պատկերված է նաև ընկերության լոգոյի մեջ:

Yahoo – Այս բառը հորինել է Ջոնաթան Սվիֆթը «Գուլիվերի ճանապարհորդությունը» գրքում: Այդպես կոչում էին տհաճ ու զզվելի մարդկային արարածներին: Ընկերության հիմնադիրներ Ջերի Յանգն ու Դևիդ Ֆիլոն այսպես էին կոչում մեկը մյուսին: Կա նա անվան բացատրության մեկ այլ տարբերակ ևս՝ Yet Another Hierarchical Officious Oracle (Եվս մեկ պնդերես մարգարե):

Яндекс – Անվանումն առաջացել է Yet Another Indexer բառակապակցությունից (Եվս մեկ ինդեքսատոր):

Рамблер – Անվանումն առաջացել է անգլերեն Rambler («թափառաշրջիկ») բառից:

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին