ԲԻԶՆԵՍԻ ՀՐԵԱԿԱՆ ՈՍԿԵ ԿԱՆՈՆՆԵՐԸ. ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀՐԵԱՆԵՐՆ ԱՅԴՔԱՆ ՀԱՐՈՒՍՏ

Ներկայացնում ենք Միխայիլ Աբրամովիչի «Հրեական բիզնես, 67 ոսկե կանոններ» գրքից առանձնացված 22 գլխավոր կանոնները, որոնց պետք է հավատարիմ մնա ցանկացած իրական ձեռնարկատեր:

15588

Ինչպե՞ս է հրեաներին հաջողվում հսկայական կարողոթյուն կուտակել: Ո՞րն է նրանց հարստանալու գաղտնիքը: Ինչո՞ւ է հենց հրեա ժողովրդին հաջողվում հեշտությամբ բիզնես կառավարել և ավելացնել հարստությունը: Դեռևս հին գրքերում է խոսվել դրամի նկատմամբ հրեաների վերաբերմունքի մասին, հարյուրավոր տարիների ընթացքւմ այս մշակույթը չի փոխվել, հակառակը, մեծ մասշտաբներով ընդկայնվել է:

  • Թո՛ղ ձեր գործընկերոջ գույքն այնքան թանկ լինի Ձեզ համար, որքան ձեր սեփականը: Անկախ ամեն ինչից, հրեա գործարարն ամենաարժանապատիվ բիզնես գործընկերն է:
  • Անտեղի ժամանակ մի՛ վատնեք: Ամեն վայրկյանը պարգև է և այն պետք է արդյունավետ օգտագործել:
  • Հեռու մնացե՛ք վատ հարևանից: Օրը լավ սկսելու համար բավական է վերելակի մեջ հանդիպել լավ հարևանին կամ շենքի փնթփնթան տատիկին:
  • Ոչինչ մի՛ ասեք, եթե ասելիք չունեք:
  • Աշխատե՛ք մինչև մոմի վերջին լույսը: Եթե Ձեր մոմը (կյանքը, աշխատելու , ստեղծագործելու ցանկությունը) դեռ չի մարել, չպե՛տք է կանգ առնել, պետք է շարունակել և առաջ գնալ:
  • Նեղ օրվա համար գումար ներդրե՛ք: Այդ ներդրումը ձեր ապագայի համար է, որը կվերադառնա ամենաբարձր կապիտալով:
  • Միշտ ողջունե՛ք մարդկանց:
  • Յուրաքանչյուր ոք արժանի է երախտագիտության:
  • Նրանք գիտեն, թե ինչ է հարստությունը: Հարուստ լինելը 5 միլիարդ դոլար ունենալը չէ, այլ ըստ հրեական հայտնի ասացվածքի . «Հարուստ է նա, ով ուրախ է իր ունեցածով»:
  • Ժամանակ գողացողը նույնպես գող է, ինչպես և գումար գողացողը: Գուցե ծայրահեղ է ասված, բայց ժամանակի տնօրինումը միլիարդներ տնօրինելուն է հավասար:
  • Աշխատողներին ժամանակին վարձատրե՛ք:
  • Անհրաժեշտություն չկա ասել այն ամենը, ինչ մտածում եք:
  • Երբեմն պետք է ավելի շատ տալ, քան պահանջվում է:
  • Գործատուն պետք է տեղյակ լինի, թե ինչպես է ապրում իր աշխատողը:
  • Եթե ինչ-որ մեկն ուզում է սպանել Ձեզ, ինքներդ սպանե՛ք նրան:
  • Կարողացեք ասել «ինձ անհրաժեշտ է» արտահայտությունը՝ հաղթահարելով հպարտությունը:
  • Թող Ձեր խոսքը երդման նման պարտավորեցնի Ձեզ:
  • Երբեք մարդկանց մի՛ վիրավորեք:
  • Պլանավորե՛ք Ձեր կյանքը:
  • Պարգևատրե՛ք ինքներդ Ձեզ՝ լավ աշխատելու համար:
  • Վստահե՛ք գործը նաև ուրիշներին:
  • Գտե՛ք հավասարակշռություն կյանքում:

Աղբյուր

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին