ՁԵՐ ԿՅԱՆՔԻ ԱՆԻՎԸ. ԱՄԵՆԱԿԱՐՃ ԹԵՍՏԸ ԿՅԱՆՔՆ ԱՎԵԼԻ ՆԵՐԴԱՇՆԱԿ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Յուրաքանչյուր մարդու կյանքը բաղկացած է մի քանի ոլորտներից՝ ընտանիք, բիզնես, հոբբի, հանգիստ, ընկերներ և այլն: Շատ կարևոր է կարողանալ հավասարակշռություն պահպանել բոլոր այս ուղղությունների համար, որպեսզի ոլորտներից ոչ մեկը չտուժի:

11550
Ձեր կյանքի անիվը

Ձեզ ենք ներկայացնում մի պարզ ու հոգեբանության մեջ լայնորեն կիրառվող թեստ, որը ձեզնից կտանի ընդամենը 1 րոպե ժամանակ:

Վերցրեք մի թուղթ ու դրա վրա նկարեք այն անիվը, որը պատկերված է ստորև:

Ձեր կյանքի անիվը

Նախորդ տարվա ձեր հաջողությունները յուրաքանչյուր ոլորտում գնահատեք 1-ից 10 սանդղակով: Իսկ հետո ձեր հաջողությունների նիշերը շրջանաձև գծով իրար միացրեք: Կստացվի ձեր անձնական «կյանքի անիվը», որը պատկերավոր ցույց կտա, թե հատկապես ինչին պետք է դուք ավելի շատ ժամանակ հատկացնեք, իսկ ինչին՝ ավելի քիչ:

Մի հուսահատվեք, եթե ձեր սանդղակներից ոչ մեկում չկա 10 բալ գնահատականը կամ եթե ձեզ մոտ ոչ թե շրջան է ստացվել այլ վեցանկյուն: Սա ձեր նոր, ավելի լավ կյանքի սկիզբը կարող է դառնալ: Բացի այդ, դուք կարող եք նաև յուրաքանչյուր ոլորտի համար առանձին անիվ նկարել ու մանրակրկիտ մշակել այն բարելավելու ծրագիրը:

Փորձեք այս վարժությունն անել ամեն ամիս անել: Դրական փոփոխություններն իրենց երկար սպասել չեն տա ու կյանքի անիվը շատ ավելի արագ կպտտվի:

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին