ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՁԵՐ ԻՐԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ (ԹԵՍՏ)

Այս հետաքրքիր թեստի օգնությամբ դուք կիմանաք ձեր իրական արժեքների մասին շատ ավելին, քան կարող էիք ենթադրել:

13292
ձեր արժեքները

Հարցերին պատասխանեք շատ արագ, առանց երկար մտածելու: Նշումներ կատարեք թղթի վրա, գրեք կամ նկարեք առաջին բանը, որ կգա ձեր մտքին:

  1. Պատկերացրեք, որ դուք քայլում եք անտառի արահետով ինչ-որ մեկի հետ: Ո՞վ է նա:
  2. Շարունակելով քայլել՝ դուք նկատում եք մի կենդանու: Ի՞նչ կենդանի է դա:
  3. Ի՞նչ է տեղի ունենում այն բանից հետո, երբ դուք ու այդ կենդանին նայում եք միմյանց աչքերի մեջ:
  4. Դուք շարունակում եք առաջ ընթանալ և դուրս եք գալիս մի բացատ, որտեղ տեսնում եք ձեր երազանքների տունը: Ի՞նչ չափերի է այն:
  5. Արդյո՞ք տունը շրջապատված է ցանկապատով:
  6. Դուք ներս եք մտնում և գնում եք դեպի ճաշասենյակ: Նկարագրեք, թե ինչ կա սեղանի վրա և շուրջը:
  7. Դուք դուրս եք գալիս տնից հետևի դռնով և տեսնում եք խոտերին ընկած բաժակ: Ի՞նչ նյութից է այն պատրաստված:
  8. Ի՞նչ եք անում այն տեսնելուց հետո:
  9. Տան բակը շրջապատված է ջրով: Ի՞նչ ջուր է դա՝ ջրափոս, առվակ, գետ, ջրամբար կամ որևէ այլ բան:
  10. Ինչպե՞ս եք անցնելու դրա վրայով, որպեսզի շարունակեք ձեր ճանապարհը:

Ահա և ձեր պատասխանների արդյունքները: Դրանք արտացոլում են ձեր իրական արժեքներն ու իդեալները:

  1. Այն մարդը, ում հետ միասին քայլում էիք անտառում, ձեր կյանքի ամենակարևոր մարդն է:
  2. Կենդանու չափսերը ձեր ենթագիտակցության մեջ ձեր խնդիրների չափսերն են: Որքան մեծ է կենդանին, այնքան շատ խնդիրներ եք դուք տեսնում ձեր կյանքում և այդքան դժվար է ձեզ համար ապրել:
  3. Այն, թե ինչպես եք արձագանքում՝ կենդանուն տեսնելով, բնորոշում է խնդիրները հաղթահարելու ձեր տարբերակը (ագրեսիվ, պասիվ, փախուստի տարբերակ և այլն)
  4. Տան չափը, որը դուք տեսնում եք, ձեր ձգտումների չափն է: Եթե այն չափազանց մեծ է, ուրեմն դուք չափից շատ հավակնոտ եք:
  5. Եթե ձեր տունը պատնեշներ չունի, դուք ազատ ու բաց մարդ եք: Եթե դարպասներ կան, ապա դուք գնահատում եք ձեր անձնական տարածքը և սիրում եք, երբ ուրիշները հարգում են ձեր այդ իրավունքը: Իհարկե, դուք էլ առանց թույլտվության չեք ներխուժում ուրիշի անձնական կյանք:
  6. Եթե ճաշասենյակում դուք «չեք տեսել» ուտելիք, ծաղիկներ կամ մարդկանց, ապա, ամենայն հավանականությամբ, դուք դժբախտ մարդ եք:
  7. Բաժակի նյութի ամրությունը ձեր ընտանեկան հարաբերությունների ամրության խորհրդանիշն է: Գուցե այն պլաստի՞կ է կամ թղթի՞ց: Եթե ապակյա բաժակ եք պատկերացրել, ամենայն հավանականությամբ դուք անհանգիստ եք ձեր ընտանիքի համար: Եթե բաժակը մետաղյա է կամ հախճապակե, ուրեմն դուք մտահոգվելու բան չունեք:
  8. Այն, թե ինչպես եք վարվում բաժակի հետ, արտացոլում է ձեր իրական վերաբերմունքը 1-ին հարցում ներկայացված մարդու հանդեպ:
  9. Ջրային տարածքի չափը ցույց է տալիս ձեր սեքսուալ ցանկությունների չափը:
  10. Իսկ թե որքան «թաց» ճանապարհ եք դուք ընտրում այն հաղթահարելու համար, խոսում է այն մասին, թե ինչ նշանակություն ունի սեռական կյանքը ձեզ համար:

Այս թեստի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ կարելի է այն անցնել որոշակի ժամանակային պարբերությամբ և ստուգել՝ արդյոք փոխվել են ձեր արժեքները, թե ոչ: Այն ոչ թե արտացոլում է ձեր հիմնական առանձնահատկությունները, այլ տվյալ պահի ձեր հոգեկան և հուզական վիճակը:

Հեղինակ՝ Ջեյդ Սմոլլ
Աղբյուր՝  Psychoanalyze Yourself Test

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին