7 ՀԵՏԱՔՐՔՐԱԳՈՒՅՆ ՓԱՍՏ ՆԻԿՈԼԱ ՏԵՍԼԱՅԻ ՄԱՍԻՆ

Նրա բացահայտումներից շատերն անհասկանալի էին ժամանակակիցներին, մյուսներն էլ անհետացել են՝ ստեղծելով հիմք իրենց հեղինակի անվան շուրջ ստեղծված բազմաթիվ լեգենդների ու պատմությունների: Նիկոլա Տեսլայի կերպարն իսկական հանելուկ է մնում առ այսօր:

7453

Նա դարձել է նախատիպ մի շարք գեղարվեստական կերպարների համար՝ գիտնականներ, ովքեր գիշեր ու ցերեկ աշխատում են իրենց գաղտնի լաբորատորիաներում՝ նախապատրաստելով կամ աշխարհի կործանումը կամ էլ փրկությունը:

Այս ամենն իհարկե եղել է ոչ առանց հիմքի: Մեծ գյուտարարը բազմաթիվ տարօրինակ գծեր ու սովորություններ ուներ: Ահա դրանցից մի քանիսը:

1. ՆԱ ԵՐԲԵՔ ՉԷՐ ՔՆՈՒՄ ԵՐԿՈՒ ԺԱՄԻՑ ԱՎԵԼԻ

Նիկոլա Տեսլան պնդում էր, որ ինքը երբեք չի հանգստացել օրվա մեջ երկու ժամից ավելի: Իր ժամանակի հիմնական մասը նա անց էր կացնում լաբորատորիայում և մի անգամ, տարված լինելով առանձնակի հետաքրքիր մի խնդրով, նա աշխատեց 84 ժամ անդադար՝ այդ ընթացքում անգամ հոգնածության նշույլ չզգալով:

2. ՆԱ ՎԻՍԿԻ ԷՐ ԽՄՈՒՄ ԱՄԵՆ ՕՐ

Մեծ գյուտարարի կյանքում կար մի շրջան, երբ նա ամեն օր պարտադիր վիսկի էր խմում: Նա վստահ էր, որ դա կյանքը երկարացնելու հրաշալի միջոց է: Սակայն երբ հետագայում ԱՄՆ-ում սկսեց գրծել խմիչքի օգտագործումն արգելող օրենքը, սա սկսեց խիստ խանգարել Տեսլային: Այնուամենայնիվ նշենք, որ կյանքի վերջին տարիներին Տեսլան կտրականապես հրաժարվես բոլոր տեսակի ըմպելիքներից, բացի ջրից և կաթից:

3. ՆԱ ԵՐԲԵՔ ԱՄՈՒՍՆԱՑԱԾ ՉԻ ԵՂԵԼ

Գաղտնիքով պարուրված այս գիտնականին սիրահարվում էին տասնյակ կայանք, սակայն նրանցից և ոչ մեկին Տեսլան չպատասխանեց փոխադարձ զգացմունքով: Նա գտնում էր, որ ընտանեկան հարաբերությունները մեծ խոչընդոտ կարող են դառնալ իր գիտական գործունեության համար: Թեև մահվանից կարճ ժամանակ առաջ տված հարցազրույցում նա խոստովանեց, որ հիմա հաճախ է մտածում այն մասին, որ հրաժարվելով ամուսնանալ նա չափազանց մեծ զոհողություն է արել գիտությանը:

4. ՆԱ ՏՈՒՆ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ

Այն ժամանակից ի վեր, ինչ Տեսլան դուրս եկավ ծնողների տանից, այլևս երբեք չունեցավ ոչ տուն, ոչ բնակարան, ոչ անշարժ գույք: Այդ ամենը նրան բացարձակապես չէր հետաքրքրում: Նա ապրում էր իր լաբորատորիաներում, իսկ վերջին տարիներին՝ Նյու Յորքի տարբեր հյուրանոցներում:

5. ՆԱ ՏԱՌԱՊՈՒՄ ԷՐ ՆՅԱՐԴԱՅԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻՑ ՈՒ ՆԵՎՐՈԶԻՑ

Նա անընդհատ վախեցնող մտքեր էր ունենում, որոնցից շարունակաբար փորձում էր ազատվել նույնքան կպչուն ու հոգնեցնող գործողությունների միջոցով: Նա սարսափելի վախենում էր միկրոբներից, անընդհատ լվանում էր ձեռքերը և հյուրանոցներում պահանջում էր օրվա մեջ մինչև 18 անգամ փոխել իր սրբիչները: Եթե ճաշի ժամանակ ուտելիքի վրա ճանճ էր նստում, նա պարտադրում էր իրեն նոր ուտելիք մատուցել: Հարթ և փայլուն իրերի տեսքը, հատկապես մարգարտինը, նրան զզվանք էր պատճառում: Նա ոչ ոքի թույլ չէր տալիս դիպչել իրեն, և ինքն էլ կարող էր դիպչել միայն այն մարդուն, ում ճանաչում էր երկար տարիներ: Եվ այս ամենը միայն փոքր մասն է Նիկոլա Տեսլայի տարօրինակ սովորությունների:

6. ՆԱ ԿՈՂՄ ԷՐ ԾՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՄԱՆԸ

20-րդ դարասկզբին շատ տարածված էր Եվգենիկան՝ մարդկանց սելեկցիայի մասին գիտությունը: Նիկոլա Տեսլան այդ ուսմունքի մեծ երկրպագուն էր, և կարծում էր, որ մինչև 2100 թվականը մարդկությունը պետք է ամբողջությամբ վերահսկի ծնելիությունը և հնարավորություն տա երեխաներ ունենալ միայն առողջ, ընտրված մարդկանց, այն էլ պետական պատվերով:

7. ՆՐԱ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ Է Wi-Fi ՏԱՐԱԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ

2013 թվականին Սիլիկոնյան հովտում կանգնեցվեց Նիկոլա Տեսլայի արձանը: Գումարը արձանի համար հավաքվեց Kickstarter համակարգի միջոցով Տեսլայի հետևորդների կողմից: Արձանն օգտագործվում է որպես անվճար Wi-Fi կետ, իսկ նրա ներսում պարկուճ է դրված, որը պետք է բացվի միայն 2043 թվականին:

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին