ԵՐՋԱՆԻԿ ՄԱՐԴԿԱՆՑ 9 ՍՈՎՈՐՈՒՅԹ

Երջանկությունը անհասանելի ինչ-որ բան չէ, ինչպես հաճախ կարող է թվալ, և այն ձեռք բերելը կարող է շատ հեշտ լինել, եթե միայն ցանկություն լինի:

8207
Երջանիկ մարդկանց 9 սովորույթ

Այս սովորույթները բնորոշ են երջանիկ մարդկանց, այն մարդկանց, ովքեր կարողանում են կյանքից իսկապես հաճույք ստանալ: Այսպիսի կենսակերպը, կայնքի հանդեպ վերաբերմունքն ու քայլերը իրենց դրական ազդեցությունն են ունենում մարդու ներաշխարհի ու զգացողությունների վրա ու ավելի երջանիկ դարձնում նրան: Փորձեք կիրառել դրանք նաև դուք:

ԵՐՋԱՆԻԿ ՄԱՐԴԻԿ ԱՄՈՒՐ ԿԱՊԵՐ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ ՇՐՋԱՊԱՏԻ ՀԵՏ

Երջանիկ մարդկանց 9 սովորույթ
70 և ավելի տարեկան մարդկանց շրջանում արված հետազոտությունները ցույց են տվել, որ այն մարդիկ, ովքեր իրենց կյանքի ընթացքում գնահատել են մտերիմների հետ հարաբերություններն ու ամեն ինչ արել են ամուր կապեր ստեղծելու համար, շատ ավելի երջանիկ են, քան իրենց մյուս հասակակիցները:

ՆՐԱՆՔ ԺԱՄԱՆԱԿՆ ԱՎԵԼԻ ԹԱՆԿ ԵՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ, ՔԱՆ ՓՈՂԸ

Երջանիկ մարդկանց 9 սովորույթ

Հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ երջանիկ մարդկանց մեծ մասը կնախընտրեր ավելի շատ ժամանակ ունենալ, քան գումար: Սա ևս մեկ անգամ ապացուցում է այն փաստը, որ մարդիկ, ովքեր ժամանակն ավելի են կարևորում նյութական բարիքներից, կարողանում են կյանքից առավելագույն հաճույք ստանալ:

ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԾԱԽՍԵՐՆ ՈՒ ԱՊՐՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՀԱՆՐԱՎՈՐՈՒՅԹՒՈՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ

Երջանիկ մարդկանց 9 սովորույթՅուրաքանչյուր մարդու համար սթրեսային իրավիճակ է, երբ նա չի կարողանում վճարել անհրաժեշտ հաշիվները ու վարձերը: Այդ պատճառով հետազոտողները խորհուրդ են տալիս իրատեսորեն գնահատել ձեր հնարավորությունները ր ապառիկով չգնել այնպիսի իրեր, որոնք իրականում ձեզ թույլ տալ չէիք կարող:

ԵՐՋԱՆԻԿ ՄԱՐԴԻԿ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՆ ՆԿԱՏԵԼ ԳԵՂԵՑԻԿԸ ԻՐԵՆՑ ՇՈՒՐՋ

Երջանիկ մարդկանց 9 սովորույթԻրենց հետ տեղի ունեցող հաճելի մանրուքներին հաճախ ուշադրություն դարձնող մարդիկ շատ ավելի երջանիկ են մոյւսներից: Նրանք նկատում են գեղեցիկ բաներն իրենց շուրջ, գոհ են կյանքից և երջանիկ են այն ամենով, ինչ ունեն այդ պահին:

ՇԱՏ ԺԱՄԱՆԱԿ ԵՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

Երջանիկ մարդկանց 9 սովորույթԺամանակը, որը մարդն անց է կացնում իր ընկերների հետ, նրան շատ ավելի երջանիկ է դարձնում: առավել մեծ հաճույք մենք ստանում ենք մեր այն ընկերների հետ շփումից, ովքեր իրենք էլ իրենց երջանիկ են համարում: Նրանց ուրախության զգացողությունը արագ փոխանցվում է այն մարդկանց, ովքեր գտնվում են իրենց շրջապատում:

ՀՈԳ ԵՆ ՏԱՆՈՒՄ ԻՐԵՆՑ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԵՎ ՈՒՐԱԽԱՑՆՈՒՄ ԵՆ ՆՐԱՆՑ

Երջանիկ մարդկանց 9 սովորույթՀոգեբանները վստահ են, որ այն մարդիկ, ովքեր հաճախ են բարության ինքնաբուխ քայլեր անում իրենց շրջապատի հանդեպ, շատա վելի երջանիկ են նրանցից, ովքեր դա չեն անում:

ԳՈՒՄԱՐ ԵՆ ԾԱԽՍՈՒՄ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԻՐԵՐԻ ՎՐԱ

Երջանիկ մարդկանց 9 սովորույթՄարդիկ ավելի երջանիկ են դառնում, երբ ծախսում են իրենց գումարը դրական հույզերի ու զգացողությունների վրա: Եվ թեև ցանկալի իր եռք բերելը նույնպես կարող է երջանկացնել, բայց դա տևում է շատ ավելի կարճ և արագ իր տեղը զիջում է նոր ցանկություններին: Իսկ ահա անմոռանալի ճամփորդությունների պարգևած տպավորությունները ուղեկցում են մեզ ողջ կյանքի ընթացքում և այդ հիշողությունների գույները ոչ թե խամրում են, այլ տարիների հետ միայն ավելի վառ են դառնում:

ԵՐՋԱՆԻԿ ՄԱՐԴԻԿ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆՈՐԵՆ ԶԲԱՂՎՈՒՄ ԵՆ ՍՊՈՐՏՈՎ

Երջանիկ մարդկանց 9 սովորույթԱպացուցված է, որ ֆիզիկական վարժությունները օգնում են հաղթահարել հոգեբանական խնդիրները ու սթրեսային իրավիճակները: Եվ սպորտով զբաղվելուց հետո կտրուկ ավելանում է երջանկության մակարդակը:

ՎԱՅԵԼՈՒՄ ԵՆ ԿՅԱՆՔԸ ՀԻՄԱ ԵՎ ԱՅՍՏԵՂ

Երջանիկ մարդկանց 9 սովորույթԶգալ ամեն օրվա կարևորությունը, վայելել մեզ ընձեռնված ամեն րոպեն. այս սովորույթը հատուկ է երջանիկ մարդկանց: Նրանք գիտեն, որ յուրաքանչյուր օր մեզ տրվում է կյանքը վայելելու, այլ ոչ թե փնթփնթալու և ինչ-որ անհայտ բանի սպասելու համար:

Աղբյուր

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին