5 ԱՐԺԵՔԱՎՈՐ ԽՈՐՀՈՒՐԴ ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐ ՄԱՐԿ ԿՈՒԲԱՆԻՑ

Ձեզ ենք ներկայացնում Մարկ Կուբանի արժեքավոր ու հետաքրքիր խորհուրդները: Նա այն մարդկանցից է, ում խոսքը իսկապես կարող է համոզել ու ոգեշնչել:

8752

Մարկ Կուբանը ամերիկացի բիզնեսմեն է, ներդրող, պրոդյուսեր, գրող, միլիարդատեր, ինչպես նաև «Դալլաս Մեվերիկս» բասկետբոլային թիմի սեփականատերը: 

12 տարեկանում ապագա միլիարդատեր Մարկ Կուբանը վաճառել է իրենց ավտոտնակի աղբը, որպեսզի կարողանա իր համար բասկետբոլի մարզակոշիկներ գնել: Դա նրա առաջին գործարքն էր: Դպրոցում սովորելու տարիներին նա շարունակել է գումար վաստակել՝ աշխատելով իբրև բարմեն, պարուսույց և միջոցառումների կազմակերպիչ, հավաքել է դրոշմանիշներ և վաճառել դրանք: Իր աշխատասիրության ու հնարամտության շնորհիվ նա վճարել է նաև իր ուսման վարձը:

Այսօր այս չափազանց խելացի ու հեռատես ձեռներեցի կարողությունը գնահատվում է ավելի քան 2.3 միլիարդ դոլար: Կարծում ենք՝ արժե իմանալ՝ ինչ է խորհուրդ տալիս մեզ բոլորիս միլիարդատեր Մարկ Կուբանը:

միլիարդատեր Մարկ Կուբանը

ԱՇԽԱՏԵՔ ԱՅՆՊԵՍ, ԱՍԵՍ ԻՆՉ-ՈՐ ՏԵՂ ՄԵԿԸ 24 ԺԱՄ ՇԱՐՈՒՆԱԿ ԱՇԽԱՏՈՒՄ Է ՁԵԶՆԻՑ ԱՌԱՋ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Աշխարհում ամեն ինչ ունի սկիզբ և վերջ: Ոչ ոք չի կարող գուշակել կյանքի բոլոր շրջադարձերը, բայց պետք է միշտ հիշել, որ այն, ինչ դուք ունեք, կարող է մի օր ավարտվել, կամ ինչ-որ մեկը այն կարող է խլել ձեզնից: Բավական է՝ դուք մի փոքր հուսահատվեք, և մեկը, ով պատրաստ է նույնիսկ մի փոքր ավելի շատ աշխատել, քան դուք, կշրջանցի ձեզ: Այնպես որ, արեք առավելագույնը, ինչ էլ որ անելիս լինեք:

Մտածելով այդպես՝ դուք միշտ կես քայլ առաջ կլինեք ձեր մրցակիցներից և նաև կգերազանցեք ինքներդ ձեզ:

ՈՉ ՄԻԱՅՆ ԵՐԱԶԵՔ, ԱՅԼԵՎ ԳՈՐԾԵՔ

Մանկության տարիներին մեզ հաճախ են ասում՝ մի դադարեք երազել, հավատացեք ձեր երազանքներին: Բայց մեզ մոռանում են ասել, որ պետք է ոչ միայն հավատալ երազանքներին, այլև աշխատել դրանք իրականություն դարձնելու ուղղությամբ: Երազանքները միայն մտքեր են, ուրիշ ոչինչ: Միայն մեր գործողություններն են, որ փոքր ի շատե կարող են փոխել մեզ շրջապատող աշխարհը:

Երազում եք բժիշկ դառնալու մասի՞ն, ուրեմն ընդունվեք բժշկական համալսարան. մնացածն արդեն ձեր ձեռքերում է: Ցանկանում եք զբաղվել քաղաքականությա՞մբ. գտեք կուսակցություն, որ մոտ է ձեր արժեքներին և անդամագրվեք, եթե չկա այդպիսին, գտեք համախոհներ և ստեղծեք ձեր կուսակցությունը: Երազում եք գրող դառնալո՞ւ մասին, ուրեմն գրեք, մինչև որ արդյունքը ձեզ կգոհացնի և ուղարկեք  ձեր աշխատանքները հրատարակչություններ այնքան, մինչև որ ընդունվեն:

Միայն երազելով՝ դուք երբեք չեք իմանա, թե ինչի եք ընդունակ իրականում:

ԿԱՐԵՎՈՐ ՉԷ՝ ԲԱԺԱԿԸ ԿԻՍՈՎ ՉԱՓ ԼԻՔՆ Է, ԹԵ ԴԱՏԱՐԿ. ՋՈՒՐԸ ԴՈՒՔ ԵՔ ԼՑՆՈՒՄ ԱՅՆՏԵՂ

Անկախ նրանից, թե որքան խնդիրներ կան ձեր կյանքում, դուք միշտ ունեք իշխանություն ձեր էմոցիաների, մտքերի ու որոշումների վրա: Այնպես որ, իզուր ժամանակ մի վատնեք՝ մտածելով, թե որքան անիմաստ կամ բարդ է ձեր կյանքը և որ դուք ոչինչ չեք կարող անել:

Միայն դուք եք որոշելու, թե որքան ջուր լցնեք «ձեր կյանքի բաժակի» մեջ: Կյանքի ցանկացած իրադարձության՝  աշխատանքում անհաջողության կամ սիրելիի դավաճանության կամ մեկ այլ բանի հանդեպ ձեր վերաբերմունքը հենց դուք եք որոշում:

ԵՐԲ ՏԵՍՆՈՒՄ ԵՔ, ՈՐ ՄԱՐԴԻԿ ԱՆՈՒՄ ԵՆ ՈՐԵՎԷ ԲԱՆ ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ԲՈԼՈՐԸ, ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ, ԻՆՉՊԵՍ ԸՆԴՈՒՆՎԱԾ Է ԱՆԵԼ, ԳՈՐԾ ՄԻ ՈՒՆԵՑԵՔ ՆՐԱՆՑ ՀԵՏ

Ռիսկի գնացեք: Ընտրեք այնպիսի աշխատանք, որը ձեզ կստիպի անընդհատ փոփոխվել, զարգանալ, աճել, էվոլյուցիայի ենթարկվել: Շրջապատեք ձեզ մարդկանցով, ովքեր սիրում են նորարարություններ և չեն սիրում գնալ արդեն տրորված արահետներով:

Մի վախեցեք գնալ տարօրինակ ու անսովոր գաղափարների ետևից: Այն, ինչ «չի կարելի», ինչն «ընդունված» չէ, հաճախ կարող է առավելագույնս բացահայտել մեր պոտենցիալը: Կյանքը չափազանց կարճ է, որպեսզի մենք վախենանք չլինել բոլորի նման: Եղեք` ով կուզեք, և թքած ունեցեք մնացած ամեն ինչի վրա:

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ «ՈՉ» ՄՈՏԵՑՆՈՒՄ Է ՁԵԶ «ԱՅՈ»-ԻՆ

Միայն «ոչ» բառը լսելով՝ շատերին թվում է, թե արդեն պարտություն են կրել: Դա կարող է լինել չհանձնած քննությունը  կամ հարցազրույցը, որից հետո իրենց ախատանքի չեն հրավիրել կամ պարզապես ծանոթներից մեկը, ով կասի, որ իրենց մոտ չի ստացվի այսինչ բանը: Բավական է ընդամենը մեկ «ոչ», և մենք վայր ենք դնում մեր զենքերը, միայն թե երկրորդ անգամ չլսենք այդ «ոչ»-ը:

«Ոչ»-ը պարտություն չէ, այն ևս մեկ քայլ է դեպի ձեր «այո»-ն: Երբեք ոչ մի «ոչ»-ի թույլ մի տվեք ձեզ շեղել ճանապարհից: Յուրաքանչյուր «ոչ» ձեր պատմության մի մասնիկն է, և եթե դուք շարունակեք աշխատել, այն ձեզ կբերի այնպիսի «այո»-ի, որը շատ ավելի լավը կլինի այն հնարավորությունից, որից ձեզ զրկել էր «ոչ»-ը:

5 Quotes From Billionaire Mark Cuban That Will Inspire You To Work Your Ass Off

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին