ԲԻԶՆԵՍ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓԻՑ

Դոնալդ Թրամփը ամերիկացի գործարար, ներդրող ու բիզնես մագնատ էր: Այսօր նա արդեն ԱՄՆ նախագահն է, թեև այն, որ դա առհասարակ հնարավոր է, աշխարհին ինչ-որ ժամանակ անհավանական էր թվում:

7801
Բիզնես գաղտնիքներ Դոնալդ Թրամփից

Դոնալդ Թրամփի հարստության չափը հասնում է 10 միլիարդ դոլարի: Ահա թե ինչ խորհուրդներ է նա տալիս այն մարդկանց, ովքեր ուզում են հետևել իր օրինակին և օրերից մի օր գրավել իրենց տեղը միլիարդատերերի շարքում: Եվ այսպես, բիզնես գաղտնիքներ Դոնալդ Թրամփից: 

Սիրեք այն, ինչով զբաղվում եք: Դուք երբեք հաջողության չեք հասնի, եթե չսիրեք այն, ինչով զբաղվում եք: Միայն այս պայմանը ձեզ կօգնի լուծել բազմաթիվ խնդիրներ:

Մի մտածեք գումար վաստակելու տարբերակների մասին: Դրա փոխարեն մտածեք՝ ինչ օգտակար բան կարող եք անել ձեր հարևանների, մարզի, քաղաքի համար: Մտածեք՝ ինչն է պետք փոխել, ինչն է պետք ավելի արդյունավետ անել, ինչ խնդիրներ կարելի է լուծել, ինչ պահանջներ կարելի է բավարարել: Եվ ամենակարևորը պատասխանեք հետևյալ հարցին. այս բոլորից ո՞ր աշխատանքը ձեզ հաճույք կպատճառի:

Փնտրեք ձեր առաքելությունը: Ձեր արած յուրաքանչյուր քայլի մեջ դուք պետք է որևէ բարձր նպատակ տեսնեք: Հենց դա կարող է ձեզ ոգեշնչել և կիրք առաջացնել: Օգնեք մարդկանց, ինքնաուսուցմամբ զբաղվեք, ձեզ և ձեր ընտանիքի համար առողջ կենսակերպ ապահովեք:

Աշխատեք էնտուզիազմով: Ձեր աշխատատանքը կատարեք էնտուզիամով, և հրաշքը, որին այդքան սպասում էիք, տեղի կունենա:

Մտքերը ծնվում են մարդկանց ուղեղներում, բայց հազվադեպ են «հասնում» նրանց սրտերին, իսկ առանց դրա յուրաքանչյուր միտք մեռնում է:

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին