YOUTUBE-Ի 10 ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱԼԻՔՆԵՐՆ ԱՆԳԼԵՐԵՆ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ցանկանո՞ւմ եք ավելի լավ հասկանալ բանավոր խոսքը և իմանալ անգլերենի իրական կիրառության կարևոր մանրամասներ: Ներկայացնում ենք Youtube-ի լավագույն 10 ալիքները` հարյուրավոր անվճար  դասերով:

12488

Անգլերեն Ջենիֆերի հետ

400-ից ավելի վիդեոդասեր` Ջենիֆերից: Քերականություն, արտասանություն, թեսթեր, առաջադրանքներ: Վարժությունները կատարելու համար պետք է անգլերենի իմացության որոշակի մակարդակ, բայց վախենալու ոչինչ չկա: Այստեղ ամեն ինչ դասավորված է պարզից բարդ սկզբունքով:

Puzzle English

Puzzle English ալիքում ցուցադրված են ուսումնական նյութեր նույնանուն ուսումնական կայքից, որոնք կարելի է օգտագործել նաև առանձին: Հեղինակները բացատրում են տարբեր իդիոմաների կիրառությունը իրական իրավիճակներում՝ նշելով բոլոր բացառությունները: Օգտատերերին այս ալիքում գրավում են հետաքրքիր արտահայտությունների հավաքը ժամանակակից երգերից, հաղորդումներից և սերիալներից:

EngVid

Engvid-ը ամենաշատ վիդեոներ ունեցող ալիքներից է: Այս պահի դրությամբ այն ունի ավելի քան 900 վիդեո՝ տարբեր դասավանդողների ձայնային կրկնօրինակմամբ: Յուրաքանչյուրի տևողությունը 5–10 րոպե է և նվիրված է մեկ թեմայի՝ կապված ակտուալ նորությունների, իրավիճակների և հայտնի փաստերի հետ: Այստեղ շատ են նաև քերականական դասերը:

Անգլերեն հայտնի երգերով

Օգտակարը հաճելիի հետ: Յութուբյան այս ալիքի հեղինակը յուրաքանչյուր վիդեոյում բացատրում է հայտնի երգերի բառերը և այդ կերպ բացատրում լեզվական տարբեր մանրամասներ:

English շոու

«English շոու» նախագծի հեղինակները գործին մոտեցել են մեծ կրեատիվությամբ և հումորով: Առաջին հայացքից բարդ անգլերենի ուսուցումը նրանց օգնությամբ դառնում է թեթև և հաճելի: Հոլովակները պրոֆեսիոնալ հնչունավորված են, դասերից մեկն օրինակ անգլերեն է սովորեցնում Շերլոկ սերիալի օգնությամբ:

Speak English With Misterduncan

9 տարվա պատմություն ունեցող այս ալիքում շաբաթը մի քանի անգամ տեղադրվում են նոր վիդեոներ: Դրանք նկարահանում է անկանխատեսելի և ուրախ միստեր Դյունկան: Չնայած վիդեոներն ուղեկցվում են սուբտիտրերով, բայց դրանք հասկանալի կլինեն անգլերենի որոշակի գիտելիքներ ունեցողներին:

VOA Learning English

«Ամերիկայի ձայնի» ստուդիան ունի նաև արդյունավետ լեզվական կուրսեր: Յութուբյան ալիքում տեղադրված են հատուկ ադապտացված նորություններ: Կրթական շարքը կոչվում է Let’s Learn English: Ալիքը թարմացվում է ամեն օր:

BBC Learning English

BBC-ի վիդեոդասերը նախատեսված են անգլերենի միջին մակարդակ ունեցողների համար:Վիդեոների թեմաները բազմազան են՝ քերականություն, նորություններ, ճիշտ արտասանություն, երաժշտական տեսահոլովակներ, հարցազրույցներ: Նոր հոլովակներն ավելանում են ամեն օր, հետաքրքիրը բաց չթողնելու համար լավ կլինի գրանցվել:

Albert Kakhnovskiy

Յութուբյան այս ալիքը սկսնակների համար է: Ռուս-անգլերեն վիդեոզրուցարան, քերականական կանոններ՝ Ռայմոնդ Մյորֆիի գրքի հիման վրա: Ուսուցման ընթացքում օգտագործվում են քարտեր, որոնք ցուցադրում են տարբեր բառերի օգտագործումը բառակապակցություններում և նախադասություններում:

British Council | LearnEnglish

British Council-ի հիմնական դասերից բացի կան լրացուցիչ նյութեր, որոնք կարող են օգտագործվել ինքնուրույն ուսուցման համար: Հոլովակների տևողությունը չի գերազանցում մեկ րոպեն և նվիրված է ինչ-որ հստակ հարցի:

Աղբյուր

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին