ԱՐԵՎԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. 7 ՔԱՅԼ ԴԵՊԻ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅՈՒՆ

Խելացի, աշխատասեր և զարմանալիորեն տեղեկացված այս երիտասարդ աղջիկն արդեն երկար ու հագեցած ճանապարհ է անցել որպես քոուչ և անձնական աճի փորձագետ: Իր արած չափազանց հետաքրքիր ուսումնասիրություններով Արևիկը սիրով կիսվում է նաև Internest.am-ի ընթերցողների հետ, կարևոր խորհուրդներ փոխանցում ու ոգեշնչում նոր նվաճումների համար:

6381
Արևիկ Հայրապետյան

Առաջարկում ենք ավելի լավ ծանոթանալ Արևիկ Հայրապետյանի հետ և իմանալ այն կարևորագույն 7 քայլերի մասին, որոնք, ըստ նրա, օգնում են մարդուն ընթանալ դեպի կատարելություն:

Ինչպե՞ս ընտրեցիք քոուչի ճանապարհը:

Դեռևս փոքր տարիքից ինձ հիացրել են մարդիկ, ովքեր իրագործել են այն, ինչը երկար ժամանակ համարվում էր անհնար տարբեր ոլորտներում՝ գիտության մեջ և սպորտում, արվեստի մեջ և բիզնեսում։ Մեծանալուն զուգընթաց ես հայտնվում էի այնպիսի իրավիճակներում, երբ աջակցում էի իմ ընկերներին և ծանոթ մարդկանց իրագործել իրենց նպատակները։ Ինձ հաճախ էին ասում, որ ինձ հաջողվում է ոգեշնչել մարդկանց՝ իրենց նպատակների ճանապարհին, բայց այդ գործունեությունը որպես մասնագիտություն չէի դիտարկում, քանի որ առհասարակ չգիտեի քոուչինգի մասին։ 2011 թվականից սկսեցի մանրամասն ուսումնասիրել ինքնազարգացմանը վերաբերող բազմապիսի թեմաներ և շուտով հայտնաբերեցի քոուչինգը՝ որպես մասնագիտություն։

Խորապես ուսումնասիրելով քոուչինգի գաղափարախոսությունը՝ հասկացա, որ սա այն է, ինչ լցնում է ինձ ավյունով, սա այն է, ինչ երկար ժամանակ փնտրել եմ։ Այսպիսով, իմ կյանքի առաքելությունը դարձավ քաջալերել հնարավորինս շատ մարդկանց՝ առավելագույնս իրագործելու սեփական ներուժը և ապրելու այնպիսի մի կյանք, որն արժանի է Գլուխգործոց կոչվելու: Այդպիսով՝ որոշեցի կայանալ որպես պրոֆեսիոնալ քոուչ:

Արևիկ Հայրապետյան

Ի՞նչ խորհուրդ ունի Kaizen Mastery-ն: Ինչպիսի՞ գործունեություն է իրականացնում այն այս պահին:

Kaizen Mastery-ն Մարդկային Ներուժի Զարգացման Ինստիտուտ է: Kaizen Mastery-ի առաքելությունն է մարդկային ներուժի զարգացման բնագավառում առկա համաշխարհային լավագույն փորձը տեղայնացնել Հայաստանում։ Ինստիտուտ բառն օգտագործում ենք՝ բնորոշելու մեր գործունեության գիտահետազոտական բնույթը: Մեր գործունեությունը հիմնավորված է ամենավերջին գիտական ուսումնասիրություններով, աշխարհի առաջատար բիզնես ընկերություններում կիրառվող լավագույն փորձով, առաջատար մարզիկների, գիտության և արվեստի ոլորտում մեծագույն նվաճումների հասած անհատների պրակտիկաներով:

Kaizen Mastery-ի գործունեության թիրախային խմբերն են՝

  • կյանքի տարբեր ոլորտներում ինքնակատարելագործման ձգտող անհատները (լայֆ քոուչինգ/Life Coaching)
  • մարզիկները, սպորտային ակումբները (սպորտային քոուչինգ),
  • բիզնես ղեկավարները(առաջնորդության քոուչինգ),
  • բիզնես ընկերությունների աշխատակիցները (կորպորատիվ քոուչինգ)
  • արվեստագետները (ստեղծարարության քոուչինգ)

Ի՞նչ առաքելություն է վիճակված Կայզեն TV-ին:

Ժամանակին ես ինքս բողոքում էի, որ հայալեզու տեղեկատվական դաշտում՝ մասնավորապես հեռուստատեսությունում և համացանցում, գերիշխում է բացասականը։ Մի օր կարդացի Միքելանջելոյի հետևյալ արտահայտությունը՝ «Քննադատի՛ր՝ արարելով»։ Դա ոգեշնչեց ինձ գործի անցնել և իմ գաղափարակիցների հետ ստեղծել այն, ինչի կարիքը ես ինքս այդքան զգում էի։ 2017 թվականի հունվարից մենք թողարկեցինք Կայզեն TV-ն, որի առաքելությունն է ոգեշնչել մարդկանց՝ սեփական կյանքում դրական փոփոխություններ առաջ բերելու կարևոր գործում և տրամադրել արժեքավոր խորհուրդներ՝ իրենց նպատակները քայլ առ քայլ իրագործելու համար։

Որտեղի՞ց եք գտնում բավակաանաչափ մոտիվացիա Ձեր լսարանին շարունակաբար ոգևորելու և մոտիվացնելու համար:

Ինձ համար կարևորագույն ոգեշնչումն այն գիտակցումն է, որ ես գնում եմ իմ սրտի ճանապարհով։ Նույնիսկ դժվարին պահերին (այո՛, դրանք ինձ մոտ էլ են լինում) ինձ իսկապես երջանիկ եմ զգում՝ կարդալով Kaizen Mastery-ի գործունեության որևէ հետևորդի նամակն առ այն, որ մեր գործունեությամբ մենք լուսավորում ենք իրենց կյանքը կամ երբ տեսնում եմ՝ ինչպես է մեր հաճախորդը քայլ առ քայլ մոտենում իր նվիրական երազանքին կամ առավել լավ ղեկավար դառնում իր թիմակիցների համար։ Ոգեշնչվում եմ, երբ տեսնում եմ, որ որևէ մեկը բաժանորդագրվել է մեր Youtube-յան ալիքին՝ Կայզեն TV-ն․ դա կարևոր վկայություն է առ այն, որ մեր կատարած աշխատանքը իսկապես արժեքավոր և օգտավետ է մարդկանց համար (այո՛, Դուք կարող եք ոգեշնչել մեզ), ոգեշնչվում եմ նաև, երբ տեսնում եմ ոգևորվածությամբ վառվող աչքեր իմ հանրային ելույթների ժամանակ։

Եվ իհարկե, անսահման ոգեշնչվում եմ ամեն գեղեցիկով, բնությամբ՝ հատկապես երկնքին նայելիս։

Ձեր խորհուրդները, առաջարկած քայլերը գործո՞ւմ են բոլորի դեպքում:

Ինքնակատարելագործման սկզբունքներն, իմ կարծիքով, նույնն են՝ անկախ նրանից անհատը բիզնես ղեկավար է, նկարիչ, թե մարզիկ, անկախ նրանից՝ տվյալ կազմակերպությունը բիզնես ընկերություն է, թե սպորտային թիմ։ Միևնույն ժամանակ, որևէ սկզբունք պետք չէ որպես դոգմա ընկալել, այլ պետք է ձգտել ստեղծել ինքնակատարելագործման սեփական բաղադրատոմսը՝ հավատարիմ մնալով սեփական յուրահատկություններին և արժեքներին կյանքում։

Վե՛ր կանգնեք միջակությունից․ Դուք ընդունակ եք ավելիին

Այն մարդիկ, ովքեր նպատակ ունեն որևէ արժեք ստեղծել իրենց կյանքում կամ առհասարակ արժեքավոր կյանքով ապրել, պետք է գիտակցաբար ընտրություն կատարեն վեր կանգնելու միջակության ամեն տեսակի դրսևորումից։

Որոշեք՝ որն է Ձեր ուղերձն աշխարհին

Յուրաքանչյուր անհատ ունի իր կարևոր դերն աշխարհն ավելի լավը դարձնելու գործում։ Մենք պետք է հստակ գիտակցենք, որ մեր կատարած յուրաքանչյուր քայլով, ինչպես նաև ապրած կյանքով, մենք ժառանգություն և որոշակի ուղերձ ենք թողնում հետագա սերունդների համար։ Երբևէ մտածե՞լ եք՝ ինչ ուղերձ եք Դուք ցանկանում թողնել աշխարհին։

Բացահայտեք կյանքում Ձեր կոչումը

Կյանքում սեփական կոչումը գիտակցելը շատ մեծ երջանկություն է։ Տվեք այս մի քանի հարցը Ձեզ, խորհեք դրանց շուրջ և կկարողանաք բացահայտել Ձեր կոչումը կյանքում։

Աշխատասիրությամբ կերտեք Ձեր հաջողությունը

Ես տարիներ շարունակ ուսումնասիրել եմ տարբեր ոլորտներում մեծ նվաճումների ու ձեռբերումների հասած մարդկանց կյանքի պատմությունները։ Որպես օրինակ՝ ներկայացնում եմ Դևիդ Բեքհեմի հաջողության պատմությունը, որը ևս մեկ անգամ փաստում է, թե որքան անտեղի է մեր հիացմունքին արժանացած անհատներին «ի ծնե» հատկանիշներ վերագրելը․ չէ՞ որ դա թերագնահատում է այն հսկայական աշխատանքը, որ այդ մարդիկ տարիներ շարունակ կատարել են՝ սեփական հաջողությունը կերտելու համար։

Հիշեք, որ ամեն հաղթանակի հետևում մի երազանք կա

Ես հաճախ եմ երազում․ իմ երազանքները մեծ են, իսկապես շատ մեծ։ Ես վստահ եմ, որ երազելու իրավունքը վերապահված չէ միայն մանուկներին։ Յուրաքանչյուր անհատ, անկախ իր տարիքից, պետք է անպայման սովորի երազել։ Հիշե՛ք՝ ամեն մի հաղթանակի հետևում մի գեղեցիկ երազանք կա։

Համարձակ եղեք: Դա Ձեր հաջողության լավագույն ընկերն է

Մեր ներուժը կյանքի կոչելը և իսկապես երջանիկ ապրելը մեծ քաջություն է պահանջում։ Եթե իսկապես ցանկանում եք հասնել Ձեր նվիրական երազանքներին, 1xSLOTS – Лицензионное казино, где новые игроки могут получить 100 Вращений За Регистрацию Без Депозита в Book of Sun. 1хСлотс Промокод при Регистрации дарит новым пользователям бонус 100% до 450 евро и 150 фриспинов на первый депозит. Не упустите возможность воспользоваться уникальным предложением! 1xSlots Casino – гарантия безопасности и надежности в мире азарта. 1xSlots Casino – яркое, стильное и динамично развивающееся казино. ապա Ձեր գոյության ամեն մի մասնիկով պետք է գիտակցեք, որ այն, ինչին ձգտում եք, շա՜տ ավելի մեծ է ու կարևոր Ձեզ համար, քան այն վախը, որը Ձեզ հետ է պահում անհրաժեշտ քայլերն անելուց»։

Մի՛ եղեք կատարյալ. Ձգտե՛ք Կատարելության

Մարդկային կյանքի՝ իմաստալից դառնալու կարևորագույն նախադրյալը ինքնակատարելագործումն է, ինչը համամարդկային մղում է եղել դեռևս հնագույն ժամանակներից։ Կատարելությունը, սակայն, չպետք է ընկալել՝ որպես մի նպատակակետ, որին հասնելու ես։ Փոխարենը՝ այն պետք է ընկակել՝ որպես Հյուսիսային մի աստղ, որին գիտես, որ երբեք չես հասնելու, սակայն այն ուղղորդում է քո կատարած յուրաքանչյուր քայլը՝ թե՛ անձնական կյանքում, թե՛ մասնագիտական գործունեության մեջ։

Այսպիսով՝ մի՛ եղեք կատարյալ, ձգտե՛ք կատարելության։

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին