ԱՌԱԿ. Ո՞ՐՆ Է ԱՄԵՆԱԼԱՎ ԲԻԶՆԵՍԸ

Ուզո՞ւմ եք բիզնես հիմնել, բայց չգիտեք, թե որն է ամենալավ բիզնեսը: Այս խորիմաստ առակը կօգնի գտնել ձեզ այդ հարցի պատասխանը:

9531
Որն է ամենալավ բիզնեսը

Մի անգամ, աշակերտը հարցրեց ուսուցչին.

-Ուսուցիչ, ո՞րն է ամենալավ բիզնեսը:

-Ինչի՞ համար, – հարցրեց ուսուցիչը,- որպեսզի զբաղվե՞ս դրանով, թե՞ գնաս աշխատես այդպիսի կազմակերպությունում: Իսկ գուցե գումա՞ր ես ուզում ներդնել այդ բիզնեսում:

– Ես ուզում եմ զբաղվել այդ բիզնեսով,- ասաց աշակերտը:

Այդ ժամանակ ուսուցիչը առաջարկեց աշակերտներին միասին մտածել այդ հարցի մասին՝ խոստանալով պարգևատրել այն աշակերտին, ով կգտնի ճիշտ պատասխանը: Աշակերտները սկսեցին տարբերակներ առաջարկել.

-Այն բիզնեսը, որը մեծ շահույթ է բերում:

-Յուրաքանչյուր նոր մրցակից նվազեցնում է ոլորտի շահույթը,- հակադարձեց նրան ուսուցիչը:

-Միգուցե, այնպիսի ոլորտ է պետք ընտրել, որը նոր է զարգանում:

-Այդպիսի ընկերությունների մեծ մասը ոչնչանում է՝ առանց շահույթ ունենալու: Այո, կան այնպիսիները, որոնք կենսունակ են եղել, բայց դրանք փոքրամասնություն են, – ասաց նրան ուսուցիչը:

-Իսկ եթե ընտրենք այնպիսի ոլորտ, որտեղ քիչ են մրցակիցնե՞րը:

-Իսկ ինչո՞ւ են քիչ. գուցե այն պատճառով, որ շահույթը այնտեղ քի՞չ է, – չէր հանձնվում ուսուցիչը:

-Այն բիզնեսն է պետք ընտրել, որն ավելի շատ է քեզ դուր գալիս, – ասաց աշակերտներից մեկը:

-Ի՞նչ է նշանակում «դուր է գալիս»,- արհամարհանքով նետեց ուսուցիչը:

Աշակերտը, որն առաջարկել էր այդ տարբերակը, շփոթվեց ու փորձեց բացատրել.

-Ես ի նկատի ունեի այն բիզնեսը, որը քեզ այնքան է գրավում, որ առանց դրա դու քեզ ու քո կյանքը
չես պատկերացնում:

-Եվ ի՞նչ,- մռայլ շարունակեց ուսուցիչը,- ինչո՞ւ ես կարծում, որ դա ամենալավ տարբերակն է:

-Դե, գուցե այն պատճառով, որ այդ դեպքում մարդը ամբողջովին նվիրվում է իր
գործին և գտնում է ելքեր անգամ ամենածանր իրավիճակներում: Մինչդեռ նրանք, ովքեր զբաղվում են այդ բիզնեսով միայն շահույթի համար, արագ հիասթափվում են և չեն կարողանում լուծումներ գտնել:

-Ահա և ձեր հարցի պատասխանը,- ասաց ուսուցիչը:

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին